Հայերեն
Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատը Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին ԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Այն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունը 

«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ:

– Պարոն Կարապետյան, այսօր ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անվտանգային վիճակը։

– Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին։ Պետք չէ լինել զինվորական գործիչ կամ մեծ գիտելիքներ ունենալ, որ հասկանաս՝ ինչ վտանգավոր վիճակում ենք։ Ադրբեջանը գնում է նոր զինատեսակներ, վերջերս էլ 4,7 միլիարդ դոլարով նոր կործանիչներ է գնել։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանի նախագահը Հայաստանին է մեղադրում, թե իբր մենք զենք ենք գնում Հնդկաստանից կամ Ֆրանսիայից և պատրաստվում հարձակվել իրենց վրա։ Իրականությունն այն է, որ սահմանին ամեն օր կրակոցներ են լինում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ամենօրյա ռեժիմով զորավարժություններ են անցկացնում։ Միայն կույրը կարող է դա չտեսնել ու չլսել։ Սահմանային իրավիճակը թաքցվում է։ Բայց մենք պետք է արձանագրենք՝ իրական վտանգը գալիս է այս ամենի անտեսումից։

– Իսկ Հայաստանի զինված ուժերի ներկա վիճակն ինչպե՞ս եք գնահատում։

– Զինված ուժերը, ցավոք, պատրաստ չեն, համալրված չեն։ Պայմանագրայինների մեծ մասը դուրս է գալիս ծառայությունից։ Սա չափազանց վտանգավոր միտում է։ Բանակի թուլացումը կարող է հետևանք լինել ինչպես վատ կառավարման, այնպես էլ գիտակցված կադրային քաղաքականության։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ բանակից դուրս եկող երիտասարդներն ուղղակիորեն ուղղորդվում են ոստիկանություն։ Սա արդեն իշխանության միտումնավոր որոշում է՝ բանակը թուլացնել, փոխարենը ուժեղացնել վարչական ճնշման գործիքը՝ ոստիկանությունը։

– Արտաքին քաղաքականության մակարդակում ի՞նչն է, որ Ձեզ հատկապես անհանգստացնում է։

– Այսօր Ադրբեջանին զսպող միակ ուժերը Ռուսաստանն ու Իրանն են։ Ուրիշ ոչ ոք չի կարող կանխել Ադրբեջանի ագրեսիան։ Բայց ինչի՞ ենք մենք ականատես։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վթարային են, Իրանի հետ՝ անորոշ։ Իրանի հետ հարաբերությունների հստակեցման, խորացման որևէ միտք չկա։ Նախկինում ես ասել եմ, որ այլ խաղացողների մուտքը մեր տարածաշրջան հղի է պատերազմի սկսման վտանգով։ Այսօր մենք ականատես ենք իմ այդ կանխատեսման իրականացմանը։ Տարածաշրջանում լուրջ վտանգներ են հասունանում։ Իսրայելն արդեն հարվածել է Իրանի տարածքին, սպանվել են բարձրաստիճան հրամանատարներ։ Սա ահռելի ռիսկ է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի։ Բայց Նիկոլ Փաշինյանի վարչակարգը այդ զարգացումներին ոչ մի ռազմավարական արձագանք չունի։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ Հայաստանի համար չափազանց լուրջ անվտանգային գործոն է մեր երկրում ռուսական ռազմաբազայի ներկայությունը։

– Կուզենայինք լսել նաև ներքաղաքական դաշտի Ձեր գնահատականը։

– Փաշինյանը փորձում է կառուցել ընդդիմության կեղծ դաշտ։ Իրեն հարմար է, որ ընդդիմադիր հանդես գան միայն երկրորդ և երրորդ նախագահները։ Հետո էլ հարվածում է Եկեղեցուն, իսկ նրանք, իրենց հերթին, պաշտպանում են Եկեղեցին՝ ցուցադրելով, թե իրենք են ընդդիմություն։ Սա հին բեմադրություն է։ Իրական ընդդիմությունը պետք է կազմված լինի անկեղծ և վճռական մարդկանցից։ Մարդկանցից, որոնք անկախ են և կապ չունեն նախկինների ու ներկաների կուլիսային պայմանավորվածությունների հետ։ Այդպիսի ուժը կարող է հաղթել Փաշինյանին։

– Վերջին շրջանում Եկեղեցին իշխանությունների համար թիրախ է դարձել։ Ձեր դիրքորոշումը։

– Ինձ դուր է գալիս Ամենայն հայոց կաթողիկոսի պահվածքը։ Իրեն ոչ ոք չի կարող գահընկեց անել, եթե ինքը չուզի։ Փաշինյանի բերած ֆեյք կաթողիկոսին աշխարհում ոչ ոք չի ընդունելու։ Երբ պաշտպանության նախարար էի, ես զանգահարել եմ Կաթողիկոսին ու շնորհավորել։ Իսկ դրանից հետո շատ կոշտ զրույց եմ ունեցել Փաշինյանի հետ։ Փորձել եմ բացատրել, որ Կաթողիկոսը սիմվոլ է, որ պետք է հարգանք լինի խորհրդանիշների հանդեպ։ Բայց ապարդյուն։ Հակաեկեղեցական արշավով փորձ է արվում շեղել ուշադրությունը իրական խնդիրներից։ Ոչ ոք չի խոսում, օրինակ՝ Վրաստանի հետ սահմանի փակ լինելուց։ Փոխարենը բոլորը հետևում են՝ Նիկոլն ինչ ասաց, ֆեյք ընդդիմադիրները ինչ պատասխանեցին։

– Ի՞նչ ուղի է ընտրել Ձեր կողմից ղեկավարվող «Համահայկական ճակատ» շարժումը։

– Մենք գնում ենք այլ ճանապարհով, այլ ծրագրով։ Մենք չենք մասնակցելու նրանց «բազարներին»։ Մենք չենք խառնվելու շոուներին, որտեղ նախկիններն ու ներկաները փոխադարձաբար բարձրացնում են միմյանց։ Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու։ Այդ պահը գալու է, մենք դրան պատրաստվում ենք։ Պետք է անաչառ, վճռական ընդդիմություն։ Մնացածը ընտրությունների խաղեր են։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել Տավուշի մարզում «Զիլ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ բեռնատարում հրդեհ է բռնկվել«Ինտերը» Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԼա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինCaviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով ԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիՀամակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Զինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՄենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան5-րդ քայլը դեպի Ուժեղ Հայաստան. Շիրազ ՄանուկյանցԱդրբեջանը կարող է թիրախավորել և վերահսկել Հայաստանի ջրային ռեսուրսները․ Ավետիք ՔերոբյանՔո կյանքում ամենինչն է դեղին, բայց ժողովուրդը մյուս գույներն էլ է տեսնում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեկ հնարավորություն ունի Հայաստանը 2026-ին. Արսեն ՎարդանյանԻնչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա ՂուկասյանՆախկինում իրենց «հայրենիքի պաշտպան» հռչակածներն այսօր լուռ նստած են աթոռներին․ Ցոլակ ԱկոպյանՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»