Հայերեն
Ադրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, պայքարի վճռականությունը կոտրելը Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Վանաձորում այրվել է բնակելի տնակ Նա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասին ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը ՆԳՆ հայտարարությունը․ ուսուցչուհին և 3 ծնողներ պատժվել են Մայրը կասկածվում է իր 8 տարեկան տղայի և 4-ամյա աղջկա սպանության մեջ. ինչն է եղել պատճառը Փաշինյանը փսիխոպաթ և դեմագոգ բռնապետ է. Դավիթ Սարգսյան Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվություն Իրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին 

Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. Հովասափյան

Քաղաքականություն
 
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում, և այս գործում Նիկոլը խաղի մեջ է մտցրել իր ողջ զինանոցը՝ քարոզչությունը համապատասխան մակարդակի վրա պահելու համար։ Երեկ Արսեն Թորոսյանը հպարտորեն հայտարարել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը կատարել են իրենց տնային աշխատանքը՝ կապված խաղաղության պայմանագրի հետ»։

Նախ, սկսենք կարևոր մի բաղադրիչից. երբ անընդհատ օգտագործվում է «խաղաղության պայմանագիր» եզրույթը, մարդկանց ենթագիտակցության մեջ այն ամրապնդվում է որպես միակողմանի և անփոփոխ իրողություն։ Սա այն դեպքն է, երբ իշխանությունը մեթոդապես շահարկում և տիրաժավորում է անհրաժեշտ թեզերը, որոնք պետք է համապատասխան ազդեցություն ունենան հանրային հոգեբանության վրա։ Նիկոլն ու իր միջազգային տերերը փայլուն հասկանում են, թե ինչ մեթոդներով կարելի է հասնել հասարակության ուղեղի դեգրադացմանը, ուստի շարունակաբար իրականացնում են այս քարոզչական ծրագրի լայնածավալ իրականացումը։

Հիմա անդրադառնանք Թորոսյանի մեկ այլ հայտարարությանն այն մասին, որ «Հայաստանն ու Ադրբեջանը, փաստաթղթի ստորագրումից հետո, կբացեն դեսպանատներ»։ Համաձայնեք՝ բավական «հեռանկարային» և «տպավորիչ» պատկեր ենք ունենալու, երբ Հայաստանում տեղակայվի Ադրբեջանի դրոշը, ադրբեջանցի պաշտոնյաներին ընդունեն ժպիտներով, նրանք մասնակցեն պետական միջոցառումների, խոնարհվեն հուշարձանների առաջ, պաշտոնական ճաշկերույթներ կազմակերպեն, և այս ամենի ֆոնին բոլորը կմոռանան 120,000 տեղահանված հայերին, որոնց նույն այդ պետությունը 10 ամիս սովի մատնեց, ապա հայրենազրկեց։ Կմոռանան հարյուրավոր պղծված եկեղեցիները, ավերված գերեզմանները, կոտորված ու նվաստացված մարդկանց։

Այս «խաղաղության» քարոզչական ֆոնին հատկանշական է, որ ադրբեջանական կողմն արդեն երրորդ օրն է տարածում կեղծ լուրեր, թե «հայկական ԶՈՒ-ն ռմբակոծում է իր դիրքերը», այդպիսով ստեղծելով «լեգիտիմ» պատճառ՝ սահմանին գործողություններ սկսելու համար։ Իշխանության քարոզիչները առավոտից-իրիկուն «խաղաղության» մասին են ավետում, բայց «գետնի վրա» իրավիճակը լրիվ այլ է։

Ի դեպ, քչերն ուշադրություն դարձրեցին, թե ինչ ձևակերպում էր օգտագործել Գերմանիայի ԱԳՆ-ն «խաղաղության գործընթացի ավարտի» շնորհավորական ուղերձում. «Երկար բանակցություններից հետո Հայաստանի ԽԻԶԱԽ ընդառաջ քայլերով արվում է այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին»։ Նկատեցի՞ք՝ «խիզախ քայլ»։ Սա լուրջ խորհելու տեղիք է տալիս, քանի որ, ըստ էության, գերմանացի պաշտոնյան բացահայտ մատնանշում է հայկական կողմի միակողմանի զիջողական կեցվածքը, որը ոչ թե սկզբունքային դիրքորոշում է, այլ անատամ, հնազանդվող և ազգային շահերից զուրկ քաղաքականություն։
Այժմ իշխանությունները զբաղված են հանրային մտածողության մշակումով՝ համոզելով, որ «ուր որ է՝ փաստաթուղթ ենք ստորագրում», մինչդեռ սահմանին հակառակ պատկերն է՝ լարվածություն, սադրանքներ, նոր պատերազմի սպառնալիք։ Իսկ հասարակության մի հատված շարունակում է անտարբեր հետևել գործընթացին, մտածելով հերթական երեկույթի կամ հավաքույթի մասին, թքած Հայրենիքի վրա։

Ասեմ, 1915-ին էլ Պոլսում էին խնջույքներ կազմակերպվում, նարդու շուրջ ջերմ քննարկումներ անում, պոկերի սեղանների մոտ շամպայն խմում, կենացներ ասում, իսկ մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ կոտորում էին իրենց ազգակիցներին, թալանում, բռնաբարում, ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։

Թուրքական դիվանագիտությունն ու մարտավարությունը չի փոխվել։ Փոխվել եք դուք, երբ հլու-հնազանդ կատարում եք թուրքական օրակարգի բոլոր կետերը։
 
 
 
Նիժնի Նովգորոդում ավելի քան 30 միգրանտներ տարվել են զինկոմիսարիատներ. մանրամասներ Կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունումՀՀ-ն չի կարողանում ո´չ արտահանել, ո´չ ներմուծել. Հրայր Կամենդատյան Սոչիից մեկնող չվերթի ժամանակ կինը կոշիկով ծեծել է ուղևորին. ի՞նչ է կատարվել (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա Հոկեյը վերադառնում է Հայաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են Մեծ հարգանքով ընդունեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը՝ «Անմահ գունդ» ֆորումի շրջանակներում. Մհեր ԱվետիսյանԵվրոպայում առկա է ատոմակայանների փակման ռիսկ 2018-ը հմտորեն մտածված պատրանք էր, որով մեզնից խլվեց մեր ինքնիշխանությունը. Դավիթ Սարգսյան «Գռզո»-ի ջղաձգումների իրական պատճառը Փաշինյանը կատարում է Ադրբեջանի նոր պահանջը. ինչպե՞ս լուծարել Մինսկի խումբը Այո’, այսպիսի հեղափոխական գնաճ դեռ չէր եղել. Նաիրի Սարգսյան«Ունենք իշխանություն, որը մասնակցել է ցեղասպանական գործողություններին արցախահայության դեմ և այսօր բացահայտ ժխտում է 1915-1922 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» Հայաստանն այսօր, առավել քան երբևէ, ունի հաղթանակների կարիք. Հրաչյա Ռոստոմյան «Եվրասիա» գործնականում․ նախաձեռնություններ, որոնք փոխում են աշխարհը Մեծ ոգևորությամբ և խորին հարգանքով ընդունեցի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը՝ նվիրված «Անմահ գունդ» միջազգային ֆորումին. Մհեր Ավետիսյան16-ամյա տղային կյանքից զրկելու դեպքով կա ձերբակալված․ ով է նա Յունիբանկն առաջարկում է բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում Մեր պարտքն է միշտ հիշել և վարձահատույց լինել այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին մեր ազատ ու անկախ հայրենիքի հենքում. Գագիկ Ծառուկյան «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին. Ավետիք ՉալաբյանՎերջին տարիներին Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համարԵրևանում թալանել են «Chevrolet Volt», տուժածին պատճառվել է 1,5 միլիոն դրամի վնաս. Shamshyan Նիկոլ Փաշինյանի որդին, դուստրն ու աներձագը՝ Լևոն Մկրտչյանի ու Էվելինա Ստեփանյանի հարսանիքին Պլանային դադարեցում․ գազ չի լինի որոշ հասցեներում Նիկոլի խաղաղությունը տանում է պատերազմի. քաղաքացիԱդրբեջանի խնդիրը նիկոլական իշխանությունը չէ, այլ հայ ժողովրդի հավաքական ոգին, պայքարի վճռականությունը կոտրելը Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում. Գագիկ ԾառուկյանՌոզա Ծառուկյանի մաղթանքը՝ Սուրբ Հարության տոնին Իրանում Ղազվինի օդանավակայանի մոտ ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավորվել ենՌուսաստանի Չելյաբինսկի մարզում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել Էկվադորում աքլորակռվի հրապարակում զանգվածային հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվելԱյսօր, մեր հերոս պապերի հաղթանակի անմահացնող հուշարձանները վերականգնելու ծրագրի շրջանակներում, այցելեցի Փարաքար համայնք. Մհեր ԱվետիսյանՁերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտեԱրցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզըՀորոսկոպ. նոր 15-ամյա ժամանակաշրջան կենդանակերպի բոլոր նշանների համար ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցությունները դրական է գնահատել Ուկրաինական հակամարտությունում ռուսական կողմի զnhերի թիվը հատում է 100 հազարը. BBCՉելյաբինսկի գիտնականները բեկում են կատարել արևային մարտկոցների ստեղծման գործում Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սպանություն՝ Երևանում․ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» պարտության մատնել Գրոզնիի «Ախմատին» Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները Քրիստոնյա աշխարհն այսօր նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից «Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակովԱրարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում