Հայերեն
Ատելության խոսքի հետ կապված խնդիրը ՀՀ-ում ամենահրատապներից է, դրան բախվում եմ նաև ես. ՄԻՊ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել ու դարձել բացարձակ չեմպիոն ՊՆ-ն հայտարարություն է տարածել Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Հզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Մեսսին նշել է համաշխարհային ֆուտբոլի 10 գլխավոր տաղանդներին Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը Ղարիբաշվիլին հեռանում է Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի Արվեստի և Մշակույթի Կոմիսար 

Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական խնդիրները շարունակում են ավելի ցայտուն դառնալ, քանի որ տնտեսական աճի ապահովման համար բարենպաստ արտաքին պայմաններն աստիճանաբար սկսում են փոխվել։ Ճիշտ է, Հայաստանի տնտեսությունը դեռևս շարունակում է աճել, բայց աճի դինամիկան ընթացքում էապես նվազում է։ Ինչպես գիտենք, այս տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունը հավակնոտ նպատակ էր սահմանել՝ կանխատեսելով 7 % տնտեսական աճ: Ու եթե կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ ամբողջովին իրատեսական էին համարում այս տարվա համար 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքները, ապա այժմ լիովին իրավիճակ է փոխվել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արդեն իսկ խոստովանում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Դեռ ավելին՝ 2024 թվականի տարեկան տնտեսական աճը կանխատեսվում է 5,8 տոկոսի մակարդակում, իսկ 2025 թվականին՝ ավելի ցածր՝ 5,6 տոկոսի։
 
Այսինքն, իշխանություններն իրականություն չեն դարձրել 7% տնտեսական աճի իրենց խոստումները։ Ու բացառված չէ նաև, որ մինչև տարեվերջ 5,8 % աճի կանխատեսումների սանդղակը նորից իջեցնեն։ Իհարկե, իշխանություններն իրենց սովորության համաձայն կարող էին հաջորդ տարվա բյուջեի նախագծի հիմքում ևս 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիքներ դնել, չստացվեր, հետո ինչ-որ կերպ կարդարացնեին, բայց էականորեն այդ սանդղակն իջեցրել են։ Սա նշանակում է, որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ևս Հայաստանի տնտեսական առաջընթացի մասով ռիսկեր են տեսնում։ Ընդ որում, այնքան մեծ, որ իրենց պոպուլիզմն էլ կարող է չօգնել: Եվ 2025 թվականի մասով արդեն տեսնում ենք պետբյուջեում եկամուտների ու ծախսերի մասի հավասարակշռության էական խախտում։ 2025 թվականի պետական բյուջեի համաձայն, ծախսային հատվածը նախատեսվում է 3,5 տրիլիոն դրամ, որից եկամտային մասը կազմում է 2,9 տրիլիոն դրամ։ Ստացվում է, որ հաջորդ տարվա համար փաստացի ունենալու ենք 600 մլրդ դրամի դեֆիցիտ։
 
Այսինքն, անցյալում են այն ժամանակները, երբ Փաշինյանը կառավարության նիստերում հայտարարում էր, թե հարկերի հավաքագրման ու բյուջեի եկամուտների ապահովման հարցում գերակատարման են հասել։ Ու հաջորդ տարվա բյուջեն արդեն կարելի է անվանել ոչ թե հավակնոտ, այլ խղճուկ։ Այս պայմաններում գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս պետք է կառավարությունը փակի բյուջեում առաջացած ճեղքվածքը։ Պատասխանը պարզ է՝ կառավարությունը նոր վարկեր կվերցնի այնքան, մինչև կսպառի բոլոր լիմիտները։ Օրինակ՝ օրեր առաջ կառավարությունը հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որոնցով ՀՀ արտաքին պարտքը կավելանա, ընդհանուր առմամբ, 286 մլն եվրոյով: Իսկ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ անցել է 12,5 մլրդ դոլարի սահմանագիծը և երեք ամիսը մեկ մոտավոր հաշվարկներով 100 մլն դոլարով ավելանում է։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ ներգրավված վարկային միջոցները նպատակային չեն օգտագործվում ու ոչ թե նպաստում են հավել յալ տնտեսական արդյունքի ստեղծմանը, այլ ընդամենը բյուջեում առաջացած ճեղքերը մի կերպ փակելու հարց են լուծում։ Եթե 2019 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե փողի խնդիր չունենք և չենք ունենալու, ապա հիմա փողի խնդիրն առավել հրատապ է դառնում։
 
Այս պարագայում բնականոն կլիներ, որ ձգվեն գոտիները, ու բյուջեն ինչ-որ չափով բալանսավորվի։ Բայց կառավարությունը ոչ մի դեպքում մտադիր չէ կրճատել բյուջեի ծախսային հատվածն այն ուղղություններով, որոնք հանրային շահերի սպասարկման տեսանկյունից առանցքային բնույթ չեն կրում։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ տեղեկանում ենք, թե իշխանություններն ինչպիսի թանկարժեք մեքենաների գնումներ են նախաձեռնում կամ այնպիսի շռայլ ծախսեր կատարում, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես չկա։ Եթե հիմա Փաշինյանը լիներ ընդդիմադիրի կարգավիճակում, ապա ԱԺ ամբիոնից իր կոկորդը կպատռեր ու կբերեր տարբեր երկրների օրինակներ (իր սիրած օրինակը Դանիան է), թե ինչպես են անարդյունավետ ծախսվում պետական միջոցները։ Իսկ երբ նա իշխանության է, բոլորովին հակառակն է տեղի ունենում, ինչքան ցանկանում են, ծախսում են ու այդ ծախսերն իրականություն դարձնելու համար վարկեր են վերցնում։ Իշխանավորներին շատ քիչ է հետաքրքրում, որ այդ կուտակվող վարկային պարտավորությունները բեռ են դառնալու առաջիկա սերունդների համար, կարևորն այն է, որ այդ բեռն իրենց ուսերին չի մնում։
 
Դե, գիտենք, Փաշինյանը ճառ ասելուց է հմուտ, ոչ թե զանգ կախելուց։ Ու դա վերաբերում է նաև կառավարության մյուս պաշտոնյաներին։ Բայց զարմանալին այն է, որ այսպիսի իրավիճակում ֆինանսների նախարարը հայտարարում է, թե տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը։ Ի՞նչ բարձր տնտեսական աճի մասին է խոսքը, եթե այն գոյություն չունի։ Տնտեսական առումով անվտանգության զգացողությունը ևս շատ ցածր մակարդակի վրա է, քանի որ ՀՀ տնտեսությունը մեծամասամբ կախվածության տակ է դրվել արտաքին գործոններից, իսկ այս առումով անորոշություններն ավելանում են։ Օրինակ՝ ներկա պահին, երբ ԱՄՆ-ում ձևավորվում է նոր վարչակազմը, դեռևս անկանխատեսելի է, թե Դոնալդ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունն ու Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն ինչպես կազդեն Հայաստանի վրա։ Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն ոչ թե կանգ է առնում կամ հետ շրջվելու միտումներ ցուցաբերում, այլ ժամանակի ընթացքում ավելի է արագանում...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումըԻդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցԱտելության խոսքի հետ կապված խնդիրը ՀՀ-ում ամենահրատապներից է, դրան բախվում եմ նաև ես. ՄԻՊԱմերիաբանկը մասնակցեց Career City Fest փառատոնին` ներկայացնելով Ամերիացիներին բնորոշ արժեքները Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել ու դարձել բացարձակ չեմպիոն Դոլլարների «անձրև» Ռոզա Դավթյանի պարի ժամանակ. Բացառիկ հոլովակ «Սյունեցիների ներդրումը Մեծ Հաղթանակում. անմոռանալի սխրանք»․ Գիտակոնֆերանս ԿապանումԲերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Արտակ Զաքարյանը մատնանշում է դեպքերը Այսօր էլ «Նեմեսիսը» շարունակվում է, նորօրյա հանցագործները պետք է պատժվեն. Ավետիք Չալաբյան Այս դժվարին պահին կիսում եմ Իրանի եղբայրական և բարեկամ ժողովրդի ծանր վիշտը. Գագիկ Ծառուկյան «ՀայաՔվեն» հավաստագրեր և հուշանվերներ հանձնեց Երևանում կազմակերպված դիտորդական դասընթացի մասնակիցներինԱպրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է Ադրբեջանցի է պшյթել ականի վրա Իրաքում նախատեսում են կառուցել ամենամեծ արևային էլեկտրակայանը Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններով PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում Զորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում Հայոց ցեղասպանության փաստը անհերքելի էՄի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մենք պետք է մեկ բռունցք դառնանք գաղափարական իմաստով՝ փորձելով գտնել քաղաքական և աշխարհաքաղաքական լուծումներ մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու և խաղաղություն ունենալու համար. Մհեր Ավետիսյան«Նեմեսիս»-ը չի ավարտվել, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ վերահաստատելու արդարությունը և վերականգնելու մեր իրավունքները. Ավետիք ՉալաբյանԵրևանում նորից կրակոցներ են հնչել Ջուր չի լինի․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ սպասել «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր «Նեմեսիս» գործողությանը․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է՝ մահվանից առաջ հաշվին ունեցած վերջին 220.000 դոլարը ում է փոխանցել Հռոմի պապը. Euro NewsՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում «Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան ԱբրահամյանՔաղաքացիական պայմանագիր կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակում հրավիրել էինք Նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Ռոմանոս Պետրոսյան2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էԽոշոր հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում Շուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԹագավորական գավաթն ուղևորվում է Կատալոնիա. «Բարսելոնա»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալ»-ինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացիՎերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան