Հայերեն
Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով 

Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ապա մեծ է հավանականությունը, որ քիչ անց անձրև կտեղա: Իսկ եթե քպականները կամ հենց քպապետ Փաշինյանը հիշում են Սահմանադրության մասին, ուրեմն նրանց տեղը բավականին նեղն է:

Չէ, Սահմանադրությանը հղում անող քպականը, առավել ևս՝ կարկառուն քպականն ինքնին զավեշտական պատկեր է: Դա նման է տեսարանի, երբ չսանրված, հնամաշ, պատառոտված ու խայտաբղետ կարկատված հանդերձով ու ցեխոտ, ծակ կոշիկներով մեկը «վեհապանծ» դատողություն է անում «բարձր մոդայի» մասին: Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է: Իսկը՝ կոմեդիա:

Բայց մենք դրա մեջ ենք ապրում: Իսկ, որ շատ ավելի տխուր է, մեր դեպքում դա տրագեդիա է: Ինչևէ...

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանք սկսած Նիկոլ Փաշինյանի ՔՊ կարկառուններից մեկը օրերս նման «միտք» է երկնել, թե «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում, ինչպես մեր 7 տարիների գործողությունները»:

Էստեղ են ասել՝ թան էլ չէ, սոդայով վիսկի, իսկ եղանակային պայմաններից ելնելով՝ սառույցով օշարակ: Բայց փորձենք ավելի լուրջ, մանավանդ, որ քպականներն ու Փաշինյանը ամենևին էլ կատակ չեն անում:

Երբ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը հղում են անում իրենց իշխանավարման անցած 7 տարիներին ու ասում՝ վարվելու ենք՝ «ինչպես միշտ», ապա դա որպես չարագույժ սպառնալիք է հնչում: Սպառնալիք՝ հանրությանը, սպառնալիք՝ երկրին, ազգային արժեքներին ու դարավոր հաստատություններին:

Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարման անցած 7 տարին երկրի Սահմանադրության մի քանի կոպիտ ու աղաղակող ոտնահարումներ են եղել: Դե, ի թիվս այլ աղետաբեր երևույթների: Բավարար է հիշեցնել այն դրվագը, երբ 2018-ի հոկտեմբերին արդեն քանի ամիս որպես վարչապետ պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանը հրահրեց ու նախաձեռնեց հարձակում օրինական և սահմանադրական հիմքերով գործող Ազգային ժողովի վրա: Դա գործնականում բռնության գործադրում էր օրենսդիր մարմնի վրա՝ երկրի գործադիր իշխանության ու դրա ղեկավարի կողմից:

Դրանից հետո, մնալով անպատիժ, Նիկոլ Փաշինյանն ավելի ոգևորվեց, բնականաբար: Եվ արդեն 2019 թվականի մայիսին նախաձեռնեց ու հրահրեց բռնությամբ ուղեկցված հարձակում դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վրա: Դա նմանապես Սահմանադրության, երկրի սահմանադրական կարգի կոպտագույն խախտում էր: Պատահական չէ, որ այն օրերին տեղի ունեցածը մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ ու մեկնաբաններ բնորոշեցին որպես Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված լիազորությունների յուրացում: Ու նման օրինակներն ու դրսևորումները քիչ չեն անցած 7 տարում: Կարելի է հիշել խայտառակ գաղտնալսված խոսակցությունը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն միջամտում է արդարադատության իրականացմանը:

Ավելին, հենց ինքն է հայտարարել. «Ինչի, կա՞ դատավոր, որ վարչապետի ասածը չանի… »: Դեռ չենք խոսում՝ «վնգստացող դատավորներ» գլուխգործոցի, ԲԴԽ ղեկավարներին պարահանդեսային ձեռնոցների նման փոխելու, անգամ՝ «sms»-ով գործից հանելու փաստերի մասին: Ավելին, երբ Փաշինյանը ցանկացել է ինչոր բան անել կամ ինչ-որ բան իր սրտով չի եղել, ուղիղ միջամտությամբ, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ փոփոխություններ են կատարել Սահմանադրության մեջ (ինչ հնարավոր էր ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺով): Այսինքն, ոչ թե իրենք գործել են եղած Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այլ գործող Սահմանադրությունն ու օրենքներն են համապատասխանեցրել իրենց քմահաճույքներին ու նեղխմբակային շահերին:

Սա՛ է Սահմանադրության, սահմանադրականության և օրինականության մասին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացումների ամբողջությունը: Ու, ընդհանրապես, Փաշինյանն ու ՔՊ-ն գործում են իրենց ներքին «սահմանադրությամբ»: Դա շատ փոքրիկ «սահմանադրություն» է, մի քանի տողանոց, այնպես որ, նույնիսկ կարելի է ամբողջությամբ այստեղ մեջբերել. «Փաշինյանը ՔՊ-ի ամեն ինչն է և նստած է վարչապետի բարձր աթոռին, ու բոլորը նրան ասում են՝ օ՜: Հայաստանում իշխանությունը պատկանում է Փաշինյանին, մի քիչ էլ՝ նրա մերձավորներին ու քպականներին: Փաշինյանը միշտ ճիշտ է, հատկապես, երբ ստում է: Իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա դուք «նախկին» եք, «թալանչի», «կոռուպցիոներ», «ռևանշիստ», «ռսաստրուկ», «5-րդ շարասյուն»: Եվ վերջապես, եթե Փաշինյանը ճիշտ չէ, տես՝ նախորդ տողը»:

Իսկ եթե էլ ավելի լուրջ, ապա ՔՊ-ի տեղն իսկապես շատ նեղն է, եթե արդեն հիշել են իրենց կողմից անընդհատ ոտնահարված Սահմանադրության մասին:

Ու, առհասարակ, այդ ո՞ր 7 տարվա մասին է խոսքը: Խոսքն այն նույն 7 տարվա մասին է, երբ փաշինյանական իշխանության անձեռնահասության հետևանքով հազարավոր մարդիկ կորոնավիրուսի համաճարակի զոհ դարձան: Այն 7 տարվա մասին է, որի ընթացքում փաշինյանական իշխանությունը բանակցային գործընթացը «զրոյից» մղեց դեպի փակուղի, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրեց թշնամիների ռազմական նկրտումները, իսկ որպես հետևանք՝ հազարավոր զինվորների ու սպաների մահվան մատնեց, Հայաստանն ու Արցախը կանգնեցրեց ահռելի տարածքային կորուստների փաստի առաջ, էլ ավելի՝ ուրացավ Արցախը, բերեց Արցախի հայաթափման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման, հիմա էլ գործնականում նույն սպառնալիքների առաջ է կանգնեցրել բուն Հայաստանի Հանրապետությունը…

Իսկապես վախենալու է, երբ ինչ-որ բան անելու համար վկայակոչում են այդ «7 տարին»:

Մյուս հարցն ընդհանրապես նոնսենս է և հենց Սահմանադրության, սահմանադրական կարգի խախտում: Ի՞նչ են ասում: Ասում են. «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում…»: Սա ասում է ԱԺ մեծամասնություն ունեցող, գործադիր իշխանություն ունեցող ՔՊ-ն, նույնն է, թե Նիկոլ Փաշինյանը: Ասում է, ու հենց դրանով իսկ խախտում Սահմանադրությունը:

Սկսենք նրանից, որ իշխանության ղեկին գտնվող (կամ չգտնվող) քաղաքական ուժերը չեն ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին: Դա չափից ավելի լուրջ հարց է, որպեսզի վստահվի քաղաքական ուժերին, առավել ևս՝ ՔՊ-ի նման աղետաբեր ու արկածախնդրական քաղաքական խմբին: Բայց դա էլ մի կողմ. Հայաստանում, Սահմանադրության և օրենքների համաձայն, Եկեղեցին պետությունից անջատ է, անջա՛տ: Այսինքն՝ Եկեղեցին, բացի իր սահմանադրական հատուկ կարգավիճակից, ինքնավար, ինքնուրույն, իր ներքին կանոնադրությամբ և կարգերով առաջնորդվող հաստատություն է: Ու Փաշինյանը չէ, ամբողջ ՔՊ խմբակցությունն էլ լինի, չեն կաող փոխել եղած կարգը: Ավելին, նման բացահայտ փորձերն ու հայտարարություններն ուղղակիորեն սահմանադրական կարգի խախտման փաստ ու վկայություն են, որոնք ենթակա են համապատասխան քաղաքական ու իրավական գնահատականների՝ հետևանքներով հանդերձ:

Վերջապես, եթե քպականներն իրենց չհասկացողի տեղ են դրել, ապա ընդգծենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր թեմերի, նվիրապետական աթոռների պատվիրակված ներկայացուցիչ-պատվիրակները, այդ թվում՝ աշխարհիկ դասի պատվիրակված ներկայացուցիչները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկելՀորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերՀայտնի է, թե երբ «Սանտիագո Բեռնաբեուում» կանցկացվի Աշխարհի առաջնության եզրափակիչը«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Պուտինը ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «զրոյական» ուրանի հարստացմամբ միջուկային գործարքին իր աջակցության մասին. AxiosԹրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին Ռուսաստանի Վոլոգդայի մարզում կրոնական երթի ժամանակ փլուզվել է գետի վրայով անցնող կամուրջը, կան զոհերԱրմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԹեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, բայց կշարունակվի նոր ձևաչափով․ ԱրաղչիՈւկրաինայում կոչ են արել չեղարկել «անուղեղ» Վերկա Սերդուչկայի ելույթները՝ ռուսերենով երգերի պատճառովՎրшերթ՝ Ճամբարակում․ 81-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՍիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՇչեսնին անդրադարձել է Յամալի և Նեյմարի համեմատություններին Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԱռաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացի