Հայերեն
Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը 

Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյումրու ավագանու ընտրարշավն, իհարկե, կարճատև էր, բայց պայքարի մեջ մտած թեկնածուներն ու նրանց թիմերը, կարծում ենք, հասցրեցին դրսևորվել, իսկ գյումրեցիներն էլ՝ կողմնորոշվել: Մարտի 30-ին կլինի քվեարկությունը, իսկ 31-ին արդեն պատկերը պարզ կդառնա: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ թողարկումը համընկնում է «լռության օրվա» հետ, կարծում ենք՝ հիմա արդեն կարելի է որոշակի ամփոփումներ անել՝ հատկապես կապված քարոզարշավային դրսևորումների ու, մասնավորապես, «իշխող ուժի» նախընտրական վարքագծի վերաբերյալ:

Օրերս, ինչպես հայտնի է, ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հրապարակավ սրտնեղել էր, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիել յանը ոչ միայն համարձակվել էր գնալ Գյումրի, այլև այնտեղ քարոզարշավի էր մասնակցում: Սա առաջին դեպքը չէ, այլ քպականներ ևս հասցրել են տարբեր առիթներով այդ «նարատիվը» պտտեցնել, թե՝ «վա՜յ, ամա՜ն, Երևանից գալիս են Գյումրի, քաղաքականացնում են մեր «հալալ-զուլալ» ՏԻՄ ընտրությունները...»:

Անկեղծ ասած, այս ամենը երգիծական մի լավ մանրապատումի թեմա կլիներ, եթե իրականությունն այսքան դժգույն չերևակվեր՝ քպական «կարկառունների» ընկալման իմաստով: Դե, «քաղաքականացման» մասին դարակազմիկ արտահայտությունները կարելի է ընդհանրապես շրջանցել, քանզի ցանկացած ընտրություն, ինքնին, արդեն իսկ քաղաքական գործընթաց է, էլ դրա ի՞նչը քաղաքականացնես: Ոնց որ ասեն՝ մի թրջեք ջուրը, կամ՝ քարը քարացավ:

Բայց շատ ավելի հետաքրքրական պարագա կա, որին թե՛ մենք ենք ավելի վաղ ուշադրություն դարձրել, թե՛ այլ մեկնաբաններ: Դիտարկենք ըստ հերթականության: Նախ՝ ո՞վ ասաց կամ այդ ո՞վ է որոշել, որ որևէ այլ գործիչ կամ որևէ քաղաքական ուժ, առհասարակ որևէ ՀՀ քաղաքացի չի կարող կամ իրավունք չունի Հայաստանի որևէ քաղաքում կամ գյուղում սատարել տեղական ընտրություններին մասնակցող որևէ գործչի կամ թիմի, անկախ նրանից, թե ինչ կուսակցության է պատկանում կամ Հայաստանի որ բնակավայրից է: Հո չի քվեարկո՞ւմ: Սա՝ մեկ:

Երկրորդը՝ կոնկրետ Գառնիկ Դանիելյանը տվյալ դեպքում Գյումրի էր մեկնել «Սրբազան շարժման»՝ Փաշինյանին հեռացնելու նպատակով իրականացվող «Չեմ վստահում» նախաձեռնության հետ կապված:

Երրորդ. ով՝ ով, բայց ՔՊ-ն այս թեմային ավելի լավ էր՝ ընդհանրապես չմոտենար, նույնիսկ թեկնածուներից մեկի քարոզարշավի անմիջական մասնակից... ֆայտոնով: Ախր, ՔՊ-ն այդ ծանրաձողը ի սկզբանե ոտքին է գցել: Մենք չէ, այլ բազմաթիվ գյումրեցիներ ու Գյումրու ընտրապայքարին աչալուրջ հետևող փորձագետներն են հավաստիացնում, որ ՔՊ-ն «հայրաքաղաքում» շանս չունի: Ու ՔՊ-ի վիճակը Գյումրիում այնքան վատ է, որ երկար ժամանակ հարմար թեկնածու չէին գտնում: Իրենց շարքերում այն կարգի անթեկնածու էին, որ «լեգեոներ» ներգրավեցին՝ ի դեմս Սարիկ Մինասյանի, որ նախքան այս հասցրել էր այլ ուժերի համար էլ գործել, իսկ հիմա... ՔՊ է: ՔՊ-ի գործերը Գյումրիում այն աստիճան վատ են, որ քարոզարշավին ներգրավել էին նաև Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, որ նկատվել էր Սարիկ Մինասյանի նախընտրական միջոցառման ակտիվ մասնակիցների շարքում: Ու դա, բնականաբար, չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից: Հարկավ, իրենց գործն է, թե ում կներգրավեն: Բայց խոսքը հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված այն նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում:

Փաստորեն, ՔՊ-ում այնքան խառն են, որ արդեն... խառնվում են: Դեռ չենք խոսում քարոզարշավի նպատակով ՔՊ-ի կողմից Գյումրիում իջեցված պետպաշտոնյա-պատգամավորական «երևանյան դեսանտի» մասին:

Հիմնականը. Գյումրիում դիտարկված ընտրարշավի ընթացքը թույլ է տալիս ասել, որ ամենավատ, մրցակիցներին թիրախավորող ու վիրավորող, վարկաբեկող, տոտալ հակաքարոզչական... քարոզչություն հենց ՔՊ-ն է անցկացնում: Գիտե՞ք, ՔՊ-ի նման պահվածքը նաև վիրավորանք է քաղաքային բարձր մշակույթի համբավ ունեցող Գյումրու և գյումրեցիների նկատմամբ: Էլ չենք խոսում Նիկոլ Փաշինյանի դրսևորած անհարգալից վերաբերմունքի մասին, որ գնացել ու Գյումրիում իր խազ ընկած «ձայնապնակն» էր միացրել «նախկիննե՜ր... թալա՜ն... պադվալի կռիսնե՜ր... հետ տված բրաբուսնե՜ր» ու նման բաներ:

Ի դեպ, պետք է նկատել, որ ՔՊ-ից բացի, մյուս ուժերը, որ շատ տարբեր են միմյանցից, որոշ դեպքերում՝ տարաբևեռ, գոնե մինչև այժմ հիմնականում կոռեկտ են պահել միմյանց նկատմամբ: Առանձին դեպքերում պարզապես ստիպված են եղել հակադարձել ՔՊ-ի թիրախավորումներին:

Եվ էլի. շատ է խոսվում այն մասին, որ Գյումրու այս ընտրությունները չափազանց կարևոր են նաև երկրում տրամադրությունների բյուրեղացման ու իշխանափոխության գործընթաց ծավալելու տեսանկյունից: Այո, կարևոր են: Սակայն, կարծում ենք, քաղաքական մարտավարության առումով արդարացված չէ միանգամից շատ բան հենց այս ընտրությունների հետ փոխկապակցելը: Գյումրու ընտրությունները որոշակի «լակմուսի թուղթ» կարող են լինել: Այո, կարող են խթանել ներքաղաքական զարգացումներ, բայց նախ՝ պետք չէ մոռանալ քվեարկության մասնակցության ցուցանիշի մասին, երկրորդ՝ երկիրը, հասարակությունը իշխանափոխության կարիք ու պահանջ ունեն՝ անկախ այն բանից, թե ինչ արդյունքներ կգրանցվեն կոնկրետ Գյումրիում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփԵրկրին պետք է ղեկավար, որը կարողանում է երկու բան անել` բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա