Հայերեն
Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան 

«Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն մեկտեղել է տարբեր ժամանակաշրջանների հայ գրողների՝ ճգնաժամից դուրս գալու ելքերը

Մշակույթ

Գիրքը լավագույն և մնայուն նվերն է: Այս մտքի հետ համակարծիք է Shtigen Group-ը: Նախորդ տարի գործընկերների համար ամանորյա կոորպորատիվ նվերների փնտրտուքի արդյունքում որոշել են հետաքրքիր՝ «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն ստեղծել: Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանն ասում է՝ իրենց համար կարևոր է, որ յուրաքանչյուր նվեր ունենա գաղափարական առանցք:

«Ամանորի կոորպորատիվ նվերների մասին մտածում էինք դեռևս ամռանը: Ցանկանում էինք ստեղծել նվեր, որը հետագիծ կունենա: Սա առաջ բերեց գիրք ստեղծելու գաղափարը: Հաջորդիվ մտածում էինք, թե այդ գրքում ինչեր պետք է ամփոփված լինեն: Գաղտնիք չէ, որ 2020 թ.-ից մեր կյանքի օրակարգը փոխվել է, մտածում ենք այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Ելքերի փնտրտուքը մեզ տարավ հայ մեծերի մոտ: Ցանկանում էինք հասկանալ, թե նրանք ինչպես են փնտրել, գտել ու առաջարկել ճգնաժամից դուրս գալու ուղիները»,-ասում է Հարությունյանը: Փնտրտուքների արդյունքում նաև պարզվել է, որ նման ժողովածու Հայաստանում առաջին անգամ է հրատարակվելու:

Բավականին բարդ ճանապարհ են անցել գիրքը կազմողները: «Առաջին ու կարևոր հարցն էր՝ ովքե՞ր պետք է ընդգրկված լինեն այդ ժողովածուում: Կանգ առանք գրողների վրա: Ներկայացված են բոլոր դարաշրջանները, բայց առավելապես 19-րդ դարը: Բավականին ծավալուն քննարկումներ ենք ունեցել, թե ո՞ր հեղինակները պետք է այս գրքում ընդգրկվեն, ո՞ր ստեղծագործությունները գուցե մեր օրերում սխալ ընկալվեն կամ սխալ ուղղորդեն: Գրքի նպատակն է, որ մարդը սկսի մտածել և ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղիներ գտնի նաև այս գրքի միջոցով»,-նշում է նա:

Ժողովածուի վերնագրի ընտրության ժամանակ կանգ են առել Դանիել Վարուժանի «Դեպի աղբյուրը լույսի» արտահայտության վրա՝ այն ընկալելով թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով: «Ուղիղ, որովհետև այն ընկերությունը, որը մենք ենք ներկայացնում, գործունեություն է ծավալում վերականգնող էներգետիկայի ոլորտում, իսկ էներգետիկան և լույսը փոխկապակցված են ուղղակիորեն: Անուղղակի իմաստով, որ ճգնաժամից դուրս տանող ճանապարհը լույսի ճանապարհն է»,-եզրափակում է Արփի Հարությունյանը:

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը, անդրադառնալով իրենց ընկերության մտահղացմամբ և պատվերով ստեղծված ժողովածուին, ասում է՝ իրենց ամենօրյա աշխատանքում անմասն չեն մարդկանց ցավերից ու մտորումներից, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում շատերին փակուղու առջև են կանգնեցրել: «Գործընկերների և աշխատակիցների հետ հաճախ ենք բախվում իրավիճակի, երբ կարծես փակուղու առջև ենք կանգնած: Մեր ժողովրդի պատմությունը բավականին բարդ փուլեր է ունեցել: Ցանկացանք տեսնել, թե ինչպես են հայ մեծերը նման իրավիճակներում շփվել իրար հետ, ինչպիսին է եղել նրանց նամակագրությունը, հրապարակախոսությունը, ինչպիսին է եղել նրանց շփումը տարբեր ֆորմատներում: Արդյունքում մեկ ժողովածուի մեջ հավաքագրվեցին մեր գրողներից շատերի խոհերը, նամակներն ու հոդվածները»,-ասում է Շեկյանը:

Նրա խոսքով, դրանք կարող են այնքան էլ միանշանակ չթվալ, երբեմն նույնիսկ իրարամերժ լինել: «Մեր նպատակն է, որ մարդիկ գիտակցեն՝ իրավիճակը, որում ներկայումս հայտնվել ենք, յուրահատուկ և եզակի չէ: Մեծ հաշվով սա մի դրվագ է պատմության մեջ, որից պետք է կարողանանք ելք գտնել: Միևնույն ժամանակ այս գիրքը ոչ թե պատասխաններ գտնելու տեղեկատու է, այլ ինչ-որ իմաստով երկխոսություն է հեղինակների հետ: Յուրաքանչյուրն իր համար կարևոր մի բան է գտնելու: Այն արժեք ստեղծող գիրք է»,-նշում է նա:

Գիրքը լույս է տեսել Shtigen Group-ի կոորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերի շրջանակում: Ընկերության հիմնադիր տնօրենի հավաստմամբ, այս ուղղությամբ իրենց աշխատանքը միանշանակ շարունակություն կունենա, իսկ թե ինչպիսին կլինի այդ շարունակությունը, ցույց կտա ժամանակը:

 «Դեպի աղբյուրը լույսի» գիրքը բաղկացած է 124 էջից, ներառված է 30 հեղինակ՝ Խորենացուց մինչև մեր օրեր: Գրականագետ, գրքի կազմող Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ գիրքը ծնվել է մեր ժամանակներում մեր հասարակությանն օգտակար լինելու ցանկությունից: «Գրքում կարծես անծանոթ որևէ մտքի, նամակի կամ հոդվածի ընթերցողը չի հանդիպի, բայց բոլորը միավորել մեկ գրքում, սա առաջին անգամ է արվում: Կտեսնեք, թե մեր գրողներն ինչ ելքեր են առաջարկել մեր ժողովրդի համար դժվար ու ողբերգական պահերին: Մեզ սովորաբար ասում են՝ պատմությունից դասեր չենք քաղում, չգիտենք, թե ինչպես կիրառել պատմության փորձը, այս գիրքը հրաշալի հնարավորություն է ի մի բերված տեսնելու պատմության բոլոր դասերը: Այս գրքում դժվար ճշմարտություն կա, որը գուցե մեր օրերում մի քիչ ցավալի հնչի: Այս գիրքը նաև այն մասին է, որ այնպես չէ, թե հիմա ապրում ենք ամենադժվար ժամանակներում, եղել են ավելի ծանր ժամանակներ, հիմա մենք խարիսխ ունենք պետության տեսքով, իսկ եղել են ժամանակներ, երբ պետականություն չենք ունեցել»,-նշում է գրականագետը:

Հավելում է՝ գիրքը կազմելիս փորձել են հասկանալ՝ մեր գրողներն իսկապե՞ս հետամուտ են եղել իրենց ժամանակներին բնորոշ խնդիրներին և ցավել դրանց համար: «Գեղարվեստական գրականության պարագայում շատերը կարող են հայրենասեր լինելու տպավորություն թողնել, բայց պետք է դիտարկել, օրինակ՝ նրանց նամակագրության մեջ իրենց ժամանակի համար կարևոր խնդիրներն արծարծվե՞լ են, թե՞ ոչ, դա եղել է իրենց ամենօրյա՞ հոգսը, թե՞ ոչ»,-ասում է նա:

Նրա խոսքով, գիրքը փաստում է, որ ճգնաժամը կարող է դառնալ հնարավորություն: «Ամենակարևորը՝ գրքում կա նաև ինքնաքննադատական հայացք: Գրողները բարձրացնում են այն հարցը, որ երբեք չպետք է հույսը դնել օտարների վրա: Որոշողը դու ես: Բոլոր հեղինակները նաև արծարծում են կրթության հարցը: Մեր ժողովրդի հետ պատահած բոլոր դժբախտությունների, աղետների պատճառը, ըստ նրանց, կրթության պակասն է, ուստի օր առաջ պետք է լծվել կրթության գործին»,-եզրափակում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գիրքն այսուհետև կարելի է ձեռք բերել գրախանութներից․ հասույթը կուղղվի Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերին։

 

Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը