Հայերեն
Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է 

Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ բուռն կրքեր էին բորբոքվել: Այն աստիճան բուռն, որ նույնիսկ երդվյալ քպականները թեթևակի «իրար կպան»: Չէ, հարցը, որ հանձնաժողովի օրակարգում էր, քպական իշխանության վարած «քաղաքականության» հետևանքով ահագնացած արտաքին սպառնալիքներին ուղղակիորեն չէր առնչվում, այլ անուղղակիորեն: Խոսքը քպական «փայլուն գլուխներում» ծագած այն մտքի մասին է, որ եթե անհնար է պայքարել զորակոչային ու նախազորակոչային համակարգված կոռուպցիայի դեմ, ապա եկեք այն օրինականացնենք: Սա՝ եթե ընդհանրացնելու լինենք ընդհանուր գաղափարը:

Կարճ ասած՝ խոսքը «բանակից փողով ազատվելու» դրոշմն ստացած օրենսդրական փաթեթի մասին է, որի անվանական նախաձեռնողը քպական Հայկ Սարգսյանն է, և որին կողմ է կառավարությունը:

Բայց խնդրահարույց և հանրության կողմից ծաղրական և կոշտ արձագանքների արժանացած նախագիծը «ճյուղային» հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ. անհրաժեշտ էր 6 «կողմ» ձայն, քվեարկությամբ պարզվեց՝ 5 «կողմ» է, իսկ հանձնաժողովի քպական անդամներից մեկն էլ... «ձեռնպահ» քվեարկեց:

Դրանից հետո մթնոլորտն ավելի շիկացավ: Փոխադարձ կսմթոցներ հնչեցին հենց քպականների միջև: Կարելի էր երկար հետևել այդ «աչք շոյող» իրարուտոցուն, բայց այստեղ հետաքրքիր են նաև այլ հանգամանքներ: Նախ՝ բանից պարզվեց, որ իրենք՝ քպականներն էլ կամ նրանց մի որոշակի մասը այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են ուզում անել, բացի այն, որ ուզում են օրինականացնել կաշառակերությունը: Պարզվեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու քպական քարոզչությունը ստում են (մեծ նորություն չէ, իհարկե), երբ հայտարարում են, թե «համակարգային կոռուպցիա չկա»: Այդ քարոզչական թեզը շարունակաբար հերքում է հենց օրենսդրական նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը, երբ հետևողականորեն հայտարարում է, որ անխտիր բոլոր հարուստների զավակները այս կամ այն կերպ խուսափում են պարտադիր զինծառայությունից: Ավելին, նա նշեց, որ չի տեսել, որ որևէ հարուստի զավակ պատերազմում զոհված լինի։ Նա պարզ հայտարարեց, որ եթե նախագիծը չընդունվի, կասկածի տեղիք է լինելու, որ բանակի և բժշկական հանրույթի միջև փոխհամաձայնեցված կոռուպցիոն սխեմաներ են գործում։ Այսինքն, փաստացի բավականին թափանցիկ ակնարկներ արվեցին առ այն, որ հիշյալ օրինագծի ընդունումն արգելակելու նպատակը առաջիկա զորակոչի ընթացքում ինչ-ինչ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն տալն է: Բնականաբար, կարող են նաև հակադարձ մեղադրանքներ հնչել, որ խնդրահարույց օրինագծի ընդունմանը ձգտող շրջանակներն էլ իրենց որոշակի շահերն ունեն:

Սա այն դեպքերից է, երբ ուզում ես ասել՝ հանգստացեք, երկուսդ էլ ճիշտ եք: Իսկ մեծ հաշվով, հիմնականն այն է, որ ներկայացված է այն աստիճան «հում» և անհեթեթ նախագիծ, որ նույնիսկ քպականների մեջ են գտնվել անձինք, որոնք դա հասկանում են և դեմ են դրան, որքան էլ որ դա զարմանալի հնչի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա Յոլյան