Մինչև 1,5 միլիոն դրամ նոր տուգանքներ են սահմանվել
SocityՎարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարվել։ Օրենսգիրքը լրացվել է 47.18-47.26-րդ հոդվածներով, որոնց համաձայն մի շարք արաքների համար վարչական պատասխանատվություն է նախատեսվել։ Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 30-ից։ Մասնավորապես․ 47.18-րդ հոդվածով սահմանվել է էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը, պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում' էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը կամ դրանց լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը։ 1. Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը' առաջացնում է տուգանք' 30․000 – 50․000 դրամի չափով: 2. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում' էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը' առաջացնում է տուգանք' 50․000 – 60․000 դրամի չափով: Իսկ նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո' մեկ տարվա ընթացքում' առաջացնում է տուգանք 70․000 – 100․000 դրամի չափով: 3. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում' էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը' առաջացնում է տուգանք' 20․000 – 30․000 դրամի չափով: 47.19-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելն առաջացնում է տուգանք' 150․000 – 200․000 դրամի չափով: Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո' մեկ տարվա ընթացքում' առաջացնում է տուգանք' 250․000 – 300․000 դրամի չափով: 47.20-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան' պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը' առաջացնում է տուգանք' 10․000 – 20․000 դրամի չափով: Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո' մեկ տարվա ընթացքում'առաջացնում է տուգանք' 50․000 – 70․000 դրամի չափով: