Հայերեն
Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ Ստեփանյան Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին 

Կրթության նկատմամբ քամահրական վերաբերմունքի դրսևորումները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում փոխանակ Հայաստանի կրթության ոլորտն ավելի զարգանա ու գործի ժամանակակից պայմաններին համապատասխան, հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Իշխանություններն իրենց քայլերով անընդհատ արժեզրկում են կրթության բնագավառը և այն գլորում անդունդը։ Ու դա չի խանգարում, որ պաշտոնյաները պարբերաբար «ճառեր ու կենացներ» ասեն կրթության առանցքային լիենլու մասին։ Նույնիսկ եթե նրանք առաջնորդվեին իրենց ճառերում արտահայտված կցկտուր պատկերացումներով, գնահատելի կլիներ։ Բայց իրականում իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանք գործնական հարթության վրա ուղղակի քամահրական վերաբերմունք ունեն կրթության նկատմամբ։
 
Դրա մասին է վկայում այն, որ տարբեր կադրային նշանակումների հարցում առաջնահերթությունը տրվում է այլ գործոնների, իսկ կրթական ցենզը առաջնահերթ չի համարվում։ Չի եղել մի դեպք, երբ բարձրաստիճան պաշտոնյայի նշանակման ժամանակ հատուկ ընդգծվի կրթական որակների հանգամանքը։ Դեռ ավելին՝ բարձր կրթական մակարդակ ու ազգային ինքնագիտակցություն կրողները վտանգ են ներկայացնում Փաշինյանի իշխանության համար, քանի որ նրանց աչքի առաջ մեր պետականությունը կորոզիայի է ենթարկվում, իսկ ազգային արժեհամակարգը քայքայվում է, ու բնականաբար, կիրթ, գիտակից մարդը չի ակրող հանդուրժել այդ ամենը։ Փաշինյանի պաշտոնավարման հարատևության համար պետք են մակերեսային պատկերացումներ ունեցող և իշխանական «կտերին» անվերապահ հավատացող մարդիկ, որոնց շատ հեշտ է մանիպուլացնելը։ Ուստի, պատահական չէ, որ առաջին հերթին հարվածի տակ է հայտնվել հանրակրթության համակարգը։
 
Այս ոլորտում կրթական մակարդակի բարելավման համար նախ անհրաժեշտ է ավելացնել ֆինանսավորումը և ստեղծել լրացուցիչ խթաններ, բայց ամենազավեշտալին այն է, որ իշխանությունները միայն ձևացնում են, թե քայլում են այդ ճանապարհով։ Օրինակ՝ ցույց են տալիս, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացնում են։ Փաշինյանը հայտարարում էր, թե ՀՀ-ում կա ուսուցիչ, որ ստանում է 400-450 հազար դրամ։ Սակայն, արի ու տես, որ ընդամենը 260 ուսուցիչ է, որ 400 հազար և ավելի գումար է ստանում։ Իսկ, օրինակ՝ այս տարվա մարտին նման բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների քանակը եղել է ընդամենը 220։ Այսինքն՝ 7 ամսվա ընթացքում այդ ուսուցիչների թիվն ավելացել է ընդամենը 40-ով, իսկ մինչ այդ մեծ թվով ուսուցիչներ ուղղակի լքել են համակարգը, քանի որ շատ ցածր աշխատավարձի հետ մեկտեղ իրենց վրա շատ մեծ պահանջներ են դրված։ Միայն Երևանի ավելի քան 40 դպրոցում ուսուցիչներ են փնտրում, ու այդ հաստիքները չեն լրացվում, քանի որ ուսուցչի մասնագիտությունն ուղղակի գրավիչ չէ։ Դիմորդների շրջանում էլ մոտիվացիա չկա մանկավարժության ուղղությամբ շարունակելու համար։
 
Չհաշված, որ միջին մասնագիտական կրթությամբ մի քանի հարյուր ուսուցչի անցած տարի հեռացրին: Ու հիմա ուսուցիչների պակասը մեծապես զգացվում է, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում առարկաների մատուցման հետ կապված։ Իսկ հեռավար ուսուցման ձևաչափի կիրառումն այդքան էլ արդյունավետ չէ։ Ուսուցչի բացակայությունն էլ աշակերտների շրջանում կրթության նկատմամբ անլուրջ վերաբերմունք է ձևավորում։ Մյուս կղմից՝ մանկավարժների մեծամասնությունը հետաքրքրված չէ իշխանությունների ներկայացրած ատեստավորման գործընթացով, քանի որ այն չանցնելու դեպքում իրենց սպառնում է համակարգից դուրս գալու հեռանկարը։ Գումարած՝ ատեստավորումն ընդհանրապես կապ չունի նյութի մատուցման և աշակերտների սովորելու գործընթացի խրախուսման հետ, որովհետև ուսուցիչը կարող է տիրապետել բարձրակարգ ակադեմիական գիտելիքների, բայց չկարողանա դրանք մատուցել ու աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել։
 
Բացի այդ, ուսուցիչն ինչքան էլ ցանկանա, չի կարող արդյունավետ դաս անցկացնել, երբ այնպիսի կրթական միջավայր է ստեղծվում, որի բացասական ազդեցությունն անխուսափելի է դառնում։ Օրինակ՝ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ պարզվում է, որ մի շարք առարկաներից դասագրքերը կա՛մ չեն տպագրվել, կա՛մ էլ, եթե տպագրվել են, ապա խնդրահարույց բովանդակություն ունեն։ Կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նման երևույթներ ի հայտ գային նախկին իշխանությունների ժամանակ։ Բայց հիմա ոլորտի պատասխանատուներն այսպիսի իրավիճակը համարում են լիովին նորմալ։ Առանց մասնագետների հետ խորհրդակցելու և նրանց կարծիքը հաշվի առնելու, հանրակրթական համակարգում անընդմեջ փոփոխություններ են անում, տարօինակ դոնորներից դրամաշնորհներ են ստանում, դասագրքերն ու առարկաներն են խեղաթյուրում և այդպես շարունակ։
 
Դրա համար էլ արդյունքներ չեն գրանցվում։ Ավելի ստույգ՝ գրանցվում են, բայց ոչ դրական առումով, այլ այն տեսանկյունից, ինչ ուզում են ստանալ այս իշխանությունները, և ինչի համար փողեր են ստանում Արևմուտքից: Դե, միայն այն, որ ԿԳՄՍ նախարարը հայտարարում է, թե դասագրքի մասով փորձարկում են կատարում, արդեն շատ խոսուն է։ Ընդհանրապես, կրթական համակարգն են դարձրել փորձադաշտ, ու համակարգի հետ՝ աշակերտների և ուսանողների ճակատագիրը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը կորցնելու է, ապա՝ ցմահ դատապարտվի. Նաիրի Սարգսյան Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը Կդիմի՞ Հայաստանը Միջազգային քրեական դատարանին Հրդեհ՝ Գուգարք գյուղում․ տնակ է այրվել Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «Հայաքվե»«Դարձիր մեր ընկերը». տոնում ենք Ամիօ բանկի ժպիտի մեկամյակը Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի․ Վահե ՀովհաննիսյանՍիրած աղջկան առևшնգшծ 30-ամյա պարեկն ազատվել է աշխատանքից Գեղարոտի ջրվեժի տարածքում արշավախմբի անդամներ են ընկել լանջից․ վիրավnրներ կան ԶՊՄԿ աշխատակից Մխիթար Թումանյանի հմտությունների շնորհիվ վերանորոգումներն իրականացվել են նախատեսված ժամկետից շուտ, և սարքավորումներն էլ ծառայում են երկարՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը․ այլ մանրամասներ Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է գրանցվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Եկեք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըՍիրիական բանակը մոտ 1 հազար ահաբեկիչ է ոչնչացրել Վրաստանում մոտ 50 մարդ է ձերբակալվել գիշերային անկարգություններից հետո ԵՄ-ն ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի և դրա համար կանի հնարավոր ամեն ինչ. ԵՄ նոր առաջնորդները ժամանել են Կիև Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը Սաներից հինգը վերադարձավ մրցանակով«Կրթվելը նորաձև է»․ Փաշինյանը միացել է Աննա Հակոբյանի նախաձեռնությանը (տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում իշխանության ներսում, պայմանավորված է մի քանի պատճառներով, առաջին հերթին նրանով, որ ընտրությունները մոտ են. «Հայաքվե»Ձմեռ է գալիս, հոսանքի հարցում խնդիրներ ենք ունենալու. Արմեն ՄանվելյանԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Պետդեպ Երևանում բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW-ն և Chevrolet-ն. կան տուժածներ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է հնդիկ Քեշ Պատելի թեկնածությունը Կենդանակերպի խորագիր. կյանքի ձեր կարգախոսն ըստ կենդանակերպի նշանի «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Լաս Պալմաս»-ին Իրանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Թուրքիա «Խաղի կանոնների փոփոխություն». նոր նախագիծը Լոնդոնի մարզադաշտին «կստիպի» էներգիա արտադրել «Ամեն երեկո գնում էինք դասական համերգ ունկնդրելու, պարբերաբար ունենում վարպետության դասեր և դասախոսություններ». Թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը կիսվում է «Կրթական ուղևորությունից» ստացած տպավորություններովՀայտնի է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին Առաջին անգամ անցկացվել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների ատեստավորումը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին․ Հենրիխ Դանիելյան Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ (տեսանյութ)Մոսկվան պատրաստակամ է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի ՌԴ նկատմամբ «թշնամական կուրսից»․ Զախարովա Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ»