Հայերեն
Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը 

Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն

Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանի երրորդ նախագահը մեղքը չի ընդունում:

Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել 20 տարվա վաղեմության գործարքների համար: Գլխավոր դատախազությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր հայտնեց, որ դատախազը հունվարին 23 դրվագներով քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում: Նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը փոխանցեց. - «Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարվել է հերթական շինծու մեղադրանքը։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոտքից գլուխ շինծու մեղադրանք է և շինծու քրեական հետապնդում»:

Ըստ Դատախազության, այս քրեական գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Նախկին նախագահը ստորագրություն է տվել չբացակայելու մասին:

«Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, ամբողջությամբ քաղաքացիա-իրավական գործարքներ են, որոնք Դատախազության կարծիքով, իրենց տված գնահատականներով՝ բերել քրեականացրել են քաղաքացիա-իրավական գործարքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շարունակելով. - «Պարոն նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն համարվող գույքեր օտարվել են, Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով»:

Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, մեծ մասը դիմացի մայթին են։

«Բացարձակ իրականության հետ կապ չունեն փաստական առումով, որովհետև այդ հողատարածքները բավականին մեծ հեռավորության վրա են Եռաբլուր զինվորական պանթեոնից, սա ընդգծում են հուզական ֆոն ստեղծելու, այդ տպավորությունը հանրության մոտ իրականություն ներկայացնելու համար: Սա բացարձակ ապատեղեկատվություն է», - պնդեց փաստաբանը:

Ըստ Մակինյանի՝ խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր և հողամասերը վաճառել է Կառավարության որոշման հիման վրա:

«Բոլորս էլ գիտենք, որ քաղաքացիա-իրավական գործարքները այսօր Դատախազությունը գնահատում է որպես փողերի լվացում», - ասաց նախկին նախագահի փաստաբանը:

Մակինյանը նշեց, որ երրորդ նախագահին մեղադրում են այդ հողամասերը շուկայականից ցածր գնով վաճառելու համար, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դրանք օտարվել են այդ ժամանակ գործող իրական գներով: Փաստաբանը չասաց, թե ի վերջո ում են օտարվել այդ հողամասերը, նշեց՝ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Եվ որ այդտեղ ոչ յուրացում, ոչ վատնում, ոչ էլ փողերի լվացում կա: Ընդգծեց՝ այդ հողամասերից և ոչ մի հատված նախագահին կամ նրա ընտանիքի անդամներին երբևէ չի պատկանել: Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, այն առնչվում է պետությունից օտարված հողամասերի հետագա վաճառքներին, որոնց, սակայն, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի:

«Պարոն նախագահին 2005-25 թվականների ընթացքում երբևէ այդ հողամասերից անգամ մեկ քառակուսի մետր չի պատկանել», - հայտարարեց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը չասաց, թե իրավապահները որքան գումարի յուրացման և փողերի լվացման համար են մեղադրում երրորդ նախագահին: Չասաց նաև, թե արդյոք 2005 թվականին տեղի ունեցած գործարքի շուրջ քրեական գործով անցել են վաղեմության ժամկետները:

Սերժ Սարգսյանին առնչվող առաջին քրեական գործը՝ վառելանյութի յուրացումը, այժմ Վերաքննիչ դատարանում է: Սարգսյանի արդարացման որոշմանը չհամաձայնած Դատախազությունը բողոքարկել է այն:

«Էնպես չի, որ էս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ողբերգություն ապրեի։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, և ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի», - 2024-ի մայիսի 31-ին՝ արդարացման դատավճռի հրապարակման օրը հայտարարել էր նախկին նախագահը։

Մինչ իշխանությունները վստահեցնում են, թե իրավապահների գործերին չեն միջամտում, Հանրապետական կուսակցությունն այսօր տարածած հայտարարությունում կրկին պնդեց՝ թե՛ երրորդ նախագահի և թե՛ հանրապետական մյուս գործիչների դեմ քրեական գործերը քաղաքական հետապնդումների օրինակներ են: Իսկ այս գործերով իշխանությունը, ըստ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության, փորձում է շեղել հանրության ուշադրությունը «հակապետական զիջողական գործողություններից»:

Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփԵրկրին պետք է ղեկավար, որը կարողանում է երկու բան անել` բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ucom-ը և Armflix-ը ներկայացրեցին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը