Հայերեն
Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ Ստեփանյան Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին 

Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ Ադրբեջանն օրուգիշեր պատրաստվում էր COP29 համաժողովի հյուրընկալմանը։ Ընդ որում, Ադրբեջանում կլիմայական այս խոշոր միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի համաձայնության պարագայում, երբ ՀՀ իշխանությունների հետ կայացավ գործարք, ու հայկական կողմը համաձայնեց մի քանի գերի վերադարձնելու դիմաց հանել իր թեկնածությունը։ Բաքուն խնդիր էր դրել իր առաջ ապահովել նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին ու ցույց տալ, թե իրենք հավատարիմ են խաղաղությանը, ու խաղաղության հաստատման գործընթացը շարունակական է, ու սա այն պարագայում, երբ այդ երկրում դեռևս հայ ռազմագերիներ են պահվում։
 
Բայց քանի որ նույնիսկ համաժողովի մեկնարկից չորս օր անց էլ Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չի գրանցվել, Բաքուն անցել է նոր սպառնալիքների։ Անգամ ադրբեջանական հեռուստաալիքով կոնկրետ սպառնալիք է հնչում, թե եթե Հայաստանը չմասնակցի համաժողովին, կդադարի գոյություն ունենալ։ Ալիևն էլ իր հերթին է շարունակում սպառնալիքները, թե իբր Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել» է իր տարածքները, և այդպես շարունակ։ Այնպիսի տպավորություն է, որ COP29-ը վերածվել է Հայաստանի ուղղությամբ հոխորտալու հարթակի։ Չնայած հանցագործ երկրից այլ բան ակնկալելն առնվազն միամտություն կլիներ: Ի սկզբանե Ադրբեջանն ակնկալում էր, թե մեծ ներկայացուցչություն պետք է ապահովեր համաժողովի մասնակցության առումով, տասնյակ կարևոր պետությունների ղեկավարներ պետք է շտապեին այս օրերին ժամանել Բաքու, բայց իրականում հնարավոր չեղավ մեծ մակարդակի ներկայացուցչություն ապահովել։ Բաքու չժամանեցին այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Կանադան և այլն։
 
Բազմաթիվ երկրների պաշտոնյաներ ու խոշոր ընկերությունների, բիզնեսի և հասարակական հատվածի ներկայացուցիչներ ուղղակի խուսափել են Բաքու այցելությունից տարբեր պատճառաբանություններով՝ այն համարելով որպես ժամանակի անիմաստ կորուստ։ Այսինքն, Ադրբեջանի՝ միջազգային մակարդակում իր հեղինակությունը նոր աստիճանի բարձրացնելու ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դառնում։ Դրա հետ միասին՝ համաժողովն առիթ է դառնում, որ միջազգային լրատվամիջոցները և տարբեր կազմակերպություններ բարձրացնեն Ադրբեջանի՝ ավտորիտար ու բռնատիրական վարչակարգ ունենալու հանգամանքը, մի երկիր, որտեղ մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն ընդհանրապես տեղ չունեն։ Մյուս կողմից էլ՝ նշվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրագործված հանցագործությունների փաստը։
 
Իրավապաշտպան կազմակերպություններ իրենց զեկույցներում նշում են Արցախի անմարդկային շրջափակման, ապա արցախահայերի բռնագաղթի մասին։ Ու միջազգային տարբեր շրջանակների կողմից օրակարգ է բերվում նաև արցախահայերի վերադարձի թեման։ Այս ֆոնին ընդգծվում է այն հանգամանքը, որ Բաքվում տեղի ունենալիք կլիմայական համաժողովը նմանվում է ընդամենը երեսպաշտության, քանի որ այդ երկիրն իր եկամուտները ստանում է միայն նավթի ու գազի արտահանումից, որի արդյունքում ներդրում է ունենում մթնոլորտի աղտոտման ու գլոբալ տաքացման պրոցեսում։ Ադրբեջանի էներգիայի մատակարարման 98 %-ը հիմնված է հանածո վառելիքի վրա, իսկ կառավարության եկամուտների մոտ երկու-երրորդը ստացվում է նավթի և գազի արտահանումից: Վերջերս էլ լրատվամիջոցների ուշադրությանն էր արժանացել այն դեպքը, երբ կլիմայական համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները: Փաստացի Բաքուն կլիմայական ամենախոշոր միջոցառումն օգտագործում է շրջակա միջավայրն աղտոտող իր ածխաջրածնային ռեսուրսների վաճառքն ավելացնելու նպատակով։
 
Վերջին տարիների իրադարձությունները ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանի քայլերը ընդհանուր առմամբ միտված են կլիմայական բացասական փոփոխություններին, քանի որ այդ երկիրը մտադիր է ավելացնել իր էներգակիրների՝ մասնավորապես գազի մատակարարումը դեպի Եվրոպա, քանի որ եվրոպական երկրները փորձում են այլընտրանք գտնել ռուսական գազին։ Լիովին անտրամաբանական է, թե այս պարագայում COP29-ի անցկացումն Ադրբեջանում ինչ կլիմայական հարց է ընդունակ լուծելու։ Բաքվում դրա փոխարեն կարելի էր անցկացնել, օրինակ՝ նավթային ռեսուրսների անխնա օգտագործման ու մթնոլորտի աղտոտման համաժողով։ Անգամ կլիմայական հարցերով ակտիվիստներն են այս խնդիրները բարձրացնում, ու պատահական չէ, որ Ադրբեջանում կլիմայական համաժողովի անցկացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Օրինակ՝ հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում մասնակցում էր Վրաստանում անցկացվող ցույցին՝ ի նշան Ադրբեջանի դեմ բողոքի, որը հյուրընկալել է ՄԱԿ-ի՝ կլիմային նվիրված համաժողովը:
 
Ի դեպ, նա երեկ ժամանել է Երևան: Ու եթե համեմատելու լինենք անցած տարի Դուբայում տեղի ունեցած COP28-ի հետ, որի ժամանակ շատ բարձր մակարդակի ներկայացուցչություն էր ապահովվել, ապա Բաքվի համաժողովը կարելի է համարել ստվերված մի միջոցառում, որի նպատակը նույնիսկ պարզ չէ, երբ իրապես կլիմայական հարցերին անդրադառնալու փոխարեն այդ երկրի ուշք ու միտքը կա՛մ նավթային ու սպառազինությունների ձեռքբերման գործարքներն են, կա՛մ էլ Հայաստանին սպառնալը։ Բայց պետք է ընդունել, որ մի հարցում Ադրբեջանը հաջողել է։ Ավտորիտար, բռնապետական ու հանցագործ լինելով հանդերձ՝ այդ երկիրը կարողացել է հասնել նրան, որ համաժողովը տեղի ունենա հենց Բաքվում։ Թերևս այստեղ իր դերն է ունեցել նաև «խավիարային դիվանագիտությունը»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե ՀովհաննիսյանՍիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկարՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըՍիրիական բանակը մոտ 1 հազար ահաբեկիչ է ոչնչացրել Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի և դրա համար կանի հնարավոր ամեն ինչ. ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիև Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Սաներից հինգը վերադարձավ մրցանակով«Կրթվելը նորաձև է»․ Փաշինյանը միացել է Աննա Հակոբյանի նախաձեռնությանը (տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են. «Հայաքվե»Ձմեռ է գալիս, հոսանքի հարցում խնդիրներ ենք ունենալու. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան տուժածներ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը Կենդանակերպի խորագիր. կյանքի ձեր կարգախոսն ըստ կենդանակերպի նշանի «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լաս Պալմաս»-ին Իրանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Թուրքիա «Խաղի կանոնների փոփոխություն». նոր նախագիծը Լոնդոնի մարզադաշտին «կստիպի» էներգիա արտադրել «Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններովՀայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին․ Հենրիխ Դանիելյան Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ (տեսանյութ)Մոսկվան պատրաստակամ է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի ՌԴ նկատմամբ «թշնամական կուրսից»․ Զախարովա Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե