Հայերեն
Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 

«Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին: Հիմնական շեշտադրումները մի քանիսն են՝ Հայաստանում «ֆաշիզմը պետք է ոչնչացվի», «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, «մենք կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի»: Թվում է՝ որևէ նոր բան չի ասվել, բայց սպառնալիքների հերթական չափաբաժինը նաև անհանգստության նոր ալիք կարող է բարձրացնել:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ բարդ է արձագանքել հարցին՝ նոր բան ասվե՞ց, թե՞ ոչ: «Ի՞նչ նկատի ունենք նոր բան ասելով: Հերթական անգամ ապացուցվեց, որ գործում է այն տրամաբանությունը, որի մասին խոսում էինք դեռ ամիսներ առաջ: Ադրբեջանը որևէ կերպ որևէ հարցից, որն առաջ է քաշել այս ամբողջ ընթացքում՝ 2020 թ. պատերազմից հետո ժամանակահատվածում, մեկ քայլ անգամ հետ չի գնացել: Շարունակում են նույն օրակարգն առաջ քաշել: Այսօր Բաքուն հնարավոր բոլոր աստիճաններով պահանջներ ու նախապայմաններ է դնում Երևանի նկատմամբ: Այդ տրամաբանությունը ևս հերթական անգամ ապացուցվեց: Ասվեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է», Հայաստանում կան ուժեր, որոնց դեմ պետք է Հայաստանի իշխանությունը կամ էլ Ադրբեջանը պայքարի: Այսինքն՝ ահաբեկելու, ուժի սպառնալիքի, հարկադրանքի բոլոր էլեմենտներն առկա էին այս հարցազրույցի մեջ: Իհարկե, հերթական անգամ ցույց տրվեց, որ բոլոր այն նախապայմանները, որոնց մասին խոսում էին, դեռ ակտուալ են, չնայած նրան, որ շատ դեպքերում ասում էին՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե հնարավոր է՝ ինչինչ հարցեր մի կողմ դնելով՝ գալ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, պայմանագրի մեջ այնպիսի հարցեր են, որոնք մեզ համար այնքան էլ զգայուն չեն: Հերթական անգամ ցույց տվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հավելում է՝ Ալիևի՝ «կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի» ձևակերպումը հերթական ապտակն էր իշխանություններին: «Այստեղ փորձում էին ցույց տալ, որ դա միակ հնարավորությունն է, Ադրբեջանն էլ է պատրաստ դրան: Բայց մյուս կողմը ցույց է տալիս, որ դա իրենց համար բացարձակ կարևոր չէ: Այս հարցում որոշակի անկեղծություն կա, որ գոնե այդ փուլում Ադրբեջանին պայմանագիր պետք չէ, որովհետև իրենց դիմացը կա կողմ, որը պատրաստ է էլի ու էլի զիջել, այսինքն՝ ինչո՞ւ գնալ ու թուղթ ստորագրել, եթե վաղը հնարավոր է ավելի լավ թուղթ ունենալ, մյուս օրը՝ էլ ավելի լավ: Իրենց պետք է իշխանություն, որը պատրաստակամ է ցանկացած՝ իրենց կողմից ասած խնդիր լուծելու: Փաշինյանն իր վերջին հարցազրույցում, որին կանդրադառնանք, արձագանքել է Ալիևի հայտարարություններին և, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին դիտարկումների մասով նշել է, որ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն, ինչ պահանջում են Անկարան և Բաքուն, որևէ աղերս չունի դրա հետ: «Խաղաղության խաչմերուկն» ինչ-որ իմաստով զիջողականության փաթեթավորումն է: Չգիտենք, թե իրականում ինչ է քննարկվել փակ դռների հետևում, և ինչի արդյունք է այս նախագիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ամենաշատը քննարկվեց Ալիևի՝ Հայաստանում ֆաշիզմի ոչնչացման հետ կապված դիտարկումը: Սա մեսիջ էր Հայաստանի ֆիզիկական ոչնչացմա՞ն, ինչպես ավելի հաճախ մեկնաբանվում է, թե՞ ազգային գաղափարախոսություն և հենք ունեցող ուժերի: «Ադրբեջանի պարագայում միշտ ու բոլոր հարցերում պետք է աչքի առաջ ունենանք պլան մինիմում-պլան մաքսիմում մոտեցումը, այսինքն՝ հանրայնացնում են թեզ, մոտեցում, որն իր մինիմալ կիրառման, մինիմալ հաջողելու արդյունավետության պայմաններում կունենա մի արդյունք, որն իրենց համար նորից դրական է, և կունենա իր առավելագույնը: Այդ մոտեցումը կիրառելի է եղել բոլոր հարցերում, կիրառելի է եղել Արցախի հետ կապված դեռ մինչև 2020 թվականը, 2020 թվականից հետո էլ կիրառելի է եղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի փախստականների» խնդրի հետ կապված, կիրառելի է նաև այսօր: Այս ձևակերպման պարագայում խոսքը Հայաստանում ազգային ուժերի մասին է, որոնք պատրաստ են, պատրաստ են լինելու նաև վաղը Հայաստանի ազգային, պետական շահերը առաջ քաշել բանակցային սեղանի շուրջ: Մի կողմից սա է, և մյուս կողմից ոչ մեկ չի կարող բացառել, և Ադրբեջանն իր ամենօրյա գործունեությամբ դա ցույց է տալիս՝ սկսած իր քարտեզներից տարբեր միջոցառումների ժամանակ, տարբեր խորագրերով անցկացվող միջոցառումներից, որ իրենց նպատակն այդ թվում ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է: Շատ հմտորեն կիրառում են այդ գործիքը, հանրայնացնում են մոտեցում, թեզ, որը տարբեր մակարդակներով կարող է կիրառելի լինել և, այսպես, թե այնպես, իր արդյունավետությունն ունենալու է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպիսի՞ն պետք է լիներ պաշտոնական Երևանի արձագանքը Ադրբեջանի՝ սպառնալիքներով լի ցանկացած հայտարարության: «Միանշանակ պետք էր արձագանքել նման հայտարարություններին: Բայց ինքնին սխալ է միայն այս փուլից արձագանքելու խնդիր դնելը. սրանից առաջ բազմաթիվ հայտարարությունների, ակցիաների պիտի արձագանքեին: Այդ արձագանքը պետք է հիմնված լիներ նախ և առաջ Հայաստանի կարմիր գծերի վրա: Անգամ շահերն էլ մի կողմ թողնենք, այստեղ ուղղակիորեն հարված է հասցվում երկրի սուբյեկտայնությանը, ինքնիշխանությանը: Այս ուժը իշխանության գալուց ի վեր դրոշակ էր սարքել ինքնիշխանության թեման, այսօր տրորում են այդ ինքնիշխանությունը և որևէ բառ, ըստ էության, չի հնչում: Որևէ սուվերեն իշխանություն չի կարող և չէր կարող տեսականորեն էլ լռել մի պարագայում, երբ դիմացի՝ թշնամաբար տրամադրված կողմն ուղիղ հարկադրանքի կիրառման է անցնում: Այստեղ բացահայտ կա կողմ, որը թելադրում է, և կողմ, որը ոչինչ չանելով՝ փորձում է իրականացնել և սեփական հանրությանը մատուցել դա՝ որպես հնարավոր առավելագույնը: Նման սպառնալիքներին, հայտարարություններին պատասխանելը շատ կարևոր է»,-ընդգծում է նա:

Իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, արձագանքել է Ալիևի սպառնալիքներին: Նա իր հարցազրույցում կարծիք է հայտնել՝ իր հայտարարություններով «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել»: «Այս մասին հաճախ չենք խոսում, բայց սա կարծես ճշմարտության պես է: Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններում նշվում է, որ իբր սահմանային խախտումներ կան: Այս հայտարարությունները չեն բացառում և ավելի տեսանելի են դարձնում այդ հնարավորությունները: Փաշինյանը ևս խոսում է այդ մասին, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, դա բոլորն են տեսնում և հասկանում: Որևէ վայրկյան ու րոպե չի դադարել վտանգը, որ Ադրբեջանը նորից կդիմի ռազմական ագրեսիայի, միակ խնդիրը ձևավորված միջավայրն է, որը կարող է կաշկանդել և հակառակը՝ հնարավորություններ ստեղծել դրա համար: Մի կողմից ասում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սա կարող է հնարավոր գործողությունների լեգիտիմացման ճանապարհը լինել, մյուս կողմից՝ ասում են, որ պատրաստ ենք խաղաղության, ամեն ինչ անում ենք և անելու ենք խաղաղության հասնելու համար, մեր մոտեցումն ու քաղաքականությունը սա է: Մեր հանրության ներսում ստեղծել են միջավայր՝ պատերազմ բառը հավասարեցնելով պարտությանը: Այս արձագանքով տալիս են մեսիջ, որ հնարավոր է պատերազմ, և հաջորդ քայլը լինելու է, որ այդ հնարավոր պատերազմից խուսափելու համար պետք է գնանք զիջումների: Երկու ճանապարհ է ցույց տրվում՝ կա՛մ ունենալու ենք ռազմական գործողություններ, որի արդյունքը, ըստ իշխանությունների, արդեն իսկ որոշված է (մեկ անգամ չէ, որ խոսել են այդ մասին), կա՛մ պետք է գնանք նոր զիջումների: Սա հերթական զիջումները նախապատրաստելու քաղաքականությունն ու մոտեցումն է իշխանությունների կողմից: Նշում էի, որ իշխանությունները նորմալ պետության պարագայում պետք է ադեկվատ արձագանքեն, բայց խոսքը նման արձագանքի մասին չէ: Դիմացի կողմն ուժի սպառնալիք է կիրառում, ուղիղ հարկադրանքի քաղաքականություն է իրականացնում, դրա պատասխանը չպետք է լինի, որ ամեն գնով պատրաստ ենք խաղաղության և զուտ փաստերի արձանագրում, որ Ադրբեջանը կարող է հարձակվել: Փաշինյանի հարցազրույցը որևէ կերպ չպատասխանեց Հայաստանին ուղղված սպառնալիքներին: Այն հերթական անգամ իրենց մոտեցման ձևակերպումն էր, որ ամեն գնով պատրաստ են խաղաղության գնալ, ընդամենն այնտեղից պետք է գինը նշեն, և զիջումների գնալու են, ինչպես և հերթական անգամ ահաբեկել սեփական հանրությանը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այո, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե այդ փաստն արձանագրելը, այլ դրա դեմ գործողություններ իրականացնելն է՝ քարոզչական, տեղեկատվական, ռազմական և դիվանագիտական դաշտերում: Վերջին երկուսը կարող են տեսանելի չլինել, բայց առաջին երկուսում պետք է տեսնեինք հստակ քայլեր, մինչդեռ կարող ենք փաստել, որ իշխանությունները ոչինչ չեն անում»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)Անհայտ անձիք մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Ադրբեջանը Հայաստանի` իրեն հասցված վնասը 150 միլիարդ դոլար է գնահատելԱյն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա ԿոստանյանՔԿ-ն՝ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք ՉալաբյանԲաքվում կալանքի տակ են թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրինՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին