Հայերեն
Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Իրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակել Խամենեիի վերացnւմն Իսրայելի գործողության նպատակներից մեկն է. Իսրայելի պաշտպանության նախարար Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ Ռաֆիկ Անդրեասյանը կալանավորվել է Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով Ռուսաստանում բենզինի գները հասել են տարեսկզբի առավելագույնին 

Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի շինարարական ոլորտը վերջին տարիներին տնտեսական աճի թվային ցուցիչների մեջ դարձել է ամենաարտահայտիչներից մեկը։ Նույնիսկ այս տարվա առաջին եռամսյակում, երբ տնտեսական աճի մակարդակը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, էականորեն նվազել է, շինարարական հատվածում աճի բումը դեռևս շարունակվում է։

Այսպես, շինարարության ծավալը տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13,6 տոկոսով՝ կազմելով 77 մլն 568,1 հազար դրամ: Մարտին, փետրվարի համեմատ, աճել է 31,9, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 15,5 տոկոսով՝ կազմելով 32 մլն 920 հազար դրամ: Բայց պետք է նկատի ունենալ, որ այս աճի ներքին կառուցվածքը, բովանդակությունն ու սոցիալ-տնտեսական ազդեցությունը հաճախ խաբուսիկ էֆեկտ են ունենում։ Շինարարության ոլորտի վերելքն արտաքինից կարող է թվալ որպես զարգացում ու ներդրումների ներգրավման դրական միտում, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է բազմաթիվ խնդիրներ։ Ու այս խնդիրների շարքում առանցքային են հատկապես ոլորտի գերկենտրոնացումը Երևանում, բնակարանների անհամաչափ բարձր գները, անշարժ գույքի շուկայի գերտաքացումը, կառուցապատման պլանավորման բացակայությունը, սոցիալական բնակարանաշինության փաստացի չգոյությունը, մարզերում և երկրի ծայրամասերում բնակֆոնդի համար անհրաժեշտ ծավալի զարգացման ծրագրերի բացակայությունը։ Այս ամենը միասին ձևավորում է մի միջավայր, որտեղ շինարարությունը դարձել է ոչ թե մարդկանց բնակելի պայմանները բարելավող տնտեսական ճյուղ, այլ կապիտալի կուտակման ու ֆինանսական շահարկումների դաշտ, որտեղ շահում են միայն սահմանափակ դերակատարներ։

Նախ՝ Երևանում շինարարության ծավալների գերակայությունը խոսում է Հայաստանի համաչափ տարածքային զարգացման բացակայության մասին։ Բոլոր մարզերում միասին վերցրած կառուցվում են մոտավորապես այնքան շենքեր, ինչքան մայրաքաղաքի ընդամենը մի քանի վարչական շրջանում։ Մյուս կողմից էլ՝ մարզերում բնակավայրեր կան, որտեղ Խորհրդային Միության փլուզումից ի վեր նոր բնակելի շենքերի կառուցման ծրագրեր չեն իրականացվել։ Ու սա հետևանք է ինչպես ենթակառուցվածքների պլանավորման անհամաչափության, այնպես էլ տնտեսության դիվերսիֆիկացիայի բացակայության։ Այնինչ, երկրի ծայրամասերում բնակչության թվի աճը անհնար է պատկերացնել առանց բնակարանաշինության իրականացման։ Մարզերում աշխատատեղերի պակասը, բիզնես միջավայրի տկարությունը և պետական ներդրումների բացակայությունը բերում են նրան, որ մեծ թվով մարդիկ նախընտրում են տեղափոխվել մայրաքաղաք, իսկ կառուցապատողներն էլ հիմնականում կենտրոնանում են այնտեղ, որտեղ կա վճարունակ պահանջարկ։

Այս իրավիճակը հանգեցնում է մայրաքաղաքում գերծանրաբեռնվածության, տրանսպորտային ու կոմունալ ենթակառուցվածքների լճացման և տարածական պլանավորման լիակատար խեղաթյուրման։ Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում կառուցվում են բազմահարկ շենքեր՝ առանց համապատասխան ճանապարհների լայնացման, կայանատեղիների կամ համայնքային ենթակառուցվածքների զարգացման։ Նորաբաց թաղամասերը հաճախ չունեն մոտակա դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, կանաչ տարածքներ, ու այդ շենքերն ամբողջովին բնակեցված էլ չեն, որ հատուկ այլ ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունը լինի։ Շատ դեպքերում ունևոր մարդիկ միանգամից տարբեր տեղերում բնակարաններ են ձեռք բերում, որպեսզի դրանք հետագայում վարձակալությամբ տրամադրեն, սակայն այն մարդիկ, ովքեր իրականում ամենից շատ բնակարանի կարիք ունեն, ի վիճակի չեն լինում անգամ մեկ բնակարան ձեռք բերել։

Պայմաններն այնպիսին են, որ շինարարության ոլորտի զարգացումը միտված է որոշակի կառուցապատողների բիզնես շահերի զարգացմանը, ֆինանսական հնարավորություններ ունեցող մարդկանց գույքային ակտիվների ձեռքբերմանը, այլ ոչ թե պետական մակարդակով մարդկային կենսապայմանների բարելավման միջավայրի ստեղծմանը։ Բնակարանների գները Երևանի կենտրոնում, հատկապես Կենտրոն, Արաբկիր, ՔանաքեռԶեյթուն և Դավթաշեն վարչական շրջաններում, հասել են չափազանց բարձր մակարդակի՝ գերազանցելով անգամ որոշ զարգացած եվրոպական քաղաքների ցուցանիշներ՝ հաշվի առնելով միջին աշխատավարձը և գնողունակության համեմատականը։

Օրինակ՝ եթե միջին աշխատավարձը մեզ մոտ 250-300 հազար դրամ է, ապա մեկ քմ բնակարանի գինը Երևանի կենտրոնում գերազանցում է 900 հազար դրամը։ Արդյունքում ստանում ենք այնպիսի վիճակ, երբ կառուցվում են հսկայական քանակությամբ բնակարաններ, որոնց մեծ մասը սովորական քաղաքացու համար ուղղակի անհասանելի է, իսկ էլիտար բնակարաններից շատերն էլ վաճառվում են հիմնականում օտարերկրացիներին ու Սփյուռքի ներկայացուցիչներին, այն էլ՝ բարձր գներով։

Այդուհանդերձ, մարզերում կառուցվող բնակարանների գները նույնպես բավական բարձր են՝ հաճախ նույն մակարդակի վրա, ինչ մայրաքաղաքի ծայրամասերում։ Այս երևույթը բնակիչներին մղում է նախընտրել Երևանը կամ մերձմայրաքաղաքային տարածքները՝ ավելի զարգացած ենթակառուցվածքների ու հնարավորությունների պատճառով։

Առկա իրավիճակը հանրության մի լայն հատվածի փաստացի զրկում է սեփական բնակարան ունենալու հնարավորությունից՝ մղելով մարդկանց վարձով ապրելու կամ էլ արտագաղթելու։ Իսկ վարձավճարները ևս աճել են աննախադեպ տեմպերով՝ պայմանավորված պահանջարկի կտրուկ աճով և օտարերկրյա քաղաքացիների՝ հատկապես ռուսաստանցի ռելոկանտների՝ 2022 թվականից ի վեր ժամանմամբ։ Միաժամանակ, քաղաքում կան բազմաթիվ դատարկ բնակարաններ, որոնց տերերն արտերկրում են, ու դրանք չեն էլ օգտագործվում։ Իսկ երբ թաղամասերի բնակեցումը կատարվում է ոչ հաշվարկված և ներառականության ապահովման բացակայության պայմաններում, ապա ունենում ենք մի իրավիճակ, երբ նոր թաղամասերում ապրում են բացառապես բարձր եկամուտ ունեցողները, իսկ մյուսներն արտամղվում են քաղաքամերձ շրջաններ։

Մյուս կողմից էլ՝ անշարժ գույքի շուկայում ու հատկապես շինարարության ոլորտում տեղի ունեցող գործընթացները փորձագետները տնտեսական «փուչիկ» են համարում, քանի որ ոլորտի աճը կարող է սահմանափակվել միայն կարճաժամկետ էֆեկտով։ Գներն ուռճացված են ու չեն արտացոլում իրական պատկերը։ Անշարժ գույքի գերտաքացումը հարվածում է նաև տնտեսության մյուս հատվածներին։ Քանի որ շինարարությունն ու անշարժ գույքի շուկան դարձել են կապիտալի ներդրման հիմնական ուղղություն, ֆինանսական ռեսուրսները դուրս են բերվում արտադրության, գյուղատնտեսության կամ արդյունաբերության ոլորտներից և ուղղվում են հողերի ու բնակարանների գնման վրա։

Պետական կարգավորիչ քաղաքականության բացակայությունը շինարարության ոլորտում արդեն վերածվում է համակարգային խնդրի։ Չկան հստակ օրենսդրական և հարկային գործիքակազմեր, որոնք կարող են սահմանափակել սպեկուլյատիվ գույքային կուտակումները։ Բազմաթիվ դեպքերում նույն կառուցապատողները տասնյակ բնակարաններ են պահում գների արհեստական բարձրացման նպատակով։

Շուկայում քիչ չեն նաև կասկածելի գործարքների դեպքերը, որոնք իրականացվում են առանց համապատասխան վերահսկողության և թափանցիկության։ Հարկային օրենսդրությունը բավական թույլ է ճնշում գործադրում անշարժ գույքի բազմակի սեփականատերերի վրա, ինչը խթանում է այս ոլորտում կապիտալի ոչ արտադրողական կուտակումը։ Պետությունը ոչ միայն պասիվ դիրք ունի, այլև երբեմն իր գործողություններով խրախուսում է շինարարական բումի պահպանումը, օրինակ՝ վարկային սուբսիդավորման ծրագրերի միջոցով, որոնք հաճախ նպաստում են ոչ թե սոցիալական բնակարանաշինությանը, այլ կառուցապատողների կողմից վաճառքների խթանմանը։

Հատկանշական է, որ Հայաստանում չի զարգանում սոցիալական բնակարանաշինությունն, այսինքն՝ պետական ֆինանսավորմամբ մատչելի բնակարանների կառուցումը երիտասարդ ընտանիքների, բազմազավակների, թոշակառուների կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Նման համակարգ ունենալու փոխարեն պետությունը հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման վրա։ Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ շուկան ինքնուրույն լուծում չի տալիս սոցիալական խնդիրներին, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ բնակչության գնողունակությունը ցածր է։ Այդ իսկ պատճառով զարգացած երկրներում լայնորեն կիրառվում է սոցիալական բնակարանաշինության համակարգը, որն ապահովում է գների վերահսկվող մակարդակ, հավասար տարածական զարգացում և մարդկանց բնակության իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծում։

Հաճախ բարձրաձայնվում է նաև կառուցվող շենքերի որակի խնդիրը։ Բազմաթիվ նորակառույց շենքերում երբեմն բացակայում է շինարարական վերահսկողության պատշաճ մակարդակը։ Որոշ շինարարական ընկերություններ խնայողության նպատակով օգտագործում են ցածրորակ նյութեր, խախտում տեխնիկական ստանդարտները և շահագործման են հանձնում շենքեր, որոնք մի քանի տարի անց սկսում են դեֆորմացվել, ճաքել, խնդիրներ ունենալ ջրամատակարարման կամ ջերմամեկուսացման հետ։ Վաճառքից հետո գնորդը մնում է միայնակ՝ առանց պաշտպանվածության՝ թերի կառուցված գույքի հետ։ Սրա պատճառը մասնավորապես այն է, որ պետական վերահսկողության մարմինները չունեն բավարար լծակներ կամ կամք վերահսկելու և պատժելու խախտումներ կատարողներին։ Բացի այդ, հաճախ շահագործման ընդունման գործընթացներն ունեն կոռուպցիոն ռիսկեր։ Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի շինարարական քաղաքականությունը պետք է արմատապես վերանայվի, որի շրջանակներում թերի շինարարության դեպքում հարկավոր է սահմանել փոխհատուցման մեխանիզմներ, ներդնել հակասպեկուլ յատիվ հարկային գործիքներ, ամրապնդել շինարարական վերահսկողության չափանիշները և ընդլայնել սոցիալական բնակարանաշինության պետական ծրագիրը։ Բացի այդ, պետության ուշադրությունից չպետք է վրիպի մարզերում կառուցապատման խթանումը, որը պետք է ընթանա ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և հարկային արտոնություններին զուգահեռ։

Շինարարությունն իր էությամբ կարող է դառնալ երկրի զարգացման լոկոմոտիվ, եթե այն ծառայի հանրային շահին, ապահովի հավասար տարածքային բաշխում, իսկ բնակարանները դիտարկվեն ոչ թե որպես միայն շահույթ ստանալու գործիք, այլ որպես մարդու կենսական իրավունք՝ ապրելու արժանապատիվ պայմաններում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. Զելենսկի Արարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` ՔաջարանումԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի ձեռքում․ ՊուտինՀայաստանը պետք է փորձի Թուրքիայի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ և հնարավորության դեպքում նաև կառուցի դիվանագիտական հարաբերություններ․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանն ընտրել է քրիստոնեական հալածանքների ճանապարհը. վաղվա երթը սատարում է նաև. Մալյան Եկեղեցին մնացել է ազգային հարցեր բարձրացնող միակ կառույցը. Արմեն ՄանվելյանԵրբևէ չպետք է հաշտվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ. Դավիթ ՍարգսյանԻ՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի պետականացումը. մեկնաբանում է Արթուր Ղամբարյանը «Կուսակրոնության թեման պատրվակ է, Փաշինյանը կատարում է Էրդողանի հանձնարարությունները»․ «ՀայաՔվե» Նիկոլը հանձնել է Ամարասն ու Դադիվանքը, հիմա էլ եկեղեցու դեմ է խոսում. Հրայր ԿամենդատյանԱշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա ԿապանումԱրևային վահանակներ՝ սննդի փոխարեն. ինչի՞ հետ ենք մենք իրականում փոխանակում Երկիրը Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց Փաշինյանին Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասին Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են «ՀայաՔվե» միավորման վարչության անդամ Արմեն Մանվելյանը հանրային բանախոսություն կարդաց` «Արդար Հայաստանի գաղափարը հայոց պետականության զարգացման տեսլականում» թեմայովՃամփորդություն դեպի Պորտուգալիա ու ևս 59 նվեր․ Ամփոփվեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկության առաջին ամիսը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին Այն մասին, թե ինչ պարտականություն մենք ունենք Սուրբ Էջմիածնի առջև, և ինչպես պետք է այն պատրսստ լինենք կատարել. Ավետիք ՉալաբյանՄեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ» Ինչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ» Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ» Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՈ՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ» Իրանը սկսել է արագորեն դուրս բերել նավթն իր պահեստներից Դոլարն ու եվրոն թանկացել են Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըՈստիկանությունը «մուկն ու կատուի»-ի ժանրի մեջ մարդկանց մի մասին «բացատրականի», մյուսներին` «ցույց անելու վտանգավորության» մոտիվներով հերիք չէ ոստիկանության տարբեր բաժիններ է տարել, մի բան էլ` ալարում է մարդկանց տեղն ասել. Տիգրան ԱբրահամյանԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՓաշինյանի քաղաքական կապիտուլյացիան անխուսափելի է նոր ուժերի և ժողովրդի առջև. Արման Վարդանյան (տեսանյութ)Հայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք