Հայերեն
Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ Ապարանում, Արագածում, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները առաջին հերթին պետք է իրականացնեն անձի նույնականացում․ Տեսանյութ Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով 

Վրացական երազանքը և հայկական հալլյուցինացիաները

Քաղաքականություն

Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կա՛մ շրջանցվել են, կա՛մ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։

1. Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։

Սակայն Արևմուտքը համառորեն լռում է նիկոլական ռեժիմի լկտիությունների մասին, իսկ Ալիևի ռեժիմի նկատմամբ սահմանափակվում են թղթային և թվիթերային սպառնալիքներով։

2. Հաջորդ դիտարկումս այն է, որ վրացական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ։ Եվ խնդիրը ոչ թե մեկ ցուցակով չգնալու (դա պարտադիր չէր), այլ ստորգետնյա ամբիցիաների, ներքին գզվռտոցի և հռչակված նպատակներին չծառայելու մեջ էր։ Ու այս դասը հայկական ընդդիմությունը պիտի լավ սերտի։

3. «Խաղաղություն ընդդեմ պատերազմի» վրաց ընտրությունների հանրային դիսկուրսը որևէ աղերս չունի հայկական իրականության հետ, որովհետև Վրաստանի դեպքում այդ բնորոշումները՝ պատերազմ և խաղաղություն, այլ բովանդակություն ունեն։ Հայաստանի պարագայում ակտուալ է վրաց ընտրությունների այլ, առավել խորքային դիլեման՝ ծառայե՞լ ուրիշի գեոպոլիտիկ շահերին, թե՞ խուսափել «հսկաների» բախման նոր ճակատ դառնալուց։ Ահա սա պիտի լինի Հայաստանում ընդդիմության կողմից երկրի անվտանգային թիվ մեկ հարցադրումը, որն իր մեջ ներառում է թե՛ Արցախի հարցը, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, թե՛ ինքնիշխանության իրական ընկալումը։

4. Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 18-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ Բա «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։

Չէ, լավագույն դեպքում անտարբեր էիք, միջանկյալ դեպքում՝ հոգու խորքում հրճվում էիք, իսկ իրականում՝ շատերը շամպայնով նշում էին «արյունարբու ռեժիմի» պարտությունը և Նիկոլի հետ մերձենալու ջանքեր գործադրում։ Թե՛ հիշողության, թե՛ բարոյականության հետ կապված նրանց խնդիրները լիարժեք լուծելի են, վստահեցնում եմ։

5. Ի դեպ, Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։

6. Եվ ամենակարևորը՝ Վրաստանի ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։ Այդ մասին են վկայում հետընտրական Թբիլիսիի այս պահի պատկերները։

Հ.Գ. Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը։ Իսկ մե՞նք երբ ենք սթափվելու։

Արմեն Աշոտյան

Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) Փաշինյանը ցավակցել է Թուրքիային Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության․ Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա ՍողոմոնյանՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ»Ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը․ նոր տվյալներ 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Խոշոր վթար, բախվել են «Ford»-ը և «Opel»-ը, 5 վիրավnրների մեջ անչափահաս կա. Shamshyan Երևանցիների համար տրանսպորտային սակագները կդառնան ավելի ճկունՄեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից Տնտեսական նոր տարին Հայաստանում ինչպիսին կլինի․ մեկնաբանում է Նաիրի ՍարգսյանըՌԴ-ի հետ պայմանավորվածության համաձայն Շուշին հայկական էր մնալու, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Արցախից. Դանիելյան Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին Քաղաքացի - հանրային տրանսպորտ «դիմակայության» մասինՀռոմի Ֆյումիչինո օդանավակայանում բացվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Թրամփը կարգադրել է 100 օրում լուծել Ուկրաինայում հակամարտությունը․ WSJ Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարվա՞ծ է Մի կցորդ-կուսակցության պատմություն Կմեկնի՞ Փաշինյանը Դավոս, թե՞ ոչ Քննչական կոմիտեի նոր պետը շատ բուռն է նշել նշանակումը և վնասվածքներ ստացել Հայաստանում վերջին տարիներին ծնելիության ցուցանիշները նվազում են, շարունակվում է արտագաղթը. ՀայաՔվե Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ Ապարանում, Արագածում, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է Ով կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը. Խաչիկ Ասրյան Նրա մասին, թե ինչ գին է թշնամին ուզում «խաղաղության» դիմաց, և ինչու մենք չպետք է դա որևէ դեպքում վճարենք․ Ավետիք ՉալաբյանՋրանջատումներ կլինեն՝ 36 ժամ RecycleIt-ի և ԶՊՄԿ-ի համագործակցությունը նշանակալի քայլ է կայուն զարգացման համատեղ հանձնառության մեջՈւ՞մ է պետք այն խաղաղությունը, որում դու ստրուկ ես․ Ավետիք ՉալաբյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը UFC. Արման Ծառուկյանը մնացել է դասակարգման առաջին տեղումՀայտարարագիր ներկայացնող քաղաքացիները առաջին հերթին պետք է իրականացնեն անձի նույնականացում․ Տեսանյութ Լավրովը խոսել է «3+3» ձևաչափի մասին Դավիթաշենում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավnր կա․ Shamshyan Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել Միջազգային անվտանգության նախկին համակարգն այլևս չի գործում․ Արմեն ՄանվելյանՍյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով