Հայերեն
Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերով անցած տարի ավելի քան 89,3 միլիարդ դրամ է տրամադրվել Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվե Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև 

«Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններով

Մշակույթ

Առիթ ունեցել ենք մեր ընթերցողներին պատմելու 2025 թ.-ին տեղի ունենալիք այն բացառիկ կրթական ուղևորության մասին, որն առաջարկում է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ է նախաձեռնում կրթական ուղևորություն դեպի Դուբայ: Սա բացառիկ առաջարկ է Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Այն շնորհալի հրաշալի հնարավորություն է երիտասարդների համար մասնակցելու հանրահռչակ երաժիշտների վարպետության դասերի, ծանոթանալու երաժիշտների դասավանդման մեթոդներին, անցկացնելու դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր:

2024 թ.-ին անցկացված կրթական ուղևորությանը մասնակցելու հնարավորություն է ունեցել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան, թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը: Նրա հետ զրուցել ենք տպավորությունների, կրթական ուղևորությունների և հանրահռչակ երաժիշտների հետ շփման կարևորության մասին:

-Արեն, 2024 թ.-ին մասնակցել եք Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ինչո՞ւ որոշեցիք մասնակից դառնալ երաժշտական այս փառատոնին:

-Շատ էինք լսել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին ու անհամբերությամբ սպասում էինք 10 տարեկանս լրանալուն, որպեսզի դիմեինք ծրագրին։ Հուրախություն մեզ՝ մինչև հիմնադրամ դիմելը, նկատեցինք նաև տեղեկությունը, որ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան կազմակերպում է կրթական ուղևորություն և շտապեցինք դիմել: Վստահ էինք՝ գործ ունենք ոլորտի լավագույն մասնագետների հետ, և ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված լինելու։

-Կպատմե՞ք այդ օրերի մասին:

-Սա իմ առաջին ճամփորդությունն էր առանց ընտանիքիս, ուստի փորձում էի ուշադիր ու կազմակերպված լինել, բայց ասեմ, որ դա այդքան էլ բարդ չէր: Ունեինք ամեն օրվա ծրագիրը և մեզնից պահանջվում էր ուղղակի հետևել օրակարգին և ոչինչ բաց չթողնել։ Շատ հագեցած օրեր ենք ունեցել Դուբայում: Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ։ Նաև ընկերներով զվարճանում էինք՝ լողում էինք, միասին զբոսնում և ուղղակի երեկոյան հաճելի ժամանակ անցկացնում:

-Եվ ի՞նչն է ամենաշատը տպավորել քեզ:

-Տպավորիչ էր ժամերի ընթացքում այդքան շատ ընկերներ ձեռք բերելը։

-Կա՞ մի բան, որը հենց ակադեմիայում ես սովորել:

-Սովորեցի առանց հայրիկի ներկայության թավջութակով նվագելու փորձեր անել։ Նաև սկսեցի ավելի կարևորել նվագելու ժամանակ երաժշտության շունչն ունկնդիրներին փոխանցելը։

-Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումների մասնակցելը, մեծանուն երաժիշտների հետ շփումը:

-Ինձ համար շատ կարևոր ու հետաքրքրական էր լինել այդքան տաղանդավոր երաժիշտների կողքին և սովորել նրանցից։ Կցանկանայի շեշտել, որ նրանք մեզ հետ անչափ սիրալիր ու համբերատար էին։

Կրթական նման ուղևորություններին մասնակցելու կարևորության մասին մի քանի հարց ուղղեցինք նաև Արենի մայրիկին:

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հրաշալի հնարավորություն է ստեղծել երիտասարդ երաժիշտների համար՝ կրթական ուղևորությունների տեսքով: Ձեր որդին մասնակցել է Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր նման միջոցառումներին մասնակցությունը պատանի երաժիշտների համար:

-Նման միջոցառումներին մասնակցելը մեծապես նպաստում է երեխայի կայանալուն՝  նախ որպես պատանի երաժիշտ և հետո նաև բարձր արժեքներ կրող զարգացած անհատ։

-Ասում են, որ անգամ արտասահմանյան ուղևորությունը մարդու աշխարհայացքում փոփոխություն է մտցնում: Ի՞նչպիսի տպավորություններ ունի Արենն ուղևորության օրերից: -Ուղևորությունից հետո Արենն ավելի պարտաճանաչ է դարձել, կարողանում է ինքնակազմակերպվել, ավելի պատասխանատու է դարձել իր իրերի և գործիքի հանդեպ։ Այժմ ավելի լայնախոհ է ու ձգտումներն ավելի լայնամասշտաբ են։

-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աջակցությունը զգո՞ւմ էիք ուղևորության օրերին: Ինչպե՞ս էր այդ աջակցությունը դրսևորվում:

-Սա Արենի առաջին ուղևորությունն էր առանց մեզ: Պետք է հոգ տաներ ոչ միայն իր, այլև իր գործիքի մասին։ Եթե չլիներ հիմնադրամի աշխատակազմի հանդեպ անվերապահ վստահությունը, դժվար թե նմանօրինակ ռիսկի գնայինք։ Կազմակերպիչները հաշվարկել էին բոլոր ռիսկերը և հավանական դժվարությունները, ինչի շնորհիվ ճամփորդությունն անցավ սահուն և հագեցած։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Կրակոց Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Հետևում ենք Ադրբեջանում ընթացող դատավարություններին, Եվրոպական դատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ, պահանջներ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵրևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացի Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնելՀենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկներըԺողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախումբը հանրային գիտակցության մանիպուլյացիայով է զբաղված. Ավետիք Չալաբյան«Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ»Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ»Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա ՌոստոմյանԴասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ»«Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ»Արդեն բոլորն են մեղավոր. «Փաստ»Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ»Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ» Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ Վրաստանի համար առաջնահերթություն է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն Ալիևին Վրաստան է հրավիրելՆահատակված զինծառայողին՝ «պարգևավճար»․ հայրը վրդովված է փնթի փաստաթղթերի պատճառով (տեսանյութ)Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց արտաքին միջամտության. Փեզեշքիանը՝ Պուտինին Բեռնատարն ընկել է փոսը