Հայերեն
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» 

Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան

Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։  

«Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով հաստատվել են ռեկորդային գներ. մեկ ունցիա ոսկին արժե ավելի քան 3000 դոլար։ Մի քանի տարի առաջ գինը դրա մոտ կեսն էր։ Պղնձի և մոլիբդենի մասով դեռ այդքան շատ աճ չի գրանցվել համաշխարհային շուկայում, սակայն կա զգալի ներուժ։ Մի քանի տարի հետո ականատես կլինենք նաև պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճի, քանի որ այդ մետաղներն օգտագործվում են հիմնականում այն տեխնոլոգիաներում, որոնց համար մասնագետները կանխատեսում են մեծ ապագա։ Խոսքը վերաբերում է արևային էներգետիկային, էլեկտրոմոբիլներին, հողմակայաններին, հետևաբար պահանջարկը հանգեցնելու է նաև գնաճի»,- ասաց Ջհանյանը  

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ, որոնք լիարժեք չեն օգտագործվում, ուստի հանքագործների և մետալուրգների միությունն ամեն անգամ առիթը բաց չի թողնում բարձրաձայնելու այդ մասին։ 

«Եթե մեր արդյունահանման ծավալներն ավելանան, ապա Հայաստանի տնտեսությունը կապրի իսկական բում, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն այս առանձին ճյուղին, այլև հարակից շատ ոլորտներին։ Փորձում ենք համագործակցել իշխանությունների, կառավարության պատասխանատու ղեկավարների հետ, որպեսզի ընձեռվի հանքարդյունաբերության ասպարեզում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ հանքարդյունաբերությունը մնում է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չորրորդ տարին անընդմեջ ՀՀ թիվ մեկ հարկատուն է և 2024 թվականին վճարել է 102 միլիարդ դրամի չափով պետական հարկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, որովհետև վճարած գումարների չափով զգալիորեն գերազանցում է երկրորդ և երրորդ հարկատուներին։ Ջհանյանի հավաստմամբ՝ ԶՊՄԿ-ն նույնիսկ կարող է կրկնապատկել առկա ներուժն ու մեծացնել աշխատանքի ծավալները։ Եթե աշխատի նաև Ամուլսարի հանքը, ապա արդյունաբերողների բանակն ավելի կհզորանա։    

«Ի վերջո, վճարված գումարների շնորհիվ հոգում ենք մեր զինված ուժերի, առողջապահության և այլ ոլորտների կարիքները, իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Վճարված հարկերի շնորհիվ նվազում է նաև արտաքին պարտքը։ Հնարավորություններն առկա են, պարզապես պետք է լիարժեքորեն դրանք օգտագործվեն՝ ի շահ մեր ժողովրդի»,- ասաց մասնագետը։

Անդրադառնալով հասարակության մեջ առկա կարծրատիպերին ու մտահոգություններին առ այն, որ հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որ արդյունահանողները մտածում են միայն իրենց շահի, այլ ոչ թե բնության պահպանության մասին՝ Ջհանյանն ընդգծեց, որ հասարակության անհանգստությունը որոշ չափով նվազել է, բայց բնավ չի վերացել, միֆերն ու կարծրատիպերը դեռ պահպանվում են, որոնք տարածված են հասարակության լայն շրջանակներում։

«Բայց ես ուզում եմ մեկ օրինակ վկայակոչել ու հիշեցնել բոլորին, որ ժամանակին նման կարծրատիպեր կային նա Մեծամորի ատոմակայանի հետ կապված, ինչի պատճառով ատոմակայանը մի քանի տարի փակվեց, և մենք տեսանք դրա հետևանքները։ Խնդիրը չի վերաբերում միայն մեր ազգաբնակչությանը։ Նույն վերաբերմունքն ատոմային էներգետիկայի նկատմամբ կար նաև Գերմանիայում, որտեղ տնտեսությունն այժմ հայտնվել է ճգնաժամի մեջ։ Կարծրատիպերի պատճառով չարժե կասեցնել տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացումը։ Հարցը պետք է մնա օբյեկտիվության դաշտում»,- ասաց հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Ջհանյանը հավաստիացրեց, որ իրենք աշխատում են հասարակության լայն շերտերի, ինչպես նաև բուհերի հետ, որպեսզի կարծրատիպերը փոխվեն և մարդկանց մտահոգությունները փարատվեն, քանզի իրականում այն օգուտը, որ ազգաբնակչությանը բերում է հանքարդյունաբերությունը, շատ ավելին է, քան բացասական ազդեցությունը բնության վրա։

«Ինքնին հասկանալի է, որ հանքարդյունաբերական ցանկացած գործունեություն որոշակի վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Չնայած այդ հանգամանքին՝ ոլորտն ամեն ինչ անում է, որպեսզի այդ բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվի և մեծանա այն օգուտը, որ ստանում են պետությունն ու ժողովուրդը։ Այդուհանդերձ, տեխնոլոգիաների արդիականացումը տեղի է ունենում ավելի արագ, քան կարծրատիպերի վերացումը՝ կապված այդ տեխնոլոգիաների բերած հնարավորությունների հետ»,- նշեց Ջհանյանը։

Նա ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառման ընթացքում նաև հանդես եկավ հանքարդյունաբերության վերաբերյալ համապատասխան զեկույցով և մասնավորապես կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ այն համարելով հեռանկարային։ 

«Երիտասարդ դիմորդների և ուսանողների վերաբերմունքն այս մասնագիտության հանդեպ, ցավոք, համարժեք չէ, շատերի մոտ երկրաբան դառնալու ցանկություն չկա, հետևաբար պետք է գրավչությունը բարձրացվի։ Այդ առումով համալսարանները շատ անելիքներ ունեն։ Մենք նույնպես համագործակցում ենք բուհերի հետ, կազմակերպում ենք արտադրական պրակտիկաներ, օգտակար հանդիպումներ, որպեսզի երկտասարդների շրջանում հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ մեծանա։ Դա երկար պրոցես է, բայց հույս ունենք, որ այս տարվանից պատկերը շահեկանորեն կփոխվի։ Դա պարզ կլինի նաև դիմորդների քանակից։ Առանց մասնագետների ոլորտը պարզապես կմահանա։ Մեր նպատակն է պատրաստել սեփական կադրերին, այլ ոչ թե մասնագետներ հրավիրել արտասահմանից»,- եզրափակեց Ջհանյանը։  

 

Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինԻ վերջո, ո՞վ է գաղտնալսել. «Հրապարակ»Մեսսին երկընտրանքի առաջ էՄյասնիկովը նշել է աղիների քաղցկեղ առաջացնող մթերքներըՄեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք ՉալաբյանՍպասվում է առանց տեղումների եղանակԳտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը