Հայերեն
Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի 

Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցավոք, որքան ավելի են վատանում երկրի ու ժողովրդի գործերը, Փաշինյանի «մասնագիտական» փորձարկումներն ավելի «բազմազան» են դառնում. նա մե՛կ էպատաժային հեծանվորդ է, մե՛կ՝ էթիկայի նուրբ գիտակ ու բարոյախոս, մե՛կ փիլիսոփա (բնականաբար՝ «ծակ» տարբերակը), մե՛կ իբր խոհարար, մե՛կ էլ...

Սուրբ ծննդի ճրագալույցին Փաշինյանը որոշել էր, որ նաև հոգևոր հովվի դերակատարում պիտի ստանձնի ու պիտի ժողովրդի գլխին քարոզ կարդա, կոնկերտ՝ սաղմոս: Ըստ որում, Փաշինյանը չնկատվեց Սուրբ ծննդյան Հայրապետական պատարագի ժամանակ: Նա, որ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող է համարվում, առնվազն ըստ հաստատված արարողակարգային ավանդույթի, գլխավոր եկեղեցական տոների ժամանակ, այն էլ՝ Կաթողիկոսի մատուցած պատարագին տրամաբանորեն պետք է որ ներկա գտնվի: Բայց արդեն քանի տարի նա ու իր թիմակիցները փախչում են Եկեղեցուց:

Փոխարենը, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդից՝ Կաթողիկոսից առաջ ընկնելով՝ որոշել էր Սուրբ ծննդի առթիվ ոչ թե շնորհավորանք, այլ «ուղերձ» հղել՝ սաղմոս կարդալ: Ընտրած սաղմոսն էլ, կներեք, մանավանդ, որ Փաշինյանի շուրթերից էր հնչում, ավելի շատ վատ քողարկված սպառնալիքի տպավորություն թողեց: Դա Դավթի սաղմոսն էր, որ նա ասել է այն ժամանակ, երբ փախել է իր որդու՝ Աբիսողոմի երեսից:

Ի՞նչ է ասվում այդ սաղմոսում: Տեսեք. «Տե՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, և շատերը ելան իմ դեմ»։ Իբր Փաշինյանը չգիտի՞, թե ինչ աղետներ է գործել, և ինչու են շատերը ելել իր դեմ: Ու հետո, թե՝ «Արի՛, Տե՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղավորների ատամները կփշրես»: Իբր ինքն անմեղն է, ու իբր Աստված իրեն օգնելու է ու փշրելու է իր հակառակորդների ատամները: Հասկանում եք, չէ՞, որ հակառակորդ ասելով նա թշնամի երկրներին նկատի չունի, այլ հայերին:

Դժվարանում ենք ասել, թե Փաշինյանի մտքով ու երևակայությամբ էլ ինչեր են անցնում: Դե, Թումանյանի հետ համեմատվել է, Հիսուսի հետ՝ նույնպես: Համեմատություններ էլի են եղել: Հիմա էլ ինքզինքը «հոգևոր հովվի» տեղ է դրել:

Նա ինքն իրեն ներկայացնում է որպես քրիստոնեական արժեքներին ու կանոններին հետևող, բարեպաշտ մեկը: Բայց միայն ներկայացնում է, իրականությունն այլ է: Բացի Եկեղեցու դեմ բացահայտ պատերազմը, նույն Ճրագալույցի «քարոզ» կարդալուց հետո, մի գիշեր անց, մեկ էլ, առավոտյան, հոպ՝ ամանորյա սեղանին մնացած եղածչեղած մսեղիքով խառնափնթոր ձվածեղ է անում ու դա խոթում մարդկանց աչքը: Իբր ի՞նչ, էլի: Նախ՝ Սուրբ ծննդյան օրը հայ առաքելական քրիստոնյաները ձվածեղ չեն անում: Փլավ են անում, կանաչեղեն են տապակում, ձուկ են պատրաստում: Երկրորդ՝ նրա մտքով երևի չի էլ անցնում, որ այդ կերպ կարող է վիրավորել բազմաթիվ իրական հավատացյալ մարդկանց կրոնական զգացմունքները: Չնայած, երևի թե լավ էլ անցնում է ու հատուկ է ի ցույց դնում իր հակաքրիստոնեական կամ առավել ստույգ հակաառաքելական կեցվածքը:

Ու, հա, հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ քչով բավարարվելու, տոննայով մթերք չառնելու, չփչացնելու մասին էր խոսում Փաշինյանը: Իսկ իր տոնական սեղանին այնքան ավելորդ մթերք կա, որ Ամանորի յոթերորդ օրը դեռ «ռասխոդ» է անում: Ի դեպ, մասնագետներին որ լսեր, կիմանար, որ կտրատած երշիկեղենը նույնիսկ սառնարանում երկար չի կարելի պահել...

Իսկականից որ՝ փրկեա մեզ, Տե՛ր, այս աղետից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)Անհայտ անձիք մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Ադրբեջանը Հայաստանի` իրեն հասցված վնասը 150 միլիարդ դոլար է գնահատելԱյն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա ԿոստանյանՔԿ-ն՝ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք ՉալաբյանԲաքվում կալանքի տակ են թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրինՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԶոհերի թիվը անցել է 80-ից. նրանց մեջ երեխաներ կան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունըՈւկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԻրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում զnհվել է ավելի քան 6000 մարդ․ ԱրաղչիԵթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԻնչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆԶանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը