Հայերեն
ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» 

Տնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված Հայաստանի տնտեսական վերելքի ժամանակահատվածն ավարտվում է, ու տնտեսությունն այլ փուլ է թևակոխում։ Չնայած տնտեսական ակտիվությունը դեռևս որոշակիորեն բարձր մակարդակի վրա է, բայց ամիսներ շարունակ նվազման միտումներ է գրանցում։ Այս ամենն արտացոլվում է նաև Համաշխարհային բանկի զեկույցում, որտեղ նշվում է, թե օգոստոսին Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով փոքրինչ դանդաղել է՝ 6,2 %-ից հասնելով 5,6 %-ի։ Տարվա ամիսների կտրվածքով վերլուծելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին էականորեն դանդաղել են տարեսկզբի բարձր աճերի համեմատ։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին նկատվել է աճի տեմպի որոշակի արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և արդյունաբերության աճերի արագացմամբ։
 
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աճին առևտրի և արդյունաբերության նպաստումները եղել են 8,3 և 2,7 տոկոսային կետով։ Աճի համար պայմաններ են ստեղծել նաև ծառայությունների և շինարարության ոլորտները՝ համապատասխանաբար 1,4 և 0,8 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, նկատենք, որ, չնայած շինարարության ոլորտում աճը շարունակվում է, սակայն այն այս տարվա սեպտեմբերին կազմել է 14,7%, սակայն օգոստոսի համեմատ դանդաղել է 1,8 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների աճը կազմել է 15,9%՝ դանդաղելով 0,3 տոկոսային կետով: Ճիշտ է, բնակարանային շինարարության նկատմամբ հետաքրքրությունը դեռևս պահպանվում է, սակայն երբ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումները, ապա այն իր բացասական ազդեցությունը կունենա շինարարության ոլորտի աճի վրա։
 
Ինչպես ցույց է տալիս «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, այս տարվա վերջին ամիսներին տնտեսական ակտիվությունն ավելի է նվազելու, քանի որ նախորդ տարվա վերջին ամսիներից վերարտահանման՝ մասնավորապես ոսկերչական գործունեության արագացմամբ պայմանավորված՝ տնտեսական ակտիվության արագացումն արդեն սարերի հետևում է։ Որոշակի ամիսների միայն արտահանման մեկ երրորդը կազմում էր ոսկու և ադամանդների վերարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Շատ մասնագետներ զգուշացնում էին, որ վերարտահանման վրա հիմնված տնտեսական բարձր աճի էֆեկտը խաբուսիկ է, և երկարաժամկետ արդյունքներ չի կարող ապահովել, բայց նրանց լսող չկար։ Կարևորը գեղեցիկ ցուցանիշներ ցույց տալն էր։ Ու հիմա արդեն ոսկերչական գործունեության արգելակման պայմաններում առևտրի աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, ինչն իր արտացոլումն է գտնում առևտրի հաշվեկշռում։
 
Առևտրի ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 13,4 % աճ, որը 1,5 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Ըստ երևույթին, հաջորդ ամսվանից ավելի կդանդաղի։ Արտահանման աճը ևս դանդաղել է՝ այս տարվա սեպտեմբերին կազմելով 38,9 % և նախորդ ամսվա համեմատ իջնելով 26,1 տոկոսային կետով: Այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե արտահանման մեջ ինչ մեծ մասնաբաժին էին կազմում ոսկերչական ապրանքները։ Ներմուծման աճի տեմպը ևս էականորեն դանդաղել է: Այս ոլորտում աճը 2024 թ. սեպտեմբերին կազմել է 11,9%՝ էականորեն ցածր լինելով ինչպես տարեսկզբի, այնպես էլ նախորդ ամսվա ցուցանիշներից: Նման իրողությունը մի կողմից կապված է նույն ոսկերչական ապրանքների վերարտահանման ծավալների նվազման, իսկ մյուս կողմից՝ այլ ապրանքախմբերի գծով ներմուծման նվազման կամ ներքին պահանջարկի նվազման հետ:
 
Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսական խնդիրները կարող են խորանալ, քանի որ ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ կտրուկ ցնցումների, որոնք կարող են պայմանավորված լինել արտաքին տնտեսական գործոններով։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին ռուսական շուկայում տեղի ունեցող տնտեսական տեղաշարժերը, Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, գնաճը և այլ հանգամանքներ կարող են էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ զբոսաշրջությունից և տրանսֆերտներից ստացված Հայաստանի եկամուտները խիստ նվազել են; Այս երկու ոլորտն էլ էականորեն փոխկապակցված են Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքերի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինՎրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց ԱրաբկիրումApple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համարԱրտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգվածՋուր չի լինելուԻշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմAKNEYE-ը՝ Harmony VII-ինԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիսՓաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններինԻշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժըԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներՎերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվելՈՒՂԻՂ. Պաշտոնյաները մասնակցում են Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը«43-ում զրոյից հաստատ չեն սկսում»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցԱվտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՏարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինԿյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր Կամենդատյան