Ավինյանը՝ ցամաքային սահմանները բացելու և օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին
Երկրի սահմանների բացումը ոչ միայն ՀՀ կառավարության որոշման, այլև մեր գործընկերների հետ քննարկելու հարց է: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանի հարցին:
«Մենք քննարկում ենք օդային կանոնավոր հաղորդակցության վերաբացման հարցը ՌԴ-ի հետ, կան երկկողմ բանակցություններ: Իսկ ցամաքային սահմանների բացման հարցի վերաբերյալ դեռևս քննարկումներ չկան ո՛չ վրացի, ո՛չ իրանցի գործընկերների հետ, շարունակում է պահպանվել նույն ռեժիմը»,- ասաց Ավինյանը: