Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում. Էպիկենտրոնի մասին մանրամասներ
Օգոստոսի 12-ին՝ ժամը 03:10 սահմաններում, երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանին: Այն զգացվել է նաև Հայաստանի տարբեր հատվածներում:
ՖԲ օգտատերերը գրառումներ են կատարել, որ զգացել են երկրաշարժը Հայաստանի տարբեր հատվածներում: Այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկություն դեռ չկա:
Նշենք, որ հայտնի է՝ երկրաշարժի էպիկենտրոնն Իգդիր քաղաքն է, որտեղ եղել է 4,4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ: