Հայերեն
Երեկ զինծառայող էր մաhացել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար Լարսը փակվել է Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ Թրամփն Ուկրաինային «կրկնակի հարված» է հասցրել. Financial Times Թրամփը անձամբ կհանդիպի Պուտինի և Սի Ծինփինի հետ․ Reuters Նոր վարժական հավաքներ են հայտարարվելու․ ինչ է հայտնի Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Ակնայում ականի պայթյունից բեռնատար է վնասվել Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Սոչիում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 

Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չենք չափազանցնի, եթե ասենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունեցած Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը պատմական իրադարձություններ էին հավատավոր ժողովրդի համար: Դրանք յուրահատուկ կարևորություն ունեին մարդկանց համար, որոնք գիտակցում էին, թե ինչ է կատարվում Մայր Աթոռի բաց և փակ խորաններում, թե ուր և ինչի համար էին իրենք եկել: Շատերն էլ, հնարավորություն չունենալով ներկա գտնվել արարողություններին, տանից էին հետևում դրանց ընթացքին։ Անկեղծ լինենք, շատերին գուցե հետաքրքրությունն էր բերել այդտեղ, մյուսներին՝ սոցցանցերում «սթորի» անելու գայթակղությունը, բայց մարդկանց մեծամասնությանը հավատքն էր առաջնորդել Էջմիածին, որը, թվում է, մեր միակ ապավենն է մնացել այս խառնակ օրերում։

Անասելի հուզիչ էր Մյուռոնօրհնեքին ներկա գտնվել և, առանց մեկ բառ չափազանցնելու, սրտիդ ու հոգուդ ամեն մասնիկով մասնակից դառնալ տեղի ունեցողին: Խնկաբույրը, կարծես, ներս թափանցեց հոգուս մեջ ու խորը արմատներ ձգեց այնտեղ։ Մյուռոնօրհնեքի հիմնական արարողությունից հետո Վեհափառն իր պատգամը հղեց հավատացյալ ժողովրդին: «Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, և անվախ՝ թշնամիներից»»։ Կարևոր էր նրա՝ այդ օրը հնչեցրած պատգամը՝ մեկ անգամ ևս մեր առաջնահերթությունները չմոռանալու առումով։ Վեհափառը մի քանի անգամ Արցախի անունը հնչեցրեց, արցախահայերին ուժ և տոկունություն մաղթեց: Յուրաքանչյուրը նրա խոսքը մեկնաբանեց յուրովի: Մեկը Վեհափառի՝ համախմբվելու և արտաքին վտանգներից երկիրը զերծ պահելու կոչին այլ որակում տվեց, իսկ գուցե ցանկացավ նման երանգ հաղորդել պատգամի այդ հատվածին։

Մյուսն էլ գուցե այդ օրով Ամենայն հայոց կաթողիկոսից քաղաքական ելույթ էր ակնկալում, ասենք, փողոցներում Հայաստանի գործող իշխանությունների դեմ բողոքի ձայն բարձրացնելու։ Խառը ժամանակներում ենք ապրում, զգացե՞լ եք, որ շատերի համար հերոսից հակահերոս «ստանալը» վայրկյանների հարց է։ Մեկն Էջմիածին էր եկել իր բաժին՝ մանանեխի չափ հույսի ու հավատի հետևից, ոմանք՝ ներկա-բացակա անելու։ Մեկն ասաց՝ տեսա՞ք, թե ովքեր կային նստած հյուրերի շարքերում։ Ես էլ տեսա։ Բայց ես ուրիշ բան տեսնելու համար էի գնացել, ու ինձ համար միայն դա էր էական։ Մի երրորդն էլ հավելեց՝ տեսա՞ք, թե ովքեր եկան Մայր տաճարի վերաօծմանը։ Ես էլ տեսա։ Կուզեի՞ չտեսնել այդ օրն այդ մարդկանցից շատերին այդ վայրում։

Անկեղծ լինեմ՝ միանշանակ, այո։ Մի տեսակ անկեղծության պակաս կար օդում: Այս մարդիկ անվերջանալի արշավ սկսեցին եկեղեցու, Կաթողիկոսի և, առհասարակ, հոգևոր դասի դեմ: Բայց փառահեղ գեղեցկությամբ վերաօծված Մայր տաճարում հնչած Վեհափառի պատգամը նաև այս մտահոգության պատասխանը տվեց. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ՝ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից: Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»։ Սա պատգամի պես հնչեց հատկապես այն մարդկանց համար, որոնցից շատերին այնքան էլ ուրախ չէինք տեսնել Մայր տաճարում։

Մյուռոնօրհնեքի արարողությանը հավատով լեցուն հարյուրավոր մարդկանց տեսա, որոնք փորձում էին դիպչել սուրբ մասունքներին և այդ կերպ իրենց հետ օրհնություն տուն տանել։ Ես էլ մատներս սահեցրի դրանց վրայով ու առողջություն ցանկացա ինձ համար ամենակարևոր մարդու համար։ Իսկ մինչ այդ խաղաղության և մեր երկրի համար երկինք ուղղված աղոթքների ժամանակ իմ շուրջը կանգնած մարդիկ անդադար «Ամեն» էին մրմնջում։ Որքան տարբեր ենք բոլորս՝ մեր տեսածով ու լսածով, զգացածով ու հասկացածով, անգամ՝ հավատի հանդեպ մեր վերաբերմունքով։ Տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, ինչն առաջնահերթություն է մեզ համար, բռնում մեր իսկ սահմանած կարևորի պոչից ու գնում, անդադար գնում։ Բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որոշում Մերձավանի կրակոցների գործովԿիևը մտադիր է ԱՄՀ-ից 2,7 մլրդ դոլար ստանալ Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից. Զելենսկի Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին Գեղարքունիքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Հայոց երկրորդ Հանրապետությունը արդեն 1955 թվականներից սկսած ուներ արհեստական ինտելեկտ և զարգացման նախադրյալները անքննարկելի էին․ Մհեր ԱվետիսյանԹոքաբորբով հոսպիտալացումների թիվն աճել է․ ի՞նչ համաճարակային վիճակ է Հայաստանում Ինչ են պայմանավորվել Վաշինգտոնը և Մոսկվան․ նոր մանրամասներ Բժիշկ Մյասնիկովն անվանել է հիվանդություններ, որոնք հանգիստ քայքայում են ուղեղը Իմ կոչը քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին․ Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան ներկայացնում է աշխատավարձերի վերանայման համակարգը. Past.am Արևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՔՊ-ն արդեն Հայաստանն է հանձնում, բա իրենց իշխանությունը որտե՞ղ է մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյդ դու՛ք եք հանուն ոչնչի ապրում, մեր տղաները հանուն հայրենիքի են զոհվել․ Դավիթ ՍարգսյանՓաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար․ քաղաքացի20 տարեկան էր, Հրազդան քաղաքից․ մանրամասները՝ երեկ մահացած զինծառայողի մասին«Դեմ եմ հայտարարագրմանը»․ Նաիրի Սարգսյանը վաղը կլինի Գյումրիում Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 161դեպք. ՆԳՆ ոստիկանությունԵրեկ զինծառայող էր մաhացել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Ընդդիմությունը չի կարողանում թաքցնել հակասությունները Գևորգ Պապոյանը խաբե՞լ է հանրությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ozon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքը Անահիտ Ավանեսյանին կհանե՞ն ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ Ես խնդրում եմ Աստծուն, որ մեր երկրին բերի խաղաղություն, որ երեխաները ծնվեն ուրախության, սիրո, բարության մթնոլորտում․ Գագիկ ԾառուկյանԶՊՄԿ-ն հայտարարում է առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ ԶաքարյանՀայաստանում պետք է հաստատվի ազգային դիմագիծ ունեցող իշխանություն․ Ատոմ ՄխիթարյանՍենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ» «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ» «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն մեկտեղել է տարբեր ժամանակաշրջանների հայ գրողների՝ ճգնաժամից դուրս գալու ելքերըՑավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ» Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ» Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ» Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին. «Փաստ» Դեսպանը հետ կկանչվի՞. «Փաստ» Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. «Փաստ» Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը․ Արտակ ԶաքարյանOzon-ը Հայաստանում մեկնարկում է Չինաստանից ապրանքների վաճառքըԴեսպանատներ դիմելիս մարդիկ արհեստական բանկային շարժ են ցույց տալիս, դա ո՞նց հայտարարագրենԲեռնատարի անիվը երթևեկելի գոտուց դուրս բերած վարորդը շնորհակալագիր է ստացելԱնցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար«Կոկորդդ կկտրեմ»․ նախկին կնոջը սպառնացել է սպանել, հետապնդել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ ո՞վ է նա «Դրա մասին խոսք լինել չի կարող». Լավրով Փաշինյանը մենակ է, նրա հետևում հայկական ուժ չկա․ Ավետիք ՉալաբյանՄարտի 3-ին կկայանա Հայ Գործարար 2025 միջոցառումը 37-ամյա Արթուր Ա․-ն մահացել է