Հայերեն
Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը համեմատել է օդի որակը Հայաստանում և Գերմանիայիում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակում են իրականացրել Գազա քաղաքի մոտակայքում Միայն մեր իրական գործողություններով կարող ենք ապացուցել մեր խոսքերի ճշմարտացիությունը․ Նաիրի Սարգսյան Տիրադավները քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին․ Էդմոն Մարուքյան Մեծ հաղթանակ գրանցեց Նորայր «Նոել » Միքայելյանը 

«Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եկամուտների հայտարարագրման գործընթացի շուրջ քննարկումները չեն դադարում: Հավելյալ հարկային բեռ, բանկային գաղտնիքի մատչելիություն, քաղաքացու ֆինանսական միջոցների վերահսկողություն: Այս և մի շարք այլ խնդիրներ են առաջ քաշում քաղաքացիները: Իշխանությունն ասում է՝ եթե հայտարարագրեք ձեր եկամուտները, ապա նաև որոշակի վճարումներ կատարելու պարագայում՝ ուսման վարձ, հիփոթեքային վարկ և այլն, ձեզ կտրվի սոցիալական ծախսի փոխհատուցում, բայց այստեղ էլ կան մի շարք բայցեր: Իշխանությունը հետ չի կանգնում բոլոր աշխատողների եկամուտները հայտարարագրելու մտքից, բայց նաև սեփական նախաձեռնության իրականացման ճանապարհին հետքայլեր է իրականացնում, օրինակ՝ չեղարկում է էլեկտրոնային ստորագրության համար վճարվելիք 3000 դրամը կամ էլ հայտարարագրման գործընթացի վերջնաժամկետը երկարաձգում է մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն: «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադառնում ենք հենց այս հետքայլերին՝ որպես վկայություն, որ հայտարարագրելու գործընթաց իրականացնելու որոշումը, կարծես, կայացվել է ոտքի վրա: «Հինգ հետքայլ է տեղի ունեցել, և դա վառ վկայությունն է նրա, որ ոչ թե ոտքի վրա են որոշումները կայացվել, այլ այս ամենը դիլետանտության արդյունք է, և, ընդհանրապես, խորքային պատկերացում չունեն, թե ինչ է եկամուտների հայտարարագրման համակարգը: Դրա համար էլ հետքայլեր են իրականացնում, բայց դրանք իրենց հետ բերում են շատ ավելի լուրջ վտանգներ հասարակության համար, քան առանց հետքայլերի էր: Օրինակ՝ գործընթացի իրականացումը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելն իրավական ակտերով չեն կատարել, եթե չկատարեն, միանգամից վեց ամսվա տույժ է գործելու: Այսինքն՝ մարդը հայտարարագրում է եկամուտը, հարկի գումարից բացի, միանգամից վեց ամսվա տույժը որպես բեռ ավելանում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Քաղաքացիների դժգոհությանն անսալով, թե՝ հիմա ամեն 5000 դրամ եկամուտը պետք է հայտարարագրե՞նք, ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվեց շեմ՝ 300 հազար դրամ: Նշվեց, որ մինչև այդ շեմը ստացված եկամուտները քաղաքացին կարող է չհայտարարագրել։ Մեր զրուցակցի խոսքով, այստեղ ևս, այսպես ասած, խաբեություն կա: «300 հազար դրամը չհարկվող շեմը չէ: Հասարակական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ հետքայլի մասին, բայց եթե մինչև 300 հազար դրամի գործարքը փոխառության կամ նվիրատվության պայմանագրերով ապահովագրված չէ, ապա պարտադիր հարկվում է: Մարդիկ կարող են նրանց լսել, որ մինչև 300 հազար դրամի գումարները չեն հարկվում, բայց հաջորդ տարի շատ լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որովհետև մինչև 300 հազար դրամի գործարքներն, այնուամենայնիվ, հարկման ենթակա են», -նշում է նա:

Խութեր ունի նաև սոցիալական փոխհատուցման կետը: Ամենօրյա ռեժիմով ասվում է՝ եթե պետական ուսումնական հաստատությունում սովորող ուսանող ունեք, հայտարարագրեք ձեր եկամուտները, այդ վճարված ուսման վարձից որոշակի գումար հետ կստանաք: «Դա նույնպես խաբեություն է, ցանկանում են մարդկանց շահագրգռել, որ կարողանան հանգիստ, անցնցում եղանակով իրականացնել համակարգի ներդրումը, իսկ վերջում կհրաժարվեն սոցիալական փոխհատուցումից: Նույնը տեղի ունեցավ նաև հիփոթեքային վարկերի եկամտային հարկի փոխհատուցման հետ: Մի քանի տարի փոխհատուցեցին, իրենց շենքերը կառուցեցին, իսկ հետո հիփոթեքային վարկի եկամտային հարկի փոխհատուցումը վերացրեցին: Նույնը տեղի է ունենալու այս համակարգի հետ, կարևոր խնդիր ունեն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ եկամուտները հայտարարագրելու, դրանից հետո, երբ պրոցեսն անցնցում ներդրվի, և մարդիկ սկսեն հայտարարագրել եկամուտները, այդ 100 հազարների վերադարձն էլ չի լինելու: Հայաստանի Հանրապետության բյուջեն այդքան ներուժ չունի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:

Ցանկացած նորամուծություն մեր կյանքում ներդնելիս իշխանություններն առաջնորդվում են միջազգային փորձով: Ասում են՝ Միացյալ Նահանգներում էլ մարդիկ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Թե որքանով են այս համեմատությունները տեղին, հարց ենք ուղղում Սարգսյանին: «Նախ՝ համադրելի չենք ԱՄՆ-ի հետ, որովհետև այնտեղ սոցիալական վիճակը շատ ավելի բարձր է, համադրելի չենք նաև Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, բայց, բացի նրանից, որ համադրելի չենք, այնտեղ իրենք բարի նպատակ են հետապնդում: Իրենց քաղաքացիներին ասում են՝ եթե ձեր եկամուտները չեն բավարարում, որ արժանապատիվ ապրեք, հայտարարագիր ներկայացրեք, որպեսզի համոզվենք, վստահ լինենք, որ չեն բավարարում, ձեզ փոխհատուցում կտրամադրենք: Հայաստանում հակառակ պատկերն է: Վկայակոչում են միջազգային փորձը, բայց Հայաստանում նպատակն ընդամենը հարկումն է: Եթե հանրային խոսույթին հետևեք, միշտ սրա մասին պարզաբանում եմ տալիս, բայց իրենք լռում են, չեն խոսում սրա մասին, որովհետև չեն էլ կարող խոսել, ասելիք չունեն: Սկսենք նրանից, որ դա եկամուտների հայտարարագիր չի համարվում, Հարկային օրենսգրքով դա կոչվում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Ոչ թե շեշտը դրված է անձի եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման վրա, այլ շեշտադրումը կատարված է անձի եկամուտների հարկման վրա: Սա շատ կարևոր է, սրա միջազգային պրակտիկան գոյություն չունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Եկամուտների վերահսկողություն և հարկում, սրանք են այն երկու բնորոշումները, որոնք տրվում են այս գործընթացին: «Երկու հիմնական նպատակ են հետապնդում: Առաջինը հարկումն է, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և երկրորդը ամբողջ հասարակության տոտալ վերահսկողությունն է:

Յուրաքանչյուր մարդ կատարում է տարբեր բնույթի ծախսեր, նա չի էլ ցանկանա, որ այդ ծախսերը հանրայնացվեն կամ թեկուզ իր մտերիմ շրջապատից որևէ մեկը դրանց մասին տեղեկություն ստանա: Ամենաէլեմենտար հարցն առաջ քաշենք. մարդը դեղատնից դեղ է գնում որոշակի հիվանդության համար, որը հասարակությունից գաղտնի է պահում: Բայց այդ ամենը դառնում է հասանելի ու դառնում է քաղաքական ահաբեկման գործիք՝ եթե չես ուզում, որ քո բանկային գաղտնիքն ուղարկենք ինչոր մեկին, ապա մեր կամքը կատարիր: Բանկային գաղտնիքի շուրջ մտահոգություններ ունենք: Հայաստանից կարող է ինֆորմացիայի արտահոսք լինել, մասնավորաբար՝ դեպի թշնամական պետություններ: Վստահ եղեք, որ Հայաստանից ամբողջ բանկային գաղտնիքն արտահոսելու է դեպի Ադրբեջան»,-ընդգծում է նա:

«Փաստը» օրերս գրել էր, որ այս գործընթացի դեմ ակտիվ պայքարի փուլ է սկսում «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ ի դեմս նրա ղեկավար Նաիրի Սարգսյանի: Մեր զրուցակիցը հաստատում է թերթի տեղեկությունները և նշում, որ արդեն իսկ նախաձեռնությունը իրազեկման հանդիպումներ է իրականացնում քաղաքացիների հետ, բարձրաձայնում գործընթացի խութերի մասին: «Առաջին քայլը բացասական հետևանքների մասին իրազեկումն է, թե ինչպես մարդիկ կհարկվեն, և բանկային գաղտնիքի խստիվ պահպանման մասին իրազեկում ենք իրականացնում: Մարդիկ լսում են Նիկոլ Փաշինյանի ստերը, հավատում են դրանց: Հենց հասարակության լայն շերտերին հասանելի դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հարցում ստել է, և դուք իրականում խնդիրների առաջ եք կանգնելու, դրանից հետո կանցնենք պայքարի երկրորդ փուլին՝ հանրային ճնշման ներքո ստիպելու, որ նվազագույնը մի քանի տարով կասեցվի այս համակարգի ներդրումը, լայն քննարկումների արդյունքում նոր համակարգ մշակվի և ներդրվի: Հասնելու ենք մեր նպատակին, այս համակարգը պետք է կասեցվի, և այս տարի հասարակության անդամներն իրենց եկամուտները չպետք է հայտարարագրեն:

Կարևորում ենք նաև իրազեկումհանդիպումները մարզերում: Հաջորդ շաբաթ պլանավորում ենք հանդիպումներ Գյումրիում և Վանաձորում, այնուհետև՝ բոլոր մարզերում: Խնդրահարույց խումբը գյուղացիներն են: Գյուղացին կով է պահում, մորթում է այն, վաճառում, ասենք, 300 հազար դրամով, այդ դեպքում պետք է 60 հազար եկամտային հարկ վճարի: Գյուղացին մեծ չարչարանքով պահում է այդ կենդանուն, տարվա կտրվածքով գուցե մեկ կամ երկու կով վաճառում, կոպիտ ասած, կոմունալ ծախսերի ու ալ յուրի գումար ունենալու համար, պետությունը գալիս ու 20 տոկոս տանում է: Սոցիալապես ամենախոցելի խավն առաջնային թիրախում է, այս մասին բարձրաձայնելու ենք հատկապես մարզային հանդիպումների ժամանակ»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է, թե երբ կկայանա Ֆինալիսիմա 2026-ը Շուտով ես դատի կտամ BBC-ին, քանի որ նրանք իմ բերանում բառեր են դրել, որոնք ես չեմ ասել. ԹրամփԵրկրին պետք է ղեկավար, որը կարողանում է երկու բան անել` բանակցել և աշխատատեղեր ստեղծել. Նարեկ Կարապետյան Մենք Դոնբասը չենք ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո. Զելենսկի Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափովԱռաջիկա ընտրությունները կարևորագույն ճամփաբաժան են․ Ավետիք ՉալաբյանԱմենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը Ադրբեջանական նավթ գնելը նշանակում է ֆինանսավորել թշնամու բանակը․ Արմեն Մանվելյան Անկանխիկ վճարումները պարտադրանք է՝ «բարեփոխման» անվան տակ․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանը մաքրում է ՔՊ–ն անցանկալի յուրայիններից Ինքնիշխանության ոտնահարումը «պոզով–պոչով» չի լինում Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըԹիմային մարզաձևերի զարգացումը Կյանքը բարդացնում են ու ասում՝ ձեզ համար է. Ցոլակ ԱկոպյանԱՄՆ-ը հաստատում է՝ Թուրքիան ներգրավված է «Թրամփի ուղուն» Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Արևային էլեկտրակայանը կարող է խթանել կենսաբազմազանությունը Սովորածը պետք է տարածել բազմապատկման էֆեկտով, և ամենքի դերը շատ մեծ է այդ գործընթացում. Էդմոն ՄարուքյանԻնչու է Արցախի հանձնումը մեծագույն հանցանք մեր ժողովրդի դեմ, և չի կարող որևէ կերպ արդարացվել. Ավետիք ՉալաբյանՊետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ ԾառուկյանԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանի ընտրություններում ռումինա-մոլդովական սցենարի վտանգի մասին. «Փաստ» Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ» Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ» Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ» Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ» Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիրՀաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի․ Ալիկ ԱլեքսանյանՄինչ Փաշինյանն ու նրա նախարարները զբաղված են անձնական որակավորումներ տալով, մենք զբաղված ենք աշխատանքով և մարդկանց մասին հոգ տանելով. «Մեր ձևով» Երբ երկիրը կործանման եզրին է, լռելը հանցագործություն է․ Արմեն ՄանվելյանԱնցած շաբաթ - կիրակին Լոռիում. Մենուա ՍողոմոնյանՀայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ. Հրայր Կամենդատյան«Բանակցել է Նիկոլ Փաշինյանը». Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Փաշինյանը միայն աղմկում է. «Մեր ձևով» Կրթության ոլորտը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում է Անվտանգություն պահանջելը խաղաղության սպառնալիք չէ․ Ավետիք ՔերոբյանՍիրտս ու հոգիս քեզ նվիրեմ, Հայաստա ՛ն․ Արսեն Գրիգորյան«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել