Հայերեն
Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը Հայրենիքի համար զոհվածների ընտանիքները պետք է զգան, որ պետությունը նրանց կողքին է․ Սևակ Խաչատրյան Վերականգնվող էներգիայի աղբյուրները առաջին անգամ գերազանցել են ածխին Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին՝ ուժ և տոկունություն մաղթելով նրանց. Նաիրի Սարգսյան Երևանի 4 վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Կրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ» Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ» «Փաշինյանին քիչ է մնացել պաշտոնավարելու, առավելագույնը՝ 8 ամիս». «Փաստ» 

Թոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ինչպես ամբողջ աշխարհում, այդպես էլ Հայաստանում դեռևս դիտվում է շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվությունը, որը համահունչ է տվյալ սեզոնին։

Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ ներկայացնելով այս պահին մեր երկրում տիրող համաճարակային վիճակը։

Նրա խոսքով՝ ամենօրյա մշտադիտարկումները, հիվանդացության վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին յոթ օրվա տվյալները գրեթե չեն փոխվել, նույն գծի վրա են, այսինքն՝ տեղեկությունը, թե համաճարակային վիճակը կտրուկ վատացել է, իրականությանը չի համապատասխանում։

«Նախորդ շաբաթվա համեմատ ունենք հիվանդացության նույն մակարդակը, կտրուկ աճ չկա։ Յոթերորդ շաբաթն է՝ նույն գծով գնում ենք։ Առաջնային պահպանման կազմակերպություններ դիմելիությունն էլ է նույն մակարդակի վրա»,- նկատեց Աբովյանը։

Ինչ վերաբերում է թոքաբորբի դեպքերին, ապա այս հիվանդությամբ դիմելիությունը 1,1 անգամ ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ 

«Սա էլ պայմանավորված է շրջանառվող վիրուսով․ մենք այս պահին ունենք շրջանառվող A տեսակի գրիպի H1N1 ենթատեսակը, որ ամենաշատն է թոքաբորբ առաջացնում, այսինքն՝ թոքաբորբի առաջացման տեսանկյունից ավելի ռիսկային է, քան գրիպի մյուս տեսակները։ Նաև ունենք գրիպի B տեսակի հարուցիչներ և այլ շնչառական վարակներ։ Ուստի, եթե ճիշտ ժամանակին չեն դիմում բժշկի, ապա թոքաբորբի վտանգ կա՝ հատկապես երեխաների ու տարեցների դեպքում»,- նշեց Աբովյանը։

Ըստ վիճակագրության՝ հոսպիտալացված քաղաքացիների թվում ևս աճ չկա։ 

«Իրականում հոսպիտալացված պացիենտներից 92,4%-ը 0-18 տարեկան երեխաներ են, ինչն այս հիվանդության առանձնահատկություններից է։ Այս ՍՇՎ-ների հիմնական թիրախը երեխաներն են և 65-ից բարձր այն տարեցները, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Ռոմելլա Աբովյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ թոքաբորբի դեպքերը կանխարգելելու համար շատ կարևոր է ճիշտ ժամանակին դիմել բուժհաստատություններ։

«Ժամանակին չեն դիմում ու թոքաբորբի շրջանում են արդեն հոսպիտալացվում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սոցցանցերում հնչող անհանգստություններին, թե հիվանդանոցներում ազատ տեղ չկա, ապա Աբովյանը վստահեցրեց՝ այդ լուրերը սուտ են։

Հարցին, թե հանրապետության տարածքում կա՞ն դպրոցներ, որոնք անցել են հեռավար ուսուցման, Ռոմելլա Աբովյանը պատասխանեց՝ այս պահին չկան։

«Հեռավար ուսուցման են անցնում դպրոցները, եթե բացակայությունների թիվը 25% և ավելի է, հիմա մենք ունենք 2% բացակայությունների թիվ, ուստի նման առաջարկ դպրոցներին չենք արել»,- ամփոփեց խոսքը ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նարե Գնունի

Հետևեք մեզ՝ այստեղ

Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Էդմոն ՄարուքյանՆախկին զինվորականը քաղաքապետի թեկնածու. ինչու՞ է նա որոշել առաջադրվել Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա Սողոմոնյան«Նազիկ Ավդալյանին նվիրված ֆիլմում նա ցանկացել էր, որ հենց ես մարմնավորեմ իր ամուսնու դերը». Սևակ Ամրոյան Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են «Ford»-ն ու «Mazda»-ն. վերջինը կոտրել է բետոնե էլեկտրասյունը «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԹող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանՀայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՖասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը․ Սուրենյանց Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ» Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները «Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը 41-ամյա տղամարդը կալանավորվել է Ի՞նչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը․ Էդմոն Մարուքյան Շուրջ 1.05 տրլն դրամ՝ Կառավարության պարտքի մարմանն ու սպասարկմանը․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» գրասենյակի բացումով մենք ավելի մոտ կդառնանք Նոր Նորքի բնակիչներին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը հետդարձի ճանապարհ չունի եկեղեցու դեմ պայքարում Վթար. ջուր չի լինելու մինչեւ երեկո Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին Թշնամիները պիտի վախենան Թրամփից, իսկ մենք թշնամի չենք. Զելենսկի Հայաստանն ու Հնդկաստանն ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիր են պատրաստում ՌԴ-ն ուկրաինական անօդաչուների թիրախում․ իրավիճակը՝ երկրում Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ՔՊ-ն Էջմիածնում ասֆալտի վրայից ասֆալտ է փռում` գլխառադ անելով և խախտելով շինարարական նորմերըՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «Հայլուր» լրատվականին5 տարի առաջ իշխանությունը մեկ ստորագրությամբ հանձնեց Արցախի մեծ մասը