Հայերեն
ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» 

Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ

Հասարակություն

Ադրբեջանը հնարավոր բոլոր ուղղություններով հարձակվում է Հայաստանի վրա։ Հակառակորդ պետությունը լավ է հասկանում, որ չպետք է Հայաստանին հնարավորություն տա վերականգնել այն կորուստները, որ ունեցել ենք 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Հայաստան պետության վերականգնմանը խոչընդոտելու համար Ադրբեջանը ռազմական ուղղությանը զուգահեռ և հավասար իր թիրախում է պահում մեր պետության տնտեսությունը, քանի որ բանակի և պետության վերականգնման հիմքում առաջին հերթին տնտեսությունն է։

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակաբար իր թիրախում է պահում Հայաստանի տնտեսական կարևորագույն ճյուղերը։ Մինչև 2022 թվականը տնտեսական առումով Ադրբեջանի հիմնական թիրախը ԶՊՄԿ-ն էր, որը հազարավոր աշխատատեղեր է ապահովում քաղաքացիների համար, և որը նաև Հայաստան արտարժույթ բերող հիմնական ձեռնարկությունն է։ ԶՊՄԿ-ին թիրախավորելու համար Ադրբեջանն օգտագործում էր հայաստանյան այսպես կոչված բնապահպանների ելույթներն ու հրապարակումները։ Այդ կերպ Ադրբեջանն իր հակահայաստանյան քարոզչությանը տալիս էր հավաստիության պատկեր։

2022 թվականի փետրվարից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը սրեց Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ու ռուսական շատ ընկերություններ հայտնվեցին պատժամիջոցների տակ, Հայաստանը մի քանի այլ պետությունների թվում դարձավ ռուսական շատ ապրանքների արտահանման հիմնական ուղիներից մեկը։ Հայաստանով երրորդ երկրներ օրինական ճանապարհով և մեթոդներով արտահանվում էին նաև ռուսական հումքով պատրաստված ոսկյա զարդեր։ Տնտեսական այս նոր հնարավորությունը Հայաստանում ապահովեց հարյուրավոր նոր աշխատատեղեր, և, որ ամենակարևորն է, միլիոնավոր դոլարներ հոսեցին Հայաստանի պետական բյուջե։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն ընտրեց իր հաջորդ թիրախը՝ օրինական ճանապարհով ներկրված ռուսական հումքով աշխատող հայկական ոսկերչական ձեռնարկությունները։ Ադրբեջանական կողմը սկսեց թիրախավորել Հայաստանի տնտեսության այս ճյուղը 2023 թվականի սկզբից։ Մինկսի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, թուրքական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող և ադրբեջանուհու հետ ամուսանցած Մեթյու Բրայզայի համահիմնադրած «‎Ջեյմսթաուն» հիմնադրամի ադրբեջանցի աշխատակից Օրխան Բաղիրովը դեռ մեկ տարի առաջ էր հակահայկական քարոզչական նյութ պատրաստել, որով փորձել էր ապացուցել, թե Ռուսաստանը ոսկու արտահանման հարցում Հայաստանի միջոցով խուսափում է պատժամիջոցներից։ Ադրբեջանական շահերը սպասարկողներն ավելի հաճախ հղում են տալիս հենց հայկական ԶԼՄ-ներին, որպեսզի բարձրացնեն իրենց քարոզչական նյութերի հավաստիություն։ Այս դեպքում էլ ադրբեջանցիները գործել են նույն սցենարով։ Բաղիրովն իր հոդվածում հիմնականում հղում է տալիս հայկական աղբյուրների։  

Ռուսական ոսկու նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից Հայաստանի միջոցով խուսափելու կեղծ թեման ադրբեջանցիներն այս տարվա հոկտեմբերին կարողացան հասցնել նաև Euronews։ Հոդվածի հեղինակը Եվրոպայում ադրբեջանական լոբբիստական խմբերի հետ կապ ունեցող Վլադ Օլտեանուն էր։

Ինչպես արդեն նկատեցինք, Ադրբեջանի համար հակահայկական քարոզչության լավագույն միջոցը հենց հայկական աղբյուրներին հղում տալով դա իրագործելն է։ Օրերս Հետքի և The Insider-ի համատեղ հոդվածը իրական ու ճոխ նվեր էր ադրբեջանական քարոզչությանը։ Ադրբեջանական քարոզչամեքենան լավագույնս օգտագործեց «Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում» վերտառությամբ հոդվածը։ Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներում այն հրապարակվեց ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով։ Այդ հրապարակումները թարգմանվեցին ոչ առանց ադրբեջանական ձեռքի և տարածվեցին նաև ուկրաիանական լրատվամիջոցներում։ Եղան նաև ֆրանսերեն հրապարակումներ։

Հոդվածն ինքին որևէ հանցագործություն չի բացահայտում, քանի որ հոդվածագրի բնորոշմամբ՝ «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից գալիս է օրինական ճանապարհով, և հումքն այստեղ վերամշակվելով՝ դառնում է զարդ ու արտահանվում այնպիսի երկրներ, որոնք ռուսական ոսկու հետ խնդիր չունեն, ու չեն կարող պատժամիջոնցեր սահմանվել։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն էլ մտահոգված չէ «կեղտոտ» ոսկու արտահանմամբ, այլ իր ռացիոնալ հաշվարկներցի ելնելով լավ է հասկանում, որ հայկական լրատվամիջոցներում հրապարակված այս նյութերը կարող է օգտագործել իր քարոզչական նպատակներով, և հաջողության դեպքում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղին կհասցնի մեծ հարված, հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ, տասնյակ միլիոնավար դոլարներ պակաս կհոսեն ՀՀ պետբյուջե։ Կարճ ասած՝ որքան Հայաստանի համար վատ, այնքան լավ Ադրբեջանի համար։ Այստեղ հարց է, թե հայկական ԶԼՄ-ներն ի՞նչ են շահում, երբ ադրբեջանական քարոզչամեքենային առատ նյութ են մատակարարում։

Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համարԱրտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգվածՋուր չի լինելուԻշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմAKNEYE-ը՝ Harmony VII-ինԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիսՓաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններինԻշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժըԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներՎերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվելՈՒՂԻՂ. Պաշտոնյաները մասնակցում են Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը«43-ում զրոյից հաստատ չեն սկսում»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցԱվտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՏարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինԿյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան