Անահիտ Ավանեսյանին կհանե՞ն
Քաղաքականություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ըստ ամենայնի, կլքի իր պաշտոնը։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրի շառաչուն ձախողումից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամեն ջանք գործադրում է նախարարին տուն ուղարկելու համար։ Որքան էլ տարօրինակ է, ՔՊ-ում ցանկանում են այդ պաշտոնին նշանակել Արսեն Թորոսյանին, ով տակավին վերջերս է ընտրվել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Թորոսյանը երբեք էլ հարգանք չի վայելել խմբակցությունում, տևական ժամանակ պատգամավորները ողջ կազմով աշխատել են նրա դեմ, բայց Նիկոլ Փաշինյանի անվերապահ վստահությունը Թորոսյանի նկատմամբ, քպականներին միայն տրտմեցրել է։ Եվ այժմ որոշել են Թորոսյանի ներկայությունից ազատվել՝ վերջինիս ավելի բարձր պաշտոնի ուղարկելով։ Միակ պաշտոնը, որին ձգտում է Թորոսյանը, նախարարի պաշտոնն է։
Ավանեսյանին անցած շաբաթ փակ հանդիպման են կանչել, իսկ հանդիպման մանրամասները պատմել են Նիկոլ Փաշինյանին, որն էլ հորդորել է դեռ սպասել համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրի արդյունքներին։ Ամեն դեպքում, Ավանեսյանն էլ հասկացել է, որ շանս չունի և արդեն պատրաստվում է լքել պաշտոնը, մաքրում է հետքերը և փաստաթղթեր, որոնք կարող են օգտագործվել իր դեմ։
Լիանա Կարապետյան