Հայերեն
Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը 

Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բյուջե վճարվող հարկերի ցուցանիշները՝ թե՛ եռամսյակային, թե՛ տարեկան կտրվածքով, միշտ էլ հետաքրքիր «վայրիվերումներ» են ի ցույց դնում, որոնք որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակահատվածում երկրի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաև միտումների մասին:

Հայաստանի խոշոր հարկատուների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները ևս բացառություն չեն՝ այն տարբերությամբ, որ արտաքուստ որոշակի «սենսացիաներ» կամ առնվազն փոփոխություններ են պարունակում: Առաջինը, որ աչքի է զարնում, առաջատարի փոփոխությունն է. բանն այն է, որ Հայաստանի տնտեսության ողնաշարը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարիներ շարունակ առավելապես գլխավորում է այս ցանկը, ոչ միայն առաջին տեղում չէ, այլ ընդհանրապես բացակայում է 1000 խոշորների ցանկից: Ընկերությունից, սակայն, պարզաբանեցին, որ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։ ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։

2024 թ. արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն»,նշել են ընկերությունից և հավելել, որ հաջորդ եռամսյակում, այսինքն՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Այս անգամ առաջին հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է, որին հաջորդում են «Մոբայլ սենթրն» ու «Գրանդ տոբակոն»: Ի դեպ, վերջինս Հայաստանի արտադրողների ցանկում փաստացի առաջինն է: Նկատենք, որ, ըստ վիճակագրության, Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտադրության ծավալները նվազել են 19,4 %–ով։ Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք կայունություն են ապահովում, ու պատահական չէ, որ հիմնականում նրանք տեղ են գտել լավագույն հիսնյակի մեջ. խոսքն, ընդհանուր առմամբ, յոթ ընկերության մասին է, որոնցից ամենամեծ աճն արձանագրել է «Ջերմուկ գրուպը»: Նշյալ յոթի մեջ սննդամթերքի արտադրությամբ զբաղվում են ընդամենը երկուսը՝ մսամթերքի ոլորտի առաջատար «Աթենք» ընկերությունը, որը, փաստացի, նաև Հայաստանի սննդամթերքի արդյունաբերության առաջատարն է, և «Գրանդ քենդին»: Ի դեպ, այս ընկերությունները և 63-րդ հորիզոնականում գտնվող «Բաղրամյանը», որպես կանոն, ապահովում են սննդամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների վճարած հարկերի գրեթե կեսը:

Հետաքրքիր ցուցանիշներ է արձանագրել «Սպայկա» հոլդինգը: Եթե 2024 թ. առաջին եռամսյակում այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 96-րդ տեղում էր, իսկ 2024 թ. տարեկան արդյունքներով՝ 75-րդը, ապա այս տարվա առաջին եռամսյակի վճարած հարկերով 30-րդն է: Ոչ պակաս տպավորիչ է ընկերության վճարած եկամտահարկի ցուցանիշը, որն ինքնին բավական խոսուն է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 600 տոկոս ավելի եկամտահարկ է վճարվել: Մոտ 280 տոկոսով ավելի են եղել վճարված ընդհանուր հարկերը (մոտ 2,1 միլիարդ):

Ինչպես վերջին մի քանի հաշվետու ժամանակաշրջաններում, 2025 թ. առաջին եռամսյակում ևս առաջատարների թվում հայաստանյան բանկերն են: Այս փուլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ լավագույն քսանյակում միանգամից 4 բանկ է, ընդ որում՝ գրեթե իրար «հարևանությամբ». խոսքը «Ամերիաբանկի», «Արդշինբանկի», «Այդի» բանկի և «Ակբա» բանկի մասին է: Եվս երեք բանկ՝ «Արմսվիսբանկը», որը ամենազգալի առաջընթաց գրանցածներից է, «Էվոկաբանկը» և «Ինեկոբանկը», լավագույն հիսնյակում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունը Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել