Հայերեն
ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» 

Վրաստանի ընտրությունների տարածաշրջանային մոդելավորումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից առաջ սպասվում էր, որ դրանք վճռական նշանակություն են ունենալու տարածաշրջանային գործընթացների վրա՝ մանավանդ որ Հարավային Կովկասում շատ փխրուն իրավիճակ է ստեղծվել։ Ի վերջո, «Վրացական երազանքը» 2012 թվականից սկսած չորրորդ անգամ հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 54 տոկոսը։ Իսկ ինչո՞ւ էր հատկապես կարևոր հենց այս անգամվա ընտրությունը։ Խնդիրն այն է, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Վրաստանին հաջողվում էր զերծ մնալ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման կիզակետում հայտնվելուց՝ այն պարագայում, երբ բազմաթիվ անգամներ փորձեր են կատարվել Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ։
 
Ու ինչքան էլ Արևմուտքից մեծ ջանքեր էին գործադրում Վրաստանին ամբողջությամբ իրենց դաշտ բերելու ուղղությամբ, որպեսզի դրա միջոցով հարվածեն Ռուսաստանին, այդ ջանքերը վրացական իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ապարդյուն էին անցնում։ Միաժամանակ, Վրաստանը չի գնում նաև Արևմուտքի ու Եվրոպայի հետ կապերի խզման։ Վրացական իշխանությունները հայտարարում են, թե իրենց երկիրը տեսնում են եվրոպական ինտեգրացիոն համակարգում՝ ԵՄ անդամակցության շրջանակում, բայց ինքնիշխան կարգավիճակում, այլ ոչ թե կախյալ։ Այս պարագայում նաև տնտեսական առումով են բարենպաստ պայմաններ բացվել Վրաստանի առաջ, քանի որ այդ երկիրը, չնայած Արևմուտքից հնչող պատժամիջոցների սպառնալիքներին, տնտեսական առումով շարունակում է համագործակցել ինչպես արևմտյան գործընկերների, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ արձանագրելով էականորեն բարձր տնտեսական աճ։
 
Գաղտնիք չէ, որ իր հարևան Ռուսաստանի հետ փոխգործակցությունը ահռելի տնտեսական օգուտներ է բերում Վրաստանին։ Իսկ եթե հանկարծ Վրաստանը ոչ հավասարակշիռ քաղաքականություն վարեր ու, օրինակ՝ պատերազմի մեջ մտներ Ռուսաստանի դեմ, ապա վրացական տնտեսությունը մեծ հարված կստանար՝ մնալով Արևմուտքից եկող օգնության հույսին։ Ուստի, Վրաստանի ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց հավասարակշիռ քաղաքականություն վարող քաղաքական թիմին։ Եվ, փաստացի, նախկին նախագահ Սաակաշվիլիի քաղաքական գիծը սպասարկող արևմտամոլ ուժերը պարտվեցին, որոնք ընտրություններից առաջ ներկայացնում էին, թե շռնդալից հաղթանակ են տանելու։ Ճիշտ է, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին հետաքննել խորհրդարանական ընտրությունների խախտումները, սակայն այդ խախտումների հետաքննությունն էական դերակատարություն չի կարող ունենալ ընտությունների արդյունքների վրա, քանի որ «Վրացական երազանքը» հաղթանակ է տարել զգալի առավելությամբ։
 
Բայց ընդդիմադիր կուսակցությունները չեն համակերպվում գրանցված արդյունքների ու իրենց պարտության հետ, դրա համար էլ հայտարարել են, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները ու չեն մասնակցելու նորընտիր խորհրդարանի աշխատանքներին։ Ընտրությունների արդյունքները չեն ճանաչում այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կամ հազիվ 10 տոկոս քվե են ստացել, կամ նույնիսկ այդ 10 տոկոսը չեն ստացել։ Ու ընդդիմադիր ուժերի ձայները գումարային հաշվարկով կազմել են ընդամենը 37 տոկոս։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք որևէ շանս չունեն։ Այնինչ, վրացական «արևմտյան» ընդդիմությունը հույսեր է կապում, թե Արևմուտքի մեծ աջակցության արդյունքում իրենք կարող են եղանակ փոխել երկրում մեկ այլ ճանապարհով՝ բողոքի ակցիաների ու խժդժությունների հրահրման միջոցով։ Իսկ իշխանությունները հավաստիացնում են, որ խժդժությունների հրահրման փորձերը կոշտ արձագանքի կարժանանան։ Բայց պետք է նկատի ունենալ, որ վրացական ընդդիմության դիրքերը կարող են առաջիկայում զգալիորեն թուլանալ, հատկապես երբ նկատի ենք ունենում, որ հավանական է՝ ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի թեկնածուներից Դոնալդ Թրամփը։
 
Թրամփի թիմն ավելի շատ պահպանողական քաղաքական դիրքավորում ունեցող քաղաքական ուժերի հետ համագործակցության փորձ ունի, և լիբերալ ուժերը նրա դեմ են աշխատում։ Բացի այդ, վերջինիս նախագահության տարիները ցույց տվեցին, որ նա ավելի շատ կենտրոնանում է ներամերիկյան խնդիրների վրա՝ մասնավորապես անլեգալ ներգաղթի դեմ պայքար, տնտեսության խթանում և այլն, քան արտաքին աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման։ Իսկ ԱՄՆ-ի կողմից իզոլացիոնիստական արտաքին քաղաքականությունը ենթադրելու է, որ Հարավային Կովկասում Արևմուտքի դիրքերը թուլանալու են, քանի որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի գործուն աջակցության ի վիճակի չէ ապահովել իր ազդեցության ընդլայնումը։ Սա իր հերթին ենթադրում է, որ տարածաշրջանում ուժեղանալու են Ռուսաստանի դիրքերը։ Ուստի, եթե նկատի ենք ունենում, որ Վրաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է, իսկ Ադրբեջանն իրեն տեղավորել է պրոռուսական գծի մեջ, ապա այս իրավիճակը վճռորոշ է լինելու Հայաստանի կողմնորոշման առումով։ Քանի որ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու միջոցով Հարավային Կովկասում վերջնականապես հաստատվելու մտադրություն ունի, ապա Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի համար կարող է առանցքային դերակատարություն ունենալ Անկարայի պանթուրքական ծրագրերի դեմն առնելու տեսանկյունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համարԱրտառոց դեպք՝ Երևանում. կինը իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի շիրիմները հայտնաբերել է անարգվածՋուր չի լինելուԻշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմAKNEYE-ը՝ Harmony VII-ինԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիսՓաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններինԻշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժըԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներՎերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվելՈՒՂԻՂ. Պաշտոնյաները մասնակցում են Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը«43-ում զրոյից հաստատ չեն սկսում»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցԱվտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՏարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինԿյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր Կամենդատյան