Հայերեն
Սոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ 

«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զզվելի, նողկալի, պետության առաջին դեմքին ոչ հարիր բառամթերք է։ 2018 թվականին սկսեց փողոցային լեզվով խոսել, որ «փողոցի մարդուն» իրենով անի, բայց հիմա բոլորի համար է իր լեզուն տհաճ դարձել»,-Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների մասին մեր զրույցի սկզբում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան՝ շեշտադրելով Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումների բառապաշարը։ Իսկ հետո ամենակարևորի մասին ենք խոսում՝ ինչո՞ւ են հիմա ուժգնացել այս հարձակումները հոգևոր կառույցի նկատմամբ, չնայած դրանք եղել են 2018 թվականից սկսած։ «Հայ առաքելական եկեղեցին մեզ՝ հայերիս համար 1700 տարուց ավելի այն կառույցն է, որն անխորտակելի է։ Մեր ինքնությունը, էությունն է դարձել։ Պետականություն, պետություն չունեցած ժամանակ հատկապես Եկեղեցին է հայի ինքնությունը, լեզուն, մշակույթը և մնացյալը պահողն ու պահպանողը եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծը։ Նա համեմատական է տանում մեր էպոսի հետ՝ ընդգծելով, որ ինչպես «Սասնա ծռերը», այնպես էլ մեր Եկեղեցին մեր հոգու, արյան, ինքնության մեջ է։ «Խորտակելով Հայ առաքելական սուրբ եկեղեցին՝ խորտակում են հային։ Այն պահին, երբ կխարխլվի, կխորտակվի մեր Սուրբ եկեղեցին, նույն օրը հայը կվերանա, կոչնչանա։ Քանի կա Սուրբ Էջմիածինը, կա հայը։ Չկա Էջմիածինը՝ ոչ միայն որպես ֆիզիկական, այլ հոգևոր կառույց, ուրեմն՝ չկա հայը»։

Շատերի կարծիքն է ամրագրում՝ գործող իշխանությունն ամեն ինչ կարողացավ անցած յոթ տարում ոչնչացնել։ «Միակ կառույցը, որը չկարողացավ ոչնչացնել, Եկեղեցին է, որն այսօր էլ, ի դեպ, մեր ինքնությունն է պահում ու պահպանում։ Այսօր Ադրբեջանից (նաև Թուրքիայի մռլտոցներով) այդ հրահանգը կա, ուղղակի Թուրքիան առաջնագիծ է նետել Ադրբեջանին, Էրդողանը Ալիևին է մեջտեղ բերել, ինքը շատ չի կեղտոտվում։ Նրանք ցանկանում են վերջին և հիմնական կառույցը, մեր միջուկը՝ հանձին Եկեղեցու, ջարդել, ոչնչացնել։ Նպատակը հայի ինքնության վերջնական ոչնչացումն է»։

Վստահ է՝ Եկեղեցու դեմ այս հարձակումներն ուժգնացան Շվեյցարիայում Կաթողիկոսի առաջարկով հրավիրված համաժողովից հետո։ «Սա նրանց զայրացրեց ու կատաղեցրեց։ Գարեգին Երկրորդը խոսեց բռնազավթված Արցախի, ռազմագերիների ապօրինի դատի, արցախահայության վերադարձի իրավունքի և այլ հարցերի մասին, հարցեր, որոնք պետք է պետությունը հնչեցներ։

Այսօր Հայաստանում միակ կառույցը Եկեղեցին է, որ բարձրաձայնում է այս հարցերը։ Սա նյարդայնացնում, զայրացնում է և՛ Ալիևին, և՛ Էրդողանին, և՛ Նիկոլին։ Սրանք ակնհայտ բաներ են, բացահայտում չեմ անում։ Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն։ 1700 տարի օտար նվաճողները՝ պարսիկներ, արաբներ, թուրքեր և այլք, հետո Ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունը փորձել են, բայց չեն կարողացել խարխլել Եկեղեցու հիմքերը ու էլի չեն կարողանալու, իրենք են ջարդվելու, հետ նետվելու։ Հայ առաքելական եկեղեցին անխորտակ մնալու է մինչև աշխարհի վերջը։ Իսահակյանն ասում է՝ հայի կաշին որ քերես, տակից Էջմիածին դուրս կգա»,-նշում է մեր զրուցակիցը։

Կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունները վախեր ունեն՝ հենց Եկեղեցին կարող է համախմբել մեր ժողովրդին, որը ցանկանում է օր առաջ դուրս գալ այս համազգային ճգնաժամից։ «Մենք ո՛չ ինքնիշխան ենք, ո՛չ անկախ ենք։ Բաքվից և Անկարայից են որոշում, կողմնորոշում, հրահանգում մեր, այսպես ասած, իշխանավորներին, թե ինչ անել ու ինչ չանել։ Այս իրավիճակում մեր համախմբումը կրկին լինելու է Եկեղեցու շուրջ։ Եկեղեցին է համախմբելու, առաջնորդելու և մեզ հանելու այս վիճակից, ինչպես Սարդարապատից հանեց, ինչպես եղել է տարբեր դարաշրջաններում։ Իրենք էլ լավ գիտեն, որ, որպես միակ համախմբող ուժ, մնացել է Եկեղեցին։ Քաղաքական գործիչներին փչացրել են, տարբեր քայլեր արել և այլն։ Նիկոլը «վա բանկ» է գնում։ Պարզ բառերով ասած՝ կա՛մ տակ է տալու, կա՛մ վրա։ Բայց դա իր վերջն է, իր օրհասը, շատ շուտով խորտակվելու և ոչնչանալու է՝ Եկեղեցուն բախվելով։ Այլ տարբերակ ինքը չուներ՝ կա՛մ նա պիտի «վա բանկ» գնա ու Եկեղեցին խորտակի, կա՛մ Եկեղեցին՝ իրեն։ Եվ քանի որ մեր Եկեղեցին անխորտակելի է, Նիկոլն է ոչնչանալու, սա իր վերջն է, որը մենք շուտով կտեսնենք»,-հավելում է բանաստեղծը։

Նրա դիտարկմամբ, Եկեղեցին չիջավ իշխանությունների հետ քննարկման, ավելի ստույգ՝ նրանց կողմից հրահրվող փողոցային «ռազբորկաների» մակարդակին։ «Ուզում էին ներքաշել դրա մեջ, բայց չստացվեց։ Չէր էլ ստացվելու։ Մեր Եկեղեցին միշտ իր բարձրության վրա է մնացել և մնալու է։ Եկեղեցուն խորհուրդներ չտանք։ Եկեղեցին լավ գիտի, թե որ պահին ինչ պետք է անել։ Եթե ինչ-որ պահի պետք է զանգեր հնչեցնի, կհնչեցնի, եթե ինչ-որ պահի պետք է այս կամ այն խոսքն ասել, կասի։ Եկեղեցին իր անելիքը շատ լավ գիտի, որևէ մեկի խորհրդի կարիքը չունի։ Նա իրեն պահում է իր բարձրության վրա»։

Ընդգծում է՝ այս իրավիճակում կարևոր ազդակներից մեկն այն է, որ մեր հանրությունն այս հարցի շուրջ չունի անզորության զգացում։ «Ժողովուրդն անում է քայլեր և պատրաստ է անելու։ Օրեր առաջ գիշերով օդանավակայանում դիմավորեցին Կաթողիկոսին, հերթապահեցին և հերթապահում են Սուրբ Էջմիածնի բակում։ Եթե փորձեն Վեհարան ներխուժել, չեն կարող։ Եթե վաղը կամ այսօր որևէ ընդվզում լինի Եկեղեցու դեմ, ժողովուրդը համախմբվելու և պաշտպանելու է այն։ Քայլեր եղան, ժողովուրդն իր հակաքայլերը ցույց տվեց։ Ի դեպ, այդ մարդիկ էլ երևի արդեն հասկանում են, որ չեն կարող կտրուկ քայլերի գնալ Եկեղեցու դեմ։ Կռիվը չսկսած՝ արդեն պարտված են։ Իսկ եթե կռիվ սկսեն, կռիվ կլինի։ Ի՞նչ են ուզում՝ քաղաքացիական պատերազմ։ Մեր ժողովուրդը շատ զուսպ է, քաղաքացիական պատերազմի չի գնա, բայց նրանց պատասխանը կտա։

Կրկնում եմ՝ սա իր վերջն է, իր պարտությունը, իր օրհասը։ Եթե մարդկանց մոտ կասկածներ էին մնում, որ սրանք թուրքի դրածո են, ամեն ինչ արել են թուրքի ուզածով, հիմա արդեն հստակ տեսնում են, թե ինչ է կատարվում։ Ժողովուրդն ամեն ինչ անում է և կանի շուտով դրանցից ազատվելու համար։ Դա կլինի Եկեղեցու շուրջ համախմբում, թե այլ տարբերակ, բայց կլինի. ինձ թվում է՝ Եկեղեցու շուրջ համախմբումով սրանցից կազատվենք, որովհետև տեսնում ենք՝ օր օրի տանում են Հայաստանի պետության, պետականության հստակ ոչնչացման, հիմա էլ խոսում են ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Այսինքն՝ այն, ինչ ուզում են թուրքը, Ադրբեջանը։ Իսկ նրանք բացառապես Հայաստանի պետության, պետականության և հայերի ոչնչացումն են ուզում։ Իրենք դա չեն թաքցնում, և դա էլ անում են։ Կանչում են, գլուխը շոյում և ասում՝ սա պիտի անես, այսպես անես։ Այն, ինչ արվում է այսօր, ծրագրված է և գրված Աթաթուրքի ու մյուսների կողմից։ Մեր ժողովուրդը հստակ բախվել է այս իրողություններին, տեսնում է, թե ինչ է կատարվում։ Հիմա մեր ներքին Սարդարապատն է լինելու՝ կա՛մ դես, կա՛մ դեն։ Բայց հաղթելու է ժողովուրդը։ Չպետք է թույլ տալ, որ վերջնականապես կործանվենք։ Թե հիմա որքան էլի կկորցնենք այս օրերի ընթացքում, չեմ կարող ասել, բայց քանի կա մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Էջմիածինը, մենք չենք կործանվի»,-եզրափակում է բանաստեղծ Հուսիկ Արան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանԹող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պարտադիր է պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը. Նիկոլ ՓաշինյանՔննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Հայտնի է Կանադայում դպրոցի վրա hարձակnւմ իրականացրած անձի ինքնությունը Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումներըՍամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին 8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել ենՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. Կարապետյան«Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայությունԱտոմակայանը կփակվի՝ մոդուլային ատոմակայանի կառուցման սոուսի ներքո․ Մարուքյան Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջևՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային այրվածքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համար Տարեցների համար անվճար տրանսպորտը լուծում է մի քանի խնդիր. Հրայր ԿամենդատյանՉինական արևային վահանակների արտադրողը թանկարժեք արծաթը փոխարինելու է ոչ թանկարժեք մետաղներովՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»