Հայերեն
Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն Մանվելյան Կարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Հարկատուն հարկ չի վճարում, որ դու նախընտրական քարոզարշավարը չսկսած քարոզ անես․ Արշակ Կարապետյան Երբ իշխանությանը թույլատրված է ամեն ինչ, իսկ ընդդիմությանը՝ ոչինչ Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկում Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին 

Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից, ինչպես ընդունված է ասել՝ փողոցի ճնշման տակ, խորհրդարանում ընտրվեց ՀՀ վարչապետ: Դնենք մի կողմ հնարավոր բոլոր հույզերը և զուտ «չոր» նշումներով փորձենք ամփոփել, թե ի՞նչ ունեինք 7 տարի առաջ, երբ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, և հիմա՝ 7 տարի անց, ի՞նչ ունենք (երևի, ավելի շուտ՝ չունենք): Կանխավ նշենք, որ չենք հավակնում համընդգրկուն ամփոփման, այնպես որ, յուրաքանչյուրն իր «զանգակատնից» նայելով՝ կարող է ինքնուրույն նաև լրացնել:

Յոթ տարի առաջ ունեինք հայկական երկու պետականություն. միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը և միջազգայնորեն ընդունված ձևաչափով բանակցային գործընթացով ճանաչման ձգտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ի՞նչ ունենք 7 տարի անց. Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական է եղել ու պահպանել իր ինքնությունը, արդեն գրեթե 2 տարի է, ինչ հայաթափված է, լիովին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, թշնամին ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության բազմահազարամյա վկայություններն ու հետքերը:

Յոթ տարի առաջ միջազգայնորեն ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցության առարկա էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու դրա վրա խարսխված՝ ԼՂՀ ճանաչումը: Այսօր փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար արծարծվող «խաղաղության համաձայնագրում» անգամ անուղղակիորեն որևէ ակնարկ չկա Արցախի ու Արցախի հայության՝ սեփական բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքների մասին: Յոթ տարի անց «ունենք» այն, որ Հայաստանի իշխանավորները Արցախի հարցը համարում են փակված, ընդառաջում են ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ հանդես գալու թշնամական առաջարկին:

Յոթ տարի առաջ Հայաստանը ուներ «ռազմավարական խորություն», ուներ տարածաշրջանային սուբյեկտի որոշակի կշիռ ու արտաքին-քաղաքական ասպարեզում մեր պետության ու ժողովրդի շահերի հետ կապված հարցերին հետամուտ լինելու իրական հնարավորություններ: Փաշինյանի կառավարման 7 տարվա լրման կետում «ունենք» այն, որ Արցախը զավթած թշնամին իր մյուս հատվածից (Նախիջևանից) հեռու է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրով, ըստ որում, շարունակաբար ու բացահայտ սպառնում է «միջանցի բացմամբ», այլ բառերով ասած՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի զգալի տարածքներ ռազմական ագրեսիայով գրավելուն ուղղված մտադրություններով:

Յոթ տարի առաջ Հայոց բանակը տարածաշրջանում իրավամբ համարվում էր ամենից մարտունակը: Փաշինյանի կառավարման հետևանքը. 2020-ին Հայոց բանակը ծանր կորուստներ է ունեցել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդկային, որը շատ ավելի ծանր ու ցավոտ է: Հազարավոր զինվորներ ու սպաներ Փաշինյանի իշխանությունը զոհեց 44-օրյա պատերազմում: Որևէ կերպ չի նկատվում, թե պարտությանը հաջորդած այս հնգամյակում Հայաստանի զինված ուժերը լրացրած լինեն այդ ծանր կորուստները: Հայաստանի բանակի ներկայիս վիճակի մասին ամենից ցայտուն ու բնութագրական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հակառակը՝ հայտարարում է, թե ոչ մի դեպքում ռազմական ուժի չի դիմի: Ու այդ ամենը՝ թշնամու չդադարող ագրեսիվ հռետորաբանության խորապատկերում: Մեր բանակի այսօրվա վիճակի երևի ամենից բնութագրական պատկերը երևում է Գլխավոր շտաբի պետի այն արտահայտությունից, երբ նա թշնամու վերահսկողության տակ անցած ռազմավարական բարձունքի հետգրավման առնչությամբ հարցին ի պատասխան ասել էր, թե թշնամին մի ամիս հետո կսովածանա ու կիջնի այդ բարձունքից...

Յոթ տարի առաջ Հայաստանի դատական համակարգն առանձնապես անկախ չէր:

Յոթ տարի անց Հայաստանի դատական համակարգը ամբողջապես դրված է բացառապես Նիկոլ Փաշինյանի «մտքերի տակ», կամքի տակ, իսկ ԲԴԽ նախագահը հրաժարական է տալիս վարչապետի «sms»-ով:

Յոթ տարի առաջ կար քիչ թե շատ հստակություն ունեցող պետական կառավարման համակարգ: Փաշինյանի կառավարման 7 տարվա հետևանքներից մեկն այն է, որ պետական կառավարման համակարգը վերածվել է խառնափնթոր մի գոյացության: Յոթ տարի առաջ ունեինք մոտ 6 միլիարդ դոլարի պարտք, հիմա ունենք մոտ 13 միլիարդ դոլարի պարտք...

Յոթ տարի առաջ, լավ-վատ, բայց ունեինք հասարակություն, ներազգային որոշակի կոնսենսուս՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ընդգրկմամբ: Հիմա նախ՝ Արցախը հայաթափված է, իսկ Սփյուռքը, Հայաստանը, առհասարակ հանրությունը՝ ներքուստ տարանջատված: Բայց ամենից ահավորն է, որ արդեն 7 տարի ունենք մի իշխանություն, որ ինքն է գեներացնում ու սերմանում ներքին թշնամանք ու ատելություն:

Յոթ տարի առաջ շատերին հետաքրքրում էր, թե ինչ է լինելու 4, 5, 10 տարի անց՝ իր և իր զավակների կյանքի ընթացքի հիմնական խնդիրները պլանավորելու, կառավարելու առումով: Հիմա՝ յոթ տարի անց, շատ-շատերի հիմնական մտահոգության առարկան այն է, թե ինչ է լինելու 1 օր, 2 շաբաթ կամ 3 ամիս անց, այն առումով, թե ինչ նոր աղետ են բերելու, ինչ մի նոր հարկ են մտցնելու կամ երկրի որ հատվածն են թշնամուն հանձնելու իշխանությունները:

Սարսափելի է, իհարկե, մտածել 8-րդ տարվա ամփոփման մասին: Բայց միգուցե չարժե՞ բանը դրան հասցնել: Վերջին հաշվով, Հայաստանը մեր երկիրն է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե Հիմնասյուներ