Հայերեն
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Կողմերը հասել են անդառնալիության կետին. Արտակ Զաքարյան ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմին Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանը Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 26 ավտովթար, վիրավորվել է 38 մարդ Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում հարստացնում է մեր օրակարգը. Արարատ Միրզոյան ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտի Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Ի՞նչ է անում ԿՄԽԿ-ն սյունեցի տղաներին Ադրբեջանից վերադարձնելու համար 

«Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»

Քաղաքականություն

Այս տարվա մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր»։ 

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը վերհիշում է 1992 թ.-ը: «Առաջին նախագահը և իր թիմը փորձում էին ցույց տալ, որ մեր ինքնությունը ցավի հետ նույնացնելը սխալ է և պետք է վերանայել մեր ընկալումները: Այս առումով տարաձայնություններ են եղել է և մինչև անգամ դրանք արտացոլված են այդ ժամանակվա տպագիր մամուլում: Բայց ինչո՞ւ դա մեծ զարգացում չի ստացել: Երբ խոսում ենք ցեղասպանության, ցավի և այլնի մասին, պնդում եմ՝ գերադրական եղել է հայկական հողի վրա հայկական պետություն ունենալու գաղափարը: Ցավի ու կորուստների մասին ենք խոսում, բայց այդ բոլորը ամրացրել և զարգացրել է ցանկությունը և կամքը պետություն ունենալու: Օրվա իշխանությունը կարծես չի տեսնում այդ կապը, նա տարանջատում, աղճատում է այդ երկու գաղափարները: Եթե մնայինք էմոցիոնալ խորը ցավի շրջանակներում, դա արգասաբեր չէր: Ցեղասպանությունը եկել է հաստատելու ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը: Երկրորդ ու երրորդ նախագահների ժամանակ պետական հստակ քաղաքականություն է որդեգրվել: 1995 թ.-ին ընդունված Սահմանադրության մեջ ներառվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող կետը: Դա տեղի է ունեցել վերին աստիճանի թեժ պայքարի շնորհիվ: Նրանց, ովքեր պայքարել են դրա համար, պատմական հիշողությունը ոչ թե խեղճացրել է, հակառակը՝ կոփել է իսկական և անկախ պետություն ունենալու կամքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Պետական պաշտոնյաների մակարդակով մեզ ասում են, որ Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել այդ տարիներին, «դա մեզ ոչ մի տեղ չի տանի»: «Կասեի, որ դա անգրագիտություն է, եթե համոզված չլինեի, որ դա մտածված ազգը և ազգային պետությունը քայքայող գաղափարախոսություն է: Գլոբալիստական կենտրոններում տասնյակ տարիներ առաջ և հիմա մշակվող գաղափարախոսություն է, որը փորձում են փաթաթել անգրագետ, նոր-նոր կայացող ազգերի վզին: Պետք է ասեմ, որ, ի պատիվ աֆրիկական մի շարք պետությունների, որոնցից երեքում եղել եմ, կարողացել են շատ շուտ հասկանալ դա, և շարունակում են ազգային պետության կառուցումը: Ժամանակակից պատմությունը արդեն դարեր շարունակում է ազգային պետություն ստեղծելու և զարգացնելու ճանապարհով: Երբ ասում ենք, որ ուզում են պատմական հիշողությունը ջնջել, դա էմոցիոնալ ձևակերպում է: Իրականում ուզում են մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Ազգային բառն այսօր թիրախ է դարձել: Այսօր հակադրում են հայրենիքը պետությանը: Նրանց ներկայիս գործողություններն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունեն՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Տեսեք՝ Արարատ և Արագած լեռների հակադրությունն են իրականացնում, դա էմոցիոնալ տիրույթում շատ է քննարկվում և բարկացնում մարդկանց, բայց ազգային և պետական ձևակերպումների հակադրություններն այդքան հուզմունքներ չեն առաջացնում: Որպես անկախ պետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության անդամ ենք, ուշադրություն՝ ոչ թե միացյալ պետությունների: 14-17-րդ դարերում եվրոպական պետությունները կայանում էին որպես ազգային պետություններ: Այսօր թիրախը ոչ թե զուտ ցեղասպանությունն է, որքան ազգային պետության գաղափարը մեր մեջից ամբողջովին հանելու ձգտումը։ Երբ ազգայինը հանում ես, թողնում ես զուտ կանոնակարգված պետական կառույց, կարող ես լինել Թուրքիայի վիյալեթ, Ռուսաստանի գուբերնիա, ԱՄՆ-ի նահանգ: Ցեղասպանություն ճանաչելը և աշխարհի տարբեր կետերում դրա կանխարգելմանը մասնակցելը մեր պարտականությունն է: Ներկայիս իշխանավորները կարծում են, թե ցեղասպանությունը զուտ ազգային երևույթ է: Մի ազգը՝ թուրքերը կոտորել են հայերին: Իրենք կիրթ չեն, ընդամենը գրաճանաչ են: Հայաստանը, ինչպես ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները, պարտավորություն ունեն մասնակցել ցեղասպանության կանխարգելման գործընթացին: Կանխարգելման կարևորագույն մասը եղած ցեղասպանությունների մասին հիշողությունը, գիտելիքը տարածելն է, որպեսզի դրանք կանխվեն: Դա միջազգային պարտականություն է: Հայաստանը պարտավոր է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ոճրագործություն, միշտ պահել իր արտաքին քաղաքականության մեջ: 1915 թ.-ի մայիսի կեսերին Ռուսաստանը, Բրիտանիան և Ամերիկան ընդունել են միասնական հայտարարություն, որտեղ բնութագրել են այդ ոճրագործությունը՝ որպես մարդասիրության և մարդկության դեմ հանցագործություն, այդ ժամանակ դեռ չկար ցեղասպանություն եզրույթը: Այս հարցի առկայությունը մեր արտաքին քաղաքականության մեջ միջազգային հանրության առջև մեր պարտականություններից մեկն է, երկրորդ՝ Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը տեղի է ունեցել հայերի հանդեպ ցեղասպանության ուսումնասիրության արդյունքում, այսինքն՝ այդ պատմությունը ոչ միայն մեր ազգային հիշողությունն է, դա մարդկության համաշխարհային պատմության մեջ կարևոր տեղ ունի: Ցեղասպանության ճանաչումը կոնկրետ Թուրքիայի կողմից երաշխիքներից մեկն է, որ չի իրականացնելու ևս մեկ ցեղասպանություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ցեղասպանությունը մեկ օրում տեղի չի ունենում, ցեղասպանագետները տարբերակում են դրա ութ կամ տասը փուլ: «Վերջին փուլը համարվում է ցեղասպանությունն ուրանալը կամ մերժելը: Օրվա իշխանությունները մասնակցում են ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործության ուրացման և դրա դեմ կանխարգելիչ գործողություններին չմասնակցելու քաղաքականությանը: Հասկանում եմ մարդկանց էմոցիաները, բայց այս ամենն ունի շատ ավելի խորքային, հեռահար և կործանիչ նպատակներ: Եթե ազգային պետություն չես, պատրաստ ես դառնալ մեկ այլ պետության կցորդը, քո ինչի՞ն է պետք է ցեղասպանության դեմ պայքարելը: Իսկ այս դեպքում կարծես ձգտում են դառնալ հենց Թուրքիայի կցորդը, որի պետական քաղաքականությունն է ցեղասպանության ուրացումը: Մեր երկրում իշխանությունը ներսից զավթած թիմի քաղաքականությունն ամբողջովին նույնացնում են Թուրքիայի քաղաքականության հետ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Լուսինե Առաքելյան

Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Հայաստանը կանգնած է պատերազմի շեմին. գեներալ Արշակ Կարապետյանը զգուշացնում էՀետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանՄի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք ՉալաբյանՀարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ ՍրբազանՉոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ» Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շարունակելու գազագողությունը, եւ ինչու է լռում ՊԵԿ-ը՝ երբ ոտնահարվում են իր խոշոր հարկատուի շահերը Իրանը հայտարարել է, որ կշարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա Ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվեցին․ Արարատի քրեական ոստիկանների բացահայտումըՖիլիպո Ինձագին հեռացավ «Պիզայից» «Սիրտս մի քիչ լավ չէր, Արա Երնջակյանն ինձ դեղ էր ուղարկել Լուիզայի միջոցով, դեղը բերեց ու մնաց մեր տանը». Հրանտ Թոխատյանը՝ Լուիզա Ներսիսյանի հետ ընտանիք կազմելու մասինԳումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումԻրանը պետք է գործարք կնքի, քանի դեռ չափազանց ուշ չէ. հաջորդ hարձակումները լինելու են ավելի դաժան. Թրամփ«Try». Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ