Հայերեն
Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվե Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ» 

Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում, ինչը տեղի ունեցավ նաև Ռուսաստանի և Իրանի ունեցած դիրքերի հաշվին։ Իսկ հաջորդ քայլը կատարվեց արդեն Սիրիայից Ռուսաստանին ու Իրանին դուրս բերելու տեսքով, երբ Ասադի իշխանությունը, որին աջակցելու համար Մոսկվան ու Թեհրանը մեծ ռեսուրսներ էին ներդրել, հաշված օրերի ընթացքում փլուզվեց։

Ընդ որում, Թուրքիան փորձում է օգտագործել պատեհ առիթն իր շահերը տարածաշրջանում առաջ մղելու հարցում, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը մեծապես կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի ու նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու վրա, իսկ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը թուլացած է Իսրայելի կողմից դիմադրության առանցքի ուժերին՝ Հզբոլահին ու Համասին հասցված հուժկու հարվածներից հետո։

Ու բնական է, որ Ռուսաստանը և Իրանը հետագայում փորձելու են վերականգնել իրենց տարածաշրջանային ազդեցությունը, դրա համար էլ Թուրքիան շտապում է։ Մյուս կողմից էլ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ներկա պահին ԱՄՆ-ում ներկա պահին անցումային շրջան է։ Երդմնակալությունից հետո Թրամփի վարչակազմը պետք է ադապտացվի առկա իրավիճակին, որպեսզի իր արտաքին քաղաքական հիմնական շեշտադրումները հստակեցնի, իսկ մինչ այդ արդեն Վաշինգտոնից Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերում պետք է հաշվի նստեն Անկարայի հետ։ Բացի այդ, հաշվի է առնվում այն իրողությունը, որ ԱՄՆ նոր վարչակազմը ավելի շատ կենտրոնանալու է ներքին խնդիրների վրա, որի արդյունքում արտաքին ոլորտում ամերիկյան ազդեցությունը կարող է նաև տուժել։

Այսպիսի իրավիճակում Թուրքիայում արդեն շատ հեռուն գնացող ծրագրեր են կազմում։ Էրդողանը սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական հարձակմամբ, եթե նրանք չշարժվեն Թուրքիայի թելադրանքով։ Արդեն պարզ է, որ քրդերի հարցերը լուծելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախն արդեն լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու գործողությունը, որով գործնականում նոր շունչ է հաղորդվելու պանթուրքական ծրագրերի իրականացմանը։ Դեռ երկու տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի։ Եվ Իրանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իրանական կողմից տեղեկություններ են տարածվում, որ Իրանի պատվիրակությունը մեկնելու է Թուրքիա՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը քննարկելու նպատակով։

Միևնույն ժամանակ, Թեհրանից հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Բայց ինչպես Սիրիայի դեպքում, այնպես էլ Հարավային Կովկասին վերաբերող այս առանցքային հարցում Թուրքիան կարող է Իրանին փաստի առաջ կանգնեցնել։ Ու եթե Սիրիայի հարցում Թեհրանը կարող էր զիջել, քանի որ իրենից հեռու է, ապա «Զանգեզուրի միջանցքի» խնդիրն արդեն անմիջականորեն Իրանի սահմաններին է վերաբերում։ Բայց Թուրքիայից ու Ադրբեջանից ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումը հաշվի չեն առնելու։

Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, և այն կբացվի, ինչքան շուտ հասկանան, այնքան լավ»։ Մյուս կողմից՝ ուղղակի սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ այն որակելով որպես «ֆաշիստական պետություն»:

Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ևս լարվածություն է նկատվում՝ կապված Ռուսաստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ։ Ալիևը ռուսական կողմից պահանջում է պատժել մեղավորներին այն դեպքում, երբ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում հարկ եղած ժամանակ ռուսական ուղղաթիռ խոցել, սպանել ռուս խաղաղապահների։ Բայց երբ ուկրաինական ճակատում հրադադար հաստատվի, Ռուսաստանը փորձելու է իր ուշադրությունը կենտրոնացնել նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանը բախվելու է թուրք-ադրբեջանական աճող հավակնությունների հետ։ Պատահական չէ, որ Ալիևը անուղղակի մեսիջներ է հղում, որ հնարավորություն կա ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի։ Բայց մյուս կողմից էլ Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը շարունակում է սրվել։

Այս պայմաններում Հայաստանի համար տարբեր արտաքին գործընկերների հետ աշխատելու լայն հորիզոն է բացվում, որն իրավիճակից օգտվելու հնարավորություն է տալիս, այդ թվում՝ Հայաստանի դիրքորոշումը կարևորելու առումով։ Ու իրավիճակին համահունչ կլիներ, որ ՀՀ իշխանությունները լծվեին գործի, պատվիրակություններ ընդունեին, պատվիրակություններ ուղարկեին, համաձայնություններ ձեռք բերեին, ուղերձներ հղեին ու համագործակցության դաշտ ձևավորեին։ Բայց Փաշինյանն «ավելի կարևոր գործով» է զբաղված՝ ճաշ է եփում, ձվածեղ է անում, երաժշտություն է լսում, անգլերեն է սովորում, գիրք է կարդում։ Ի՞նչ ասենք, մարդը ժողովրդի հաշվին «սանատորիա» է եկել, իսկ մինչ այդ արտաքին քաղաքական հնարավորությունները մեր կողքով անցնում են։ Անցնում են՝ ուղղակիորեն սպառնալիք ձևավորելով:

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևին: Ինչպես շատ փորձագետներ են նշում, ավելի լավ է՝ չարձագանքեր: Փաստացի, Փաշինյանը նոր ոչինչ չի ասել, պտտել է նույն սկավառակը. «Հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու»: Կրկնում ենք՝ սա ասվել է՝ ի պատասխան Ալիևի ընդգծված ագրեսիվության:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևում ենք Ադրբեջանում ընթացող դատավարություններին, Եվրոպական դատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ, պահանջներ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵրևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացի Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնելՀենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկներըԺողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախումբը հանրային գիտակցության մանիպուլյացիայով է զբաղված. Ավետիք Չալաբյան«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա ՌոստոմյանԴասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ»«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»Արդեն բոլորն են մեղավոր. «Փաստ»Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ»Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ» Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ Վրաստանի համար առաջնահերթություն է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն Ալիևին Վրաստան է հրավիրելՆահատակված զինծառայողին՝ «պարգևավճար»․ հայրը վրդովված է փնթի փաստաթղթերի պատճառով (տեսանյութ)Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց արտաքին միջամտության. Փեզեշքիանը՝ Պուտինին Բեռնատարն ընկել է փոսըԵկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Գոհար Ավետիսյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել