Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան
Քաղաքականություն
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Մենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում երկխոսության առումով ու միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն կդառնա:
Այս մասին ԱԺ-ում, անդրադառնալով Ալիև-Փաշինյան վերջին հանդիպմանն, ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նման շփումները օգուտ տալիս են:
«Քննարկումներն եղել են տետատետ ու պատվիրակություններով: Մենք տեսնում ենք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն:
Ցանկացած խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր լավ է, երբ կան փոխզիջումներ»,- ասաց նա:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram