Հայերեն
«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» 

«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործարար Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցող գործընթացները, նրա կալանավորումը տարակուսելի են հանրության համար։ Իրավաբանները փորձում են հասկանալ, թե որ խոսքի կամ գործողության համար է այս ամենը տեղի ունենում գործարարի հետ, հասարակությունն ունի իր կարծիքը՝ Հայ առաքելական եկեղեցուն սատարելու համար։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ հիմա բոլորն են մտածում այն հարցի շուրջ, թե ո՞րն է այս ամենի պատճառը։ «Ամեն ինչ շատ անհեթեթ է։ «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք մեր ձևով կմասնակցենք այդ ամեն ինչին» ձևակերպման պատճառով ինչ-որ քրեական գործ սարքել, դա նշանակում է՝ ցանկացած խոսքից կարելի է քրեական գործ սարքել։ Ասում են՝ սահմանադրական կարգի տապալման կոչ է։ Բայց Կարապետյանի հայտարարության մեջ որտե՞ղ է նշված այդ կոչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ տեղի ունեցող գործընթացի պատճառների մասով նա իր համար մի քանի գործոն է առանձնացրել։ «Առաջինը՝ գնում էր Թուրքիա, գուցե ցանկացել է ռուսական ազդեցության դեմ ինչ-որ քայլ ձեռնարկել։ Բնականաբար, Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու չէ Ռուսաստանի ինչ-որ դերակատարություն այստեղ, և ցանկացած նման քայլ ինչ-որ առումով իրենց կողմից ուղղակի կամ անուղղակի ողջունելի կլինի։ Հաջորդը Կարապետյանի կողմից Եկեղեցու պաշտպանությունն է, բայց, իմ կարծիքով, դա ամենափոքր գործոնն է։ Երրորդը՝ ՀԷՑ-ի հետ կապված գործոնն է։ Դժվար է գուշակել, թե Նիկոլ Փաշինյանի մտքով ինչ է անցնում։ Օրինակ է բերում Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա, եթե շատ պրիմիտիվ նայենք այս ամենին, գուցե նա մտածում է՝ փորձի ազգայնացնել ՀԷՑ-ը, հետո մեկ ուրիշին կվաճառի և բյուջեում գումար կհայտնվի։ Կես լուրջ, կես կատակ կարելի է նկատել, որ երբ այս ամենը տեղի էր ունենում, Աննա Հակոբյանը բացակայում էր, իսկ դա սովորաբար իր վրա վատ ազդեցություն է թողնում, նա ավելի դյուրագրգիռ է դառնում։ Այս ամենը մեկ կաթսայի մեջ դնենք, գումարենք, որ քաղաքական ուժերը ոչ ակտիվ վիճակում են, գուցե կարծում է, որ կարելի է տարբեր բաներ փորձարկել։ Ինչ-որ առումով, ըստ երևույթին, բնավորության հարց է, իր բնավորության մեջ կա միշտ ինչ-որ բան «սարքել», նույնիսկ ոչնչից ինչ-որ պատմություն սարքել՝ սկսած ժամանակին Սահմանադրական դատարանի դեմ իրականացված ակցիաներից, որոնք մեծ հաշվով անիմաստ պատմություններ էին, դատավորների ժամկետը լրացավ, իրենք ավտոմատ փոխվեցին։ Հիմա, օրինակ՝ փորձենք գնահատել տարիներ ի վեր Հրայր Թովմասյանի «հետևից ընկնելու» իմաստը։ Քրեական գործ չկա, Հրայր Թովմասյանը դատավոր է։ Փաշինյանը, կարծես, փորձում է ցույց տալ, որ ամենավերին արդարադատությունն է աշխարհի վրա, միայն ինքը գիտի՝ ճիշտը որն է, լավը որն է, կարծես փորձի ինքնահաստատվել՝ տեսաք, թե ինչ արեցի։ Իսկ արդյունքում սա աղմուկ էր, որ որևէ արդյունք չտվեց։ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, Ռուսաստանը ուշի ուշով հետևելու է գործընթացներին։ Իհարկե, իրավիճակը չի կարող հասնել ինչ-որ դատական վճռի այս ձևակերպման հիմքով»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ գուցե իշխանությունը սա անում է տեսարաններ ապահովելու, իր համար ցանկալի օրակարգեր ձևավորելու համար։ Ցածր ռեյտինգ ունեցող իշխանությունը մշտապես ունի սեփական աթոռը կորցնելու վախ։ «Պարբերաբար լսում ենք, որ հանրությանը կարևորից շեղելու օրակարգ կա, ու դրա մեջ ինչ-որ իմաստ կա։ Երբ նա «սարքում» է նման բաներ, ինչ-որ հարցեր ընկնում են հետին պլան, օրինակ՝ այցը Թուրքիա։ Այն այդքան մեծ աղմուկ չբարձրացրեց, գուցե սկզբից շեշտը դրա վրա կլիներ, բայց Եկեղեցու հետ տեղի ունեցողը, հետո Սամվել Կարապետյանի պատմությունը դա մղեցին երկրորդ պլան։ Ցավոք, խորհրդարանի վիճակը շատ տխուր է։ Նիկոլի հրահանգով իր պատգամավորները սկսում են ելույթ ունենալ, խոսում են մարդիկ, որոնք ոչ մի բան չեն արել Հայաստանի համար, քննարկում են ինչ-որ մարդու, որ կարևոր բաներ է արել։ Այդտեղից փոքրոգության հոտ է գալիս, այսինքն՝ դու չկայացած մեկն ես, եթե վաղը պատգամավոր չլինես, փողոցում հարցնեն քո անուն-ազգանունը, մարդիկ չեն հիշի, թե դու ով ես, բայց գալիս ես ամբիոնի մոտ և մեծ-մեծ խոսում։

Դա բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են, դրանից ուրախանում են։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը ճիշտ է ասում՝ կապ չունի, դա կլինի Սամվել Կարապետյանը, թե Հենրիխ Մխիթարյանը, եթե կայացած է, իրեն հարվածում են, որոշակի խավ կա, որի հոգին դրանից փառավորվում է»,-հավելում է նա։

Հարվածում են նաև Եկեղեցուն։ Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների թիրախավորումը շարունակվում է Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից։ Վերջիններս հերքում են այն կարծիքները, որ սա անում են Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական ազդեցությամբ։ Կարծես Եկեղեցին են դիտարկում որպես իրենց ընդդիմացող վերջին ու ամենակարևոր օջախներից մեկը։ «Եկեղեցին ազգային կառույց է, սա միանշանակ է։ Բնականաբար, նա պետք է ասի, թե Եկեղեցու դեմ այս հարձակումները կապ չունեն Ադրբեջանի հետ։ Սահմանադրության փոփոխությունն էլ է, չէ՞, ասում, որ Ադրբեջանի հետ կապ չունի, բայց պիտի փոխենք, ու դրանից նախաբանը՝ հղումը Անկախության հռչակագրին, հանենք։ Այստեղ խնդիրն այն է, որ Եկեղեցու գործունեությունը չի համընկնում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «Խաղաղության օրակարգի» հետ։ Իր պատկերացրած օրակարգն է ամեն ինչ անել, որ Թուրքիան ու Ադրբեջանը գոհ լինեն ու մտքներով չանցնի հարձակվել Հայաստանի վրա, ուժով հարց լուծել, քանի որ պետք չէ ուժով հարց լուծել, եթե կարելի է խոսելով լուծել։ Դա իր պատկերացումն է։ Նա բազմիցս խորհրդարանում ակնարկել է, որ Ռուսաստանի ազդեցությունն այստեղ արհեստական է, հիմնված այն արհեստածին վտանգի վրա, որ Թուրքիան կհարձակվի, դրա համար Հայաստանին պետք է պաշտպանի Ռուսաստանը, մենք էլ լինենք իր ֆորպոստը, կամակատարը և այլն։ Զուգահեռ նա գիտի, որ միշտ կլինեն ազգային հարցեր, որոնք կդրվեն իր առջև՝ Արցախը և այլն, եթե լինի սովորական վիճակ։ Ուստի, նա ցանկանում է ամբողջապես փոխել մարդկանց հոգեբանությունը, մտածելակերպը և բերել, հանգեցնել նրան, որ Թուրքիան, Ադրբեջանը բարեկամ, հարևան պետություններ են, թող գնան, գան, ճանապարհներով անցնեն։ Մի որոշ ժամանակ «փախստականների վերադարձի» հարցը կդնի, հետո կասի՝ դե, առևտուր կլինի և այլն։ Աստիճանաբար Ռուսաստանն այստեղից կգնա, Արևմուտքը կուրախանա, կհրավիրի իրեն ամենատարբեր միջոցառումների։ Իր պատկերացրած «Խաղաղության օրակարգը» սա է, երբ ասում է՝ «ապագա կա», իր պատկերացրած ապագան այդպիսին է, երբ ասում է՝ 100-ամյակներ առաջ կապահովենք Հայաստանի Հանրապետության գոյությունը, նկատի ունի, որ կստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը կլինեն այնքան եղբայրական պետություններ, որ անհեթեթ կլինի մտածել, թե որևէ մեկը կարող է մյուսի վրա հարձակվել։ Ինչի՞ համար հարձակվել Հայաստանի վրա և ինչ-որ պատմություն սարքել, եթե Հայաստանը պատրաստ է քո ցանկությունները բավարարել՝ լինի ճանապարհ, փախստական, Արցախի կորուստ և այլն։ Եկեղեցին դիմադրում է սրան։ Վեհափառն արտերկրում խոսում է Արցախի մասին։ Դրա մասին շատ բացահայտ Աննա Հակոբյանն էր գրել՝ ի՞նչ գործ ունես՝ Շվեյցարիայում քննարկես անվտանգ վերադարձի հարց և այլն։ Եկեղեցին այն հարցերն է բարձրացնում, որոնք Փաշինյանի օրակարգի մեջ չեն տեղավորվում, այն օրակարգի, որը ձեռնտու է և՛ Փաշինյանին, և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին։ Եկեղեցու դեմ արշավն առաջին հերթին ձեռք է տալիս հենց Իլհամ Ալիևին։ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ, իրոք, պայքարում է ռևանշիստական ուժերի դեմ։ Նա խորհրդարանում գլուխ է գովում, որ ոչ մի հրթիռ մեր վրայով չի թռչում, պատերազմ չի լինելու։ Նա ասել է, որ Հայաստանից Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերման հարց չկա։ Շատ լավ հասկանում է, որ այսօրվա վիճակով նրանց ներկայությունը, փոխադարձ պայմանագրերը Հայաստանի անվտանգության երաշխավորության մասն են կազմում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր ԱվետիսյանԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատումՈւշադրությո՛ւն վարորդներին․ կամուրջ է փակ լինելուHarmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներինԵրևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա» ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվելԼարված իրավիճակ կառավարության մոտ. վարդաշենցիները փողոց փակեցին (տեսանյութ)Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել ԿարապետյանիցԱմերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն էՓաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքըՓաշինյանի հերթական նվերը ԱլիևինԵրևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունըՎրաստանը սահմանին հայկական բեռների արգելափակման մասին տեղեկությունը կեղծ է որակելՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԿյանքից հեռացել է Պոլիտեխնիկի դոցենտ Մարատ Մնացականյանը