Հայերեն
ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» 

Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում

Հասարակություն

Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին: 

Մրցանակը շնորհվել է առևտրային նշանակության անշարժ գույքի ոլորտում գրանցած գերազանց արդյունքների համար` գնահատելով Բանկի ոչ միայն ֆինանսական հաջողությունները և հաճախորդների սպասարկման բարձր որակը, այլև առաջադեմ տեխնոլոգիական լուծումների և կայուն զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունների միջոցով ոլորտը զարգացնելու հանձնառությունը:

Ըստ Euromoney-ի, Ամերիաբանկը 2023թ. հունիսից մինչև 2024թ. հունիսն ընկած ժամանակահատվածում զգալի աճ է գրանցել Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման առումով։ Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 25.3%-ով և կազմել 233.2 մլրդ ՀՀ դրամ (600 մլն ԱՄՆ դոլար), իսկ հիփոթեքային վարկերի շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 21.3% (30.06.2024 դրությամբ)։

Պարբերականը նշում է, որ բանկի գրանցած հաջողությունը սերտորեն կապված է իր էկոհամակարգի`MyHome-ի գործունեության հետ, որն օգտատերերին առաջարկում է անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչև հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար։ 

Դիտարկվող ժամանակահատվածում հարթակի միջոցով տրամադրվել է ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը կազմում է Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելի 50%-ը, ինչը 38.3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է. MyHome-ում ներկայացված կառուցապատողների թիվը հարթակի գործարկման պահին գրանցված 25-ից 2024թ. կեսերին հասել է 68-ի, ընդ որում մարզերում գործունեություն ծավալող կառուցապատողների թիվն աճել է 172%-ով: Առաջարկվող անշարժ գույքերի թիվն աճել է 226%-ով. 2024թ. հունիսին հարթակում արդեն ներկայացված էր 3,100 բնակարան 115 շենքում: Հավելենք, որ հարթակի նոր գործառույթը թույլ է տալիս ընտրել և ձեռք բերել անշարժ գույք նաև երկրորդային շուկայից, ինչի շնորհիվ առաջարկվող բնակարանների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 950-ով: 

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, խոսելով մրցանակաբաշխության արդյունքների մասին, նշել է. «Ամերիաբանկը շարունակաբար մշակում է նորարարական լուծումներ, որոնք բարելավում են մեր հաճախորդների և գործընկերների՝ թվային պրոդուկտների օգտագործման փորձառությունը: MyHome.am հարթակի հաջողությունն արտացոլում է համապարփակ էկոհամակարգ ստեղծելու մեր հանձնառությունը, ինչը պարզեցնում է բնակելի անշարժ գույք գնելու գործընթացը և խթանում անշարժ գույքի շուկայի աճը Հայաստանում: Այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար, և մենք շնորհակալ ենք մրցանակաբաշխության ժյուրիին մեր աշխատանքն ու ջանքերը գնահատելու համար»:

Հավելենք, որ Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմը վերջերս Պրահայում կայացած «Synchome 2024» համաժողովում ներկայացրել է բանկի վերջին ձեռքբերումներն այս ոլորտում։ Միջոցառմանը մասնակցել է բանկային, ֆինթեք, այլընտրանքային հիփոթեքային և այլ առանցքային ոլորտների շուրջ 70 ներկայացուցիչ ավելի քան 15 երկրից: Մասնակիցները քննարկել են հիփոթեքային վարկերի էկոհամակարգերում գրանցած տեխնոլոգիական ձեռքբերումներն ու առկա նորարարական լուծումները: 

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է. 2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 285 մլրդ ՀՀ դրամը։ 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգովՎրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համարԱրտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգվածՋուր չի լինելուԻշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմAKNEYE-ը՝ Harmony VII-ինԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիսՓաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններինԻշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժըԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներՎերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվելՈՒՂԻՂ. Պաշտոնյաները մասնակցում են Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը«43-ում զրոյից հաստատ չեն սկսում»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցԱվտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՏարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինԿյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր Կամենդատյան