Հայերեն
Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին 

Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ի կատարումն Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման 10- րդ կետի՝ հայտնում է ի գիտություն լայն հանրությանը հետևյալը. Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է «Համահայկական ճակատ» շարժման կողմից որպես արտակարգ դատարան՝ մարդասիրական իրավունքի և Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներ ու հանցագործություններ քննելու նպատակով և կոչված է բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։

Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը՝ իշխանության գալուց ի վեր, պարզել է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության, որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ։

Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալը հիշեցնում է. Հայաստանի Սահմանադրությունը երկրի գերագույն օրենքն է։ Պետական մարմինների այլ բոլոր օրենքներն ու գործողությունները պետք է համապատասխանեն նրա դրույթներին: Համաձայն հոդված 2-ի՝ Հայաստանում ինքնիշխանության կրողն ու իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Այսինքն՝ երկրի ինքնիշխանությանը վերաբերող ցանկացած որոշում պետք է հաշվի առնի ժողովրդի կամքը։ Համաձայն հոդված 205-ի՝ Հայաստանի տարածքային փոփոխություններ կարող են կատարվել միայն հանրաքվեի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների փոփոխության կամ փոխանցման ցանկացած որոշում պետք է հաստատվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Համաձայն հոդված 206-ի՝ միջազգային կարևոր պայմանագրեր, եթե դրանք վերաբերում են Հայաստանի սահմաններին, պետք է վավերացվեն Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ Եթե նման պայմանագրերը ենթադրում են երկրի տարածքային սահմանների փոփոխություններ, ապա դրանք նույնպես հանրաքվեի անցկացում են պահանջում։

Վարչապետի՝ Հայաստանի հողերը փոխանցելու վերաբերյալ միանձնյա, առանց հանրաքվե անցկացնելու ընդունած որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 2-րդ և 205-րդ հոդվածներին, քանի որ մեղադրյալի գործողությունները խախտում են ժողովրդական ինքնիշխանության սկզբունքը և հանրաքվե անցկացնելու պահանջը՝ սահմաններ փոխելու դեպքում։ Վարչապետ լինելու օրոք Նիկոլ Փաշինայնը միտումնավոր անտեսել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը, որն ասում է. «1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը: 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:» Գերագույն խորհրդի այս որոշումը օրենքի ուժ ունի, քանի որ ոչ Գերագույն խորհուրդը, ոչ էլ հետագա Ազգային ժողովները դրա վերանայման կամ չեղարկման առաջարկներ չեն արել։

Հետևաբար, ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ՀՀ Ազգային ժողովը օրենսդրական որևէ իրավունք չունեն ստորագրելու կամ վավերացնելու Արցախի՝ Ադրբեջանի կազմ մտնելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ։ Նիկոլ Փաշինյանը իր դավաճանական գործունեությունը Տավուշում շարունակեց։ Խախտելով պետական սահմանների գծերի համակարգման վերաբերյալ միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ մեղադրյալը հրահանգել է իրականացրել ապօրինի սահմանազատում։ Ընդ որում, սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մասին կանոնակարգի նախագիծը՝ իրավաբանորեն առոչինչ մի փաստաթուղթ, մշակվել է փաստացի սահմանազատումից վեց ամիս անց միայն, չնայած որ պետք է նախորդի սահմանազատման ցանկացած գործողություններին։ Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։

Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկով, որը տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» գլխավոր պայման է դնում Հայաստանի պատմությունից և Հիմնական օրենքից հրաժարվելու պահանջը, ինչպես նաև հայ ժողովրդի և սփյուռքի առջև իր վերը նշված հանցագործությունները արդարացնելու և օրինականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում։ Հասարակական կարծիքը շահարկելով՝ նա մտադիր է հեռացնել հիմնարար փաստաթղթի առաջին հոդվածը՝ որպես Արցախը, պատմական հողերը և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին՝ թշնամուն զայրացնող հիշեցում։

Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը պատշաճ ջանքեր չի գործադրում անհայտ կորած անձանց որոնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի պահվող ռազմագերիներին և Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Պետական իշխանություն ստանձնած անձը պարտավոր է պաշտպանել երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները՝ որտեղ էլ որ նրանք լինեն։ Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի, հանուն անձնական իշխանության պահպանման, ՀՀ քաղաքացիներին քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասցրել է պետական գաղափարախոսության աստիճանի։ Մեղադրյալի և նրա մի շարք համախոհների գործողությունները կոպիտ կերպով խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 23-րդ, 27-րդ, 39-րդ և 42-րդ հոդվածները, որոնք պարունակում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են իրավական պետություն, մարդու արժանապատվություն, հիմնարար իրավունքներ և ազատություններ. անձնական ազատության և գործելու ազատության իրավունք, կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ինչպես նաև քաղաքակիրթ աշխարհում ընդունված և Հայաստանի Հիմնական օրենքի նախաբանում հռչակված համամարդկային արժեքներ։

Բացի այդ, վարչապետը և նրա կաբինետի առանձին անդամները ձեռնամուխ են հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխիք հանդիսացող քրիստոնեական հավատի, ընտանեկան հիմքերի և դարավոր ավանդույթների ոչնչացմանը։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային հպարտության տրիբունալը միաձայն կայացրել է.

1. Հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք։

2. Զրկել նրան հայ համարվելու իրավունքից։

3. Զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից։

4. Զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։

5. Կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։

6. Կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական մարմիններին օբյեկտիվ իրավական գնահատական տալ վարչապետի և նրա կաբինետի առանձին անդամների գործողություններին՝ պետական դավաճանության փաստերի վերաբերյալ, կապված նրանց կողմից Հայաստանի Սահմանադրության և օրենքների խախտման հետ, մասնավորապես.

- Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է ստուգի վարչապետի որոշումների և գործողությունների Սահմանադրությանը համապատասխանելու փաստը։

- Վարչապետի գործողությունները հակասահմանադրական ճանաչվելու դեպքում Հայաստանի Ազգային ժողովը, եթե պատգամավորները իրոք ազնվորեն պաշտպանում են երկրի և հայ ժողովրդի շահերը, պարտավոր է նախաձեռնել պաշտոնանկության և օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի գործընթացը:

8. Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անգործության դեպքում Ազգային հպարտության տրիբունալն իրավունք է վերապահում հանրային քննարկմանը ներկայացնել Սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի պատգամավորների և այլ անձանց, այդ թվում՝ ուժային կառույցների ղեկավարների անձնական գործերը, եթե տվյալ անձանց գործունեությունը կամ անգործությունը նպաստում կամ կոծկում է Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումները։

9. Օբյեկտիվորեն գնահատելով հայոց պետականությանը սպառնացող իրական վտանգը՝ Ազգային հպարտության տրիբունալն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը, որպեսզի բացահայտել և հրապարակայնացնել իշխանության բոլոր մակարդակներում կատարվող ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումները, ինչպես նաև կոչ է անում Հայաստանի բնակչությանը և համայն հայությանը ակտիվ լինել և պատրաստ լինել անհապաղ գործողությունների՝ հայրենիքը արտաքին ու ներքին թշնամիներից պաշտպանելու համար։

10. Հայաստանի ազգային հպարտության տրիբունալը որոշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին հանձնարարել տվյալ որոշումը հայտնել ի գիտություն լայն հանրությանը։ Կոչ եմ անում Հայաստանում և երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր ընդդիմադիր ուժերին ակտիվորեն մասնակցել Հայաստանի Ազգային հպարտության տրիբունալի այս որոշման տարածմանը և իրականացմանը՝ հանրային հանդիպումների, ակցիաների, հանրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում։

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԽոշոր վթար. կա զոh և տուժածներՊՍԺ-ն և Ռեալը կարող են թոփ գործարք կնքել․ կողմերը սկսել են բանակցություններըԷլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլՍարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1,335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է«Նոա»-ի հայտացուցակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծելՋոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» գլուխգործոցը կներկայացվի Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմումMantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակըԱդրբեջանի խորհրդարանը հաստատել է Սահմանադրության փոփոխություններըՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ․ ՌԴ փոխարտգործնախարարՓաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք ՉալաբյանՌուբլու փոխարժեքը նվազել է«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալՁերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա ԱվագյանինՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՏղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր Սարգսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը