Հայերեն
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» 

Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

Քաղաքականություն

2024 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (իրավասությունը՝ ողջ Պուլիայի շրջանում) հանդիսավոր բացումը։ Հյուպատոսության գրասենյակը գտնվում է Corso Vittorio Emanuele 30 հասցեում, Բարի քաղաքի սրտում և Պուլիայի շրջանի քաղաքական և մշակութային հաստատությունների գլխավոր շենքերի հարևանությամբ։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Բացման արարողությունը մեկնարկեց Պետրուցելիի թատրոնի տենոր Ռաֆաելե Պաստորեի կողմից Հայաստանի և Իտալիայի օրհներգերի կատարմամբ, ինչպես նաև Դոն Մարիո Պերսանոյի աղոթքով և օրհնությամբ։

Բացման խոսքով հանդես եկան Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Բարիի պրեֆեկտ Ֆրանչեսկո Ռուսսոն, Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն, Իտալիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Պիետրո Կուրցիոն, պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանը։

Բոլոր ելույթներում հիշատակվեցին Պուլիայի որակյալ հայ համայնքը, որը հարյուրավոր տարիներ աչքի է ընկել հայ ժողովրդի բարոյական և նյութական արժեքներին իր հավատարմությամբ, ինչպես նաև այն մեծ կարևորությունը, որ Բարին ունեցել է ողջ հայության համար ի դեմս բանաստեղծ Հրանտ Նազարյանցի։

Բանաստեղծին հիշատակեցին և՛ դեսպան Համբարձումյանը, և՛ Բարիի քաղաքապետ Լեչեզեն որպես անցած դարում լայն հանրությանը հայտնի իտալահայ մտավորական։ Ելույթ ունեցողները հիշատակեցին նաև Նոր Արաքս գյուղի մասին, որտեղ հայերը հյուրընկալվել և սկիզբ են դրել գորգագործության ավանդույթներին։ Դեսպանն իր խոսքում հիշեց, որ պատվավոր հյուպատոսի ընտանիքը սերում է հենց Նոր Արաքս գյուղից և Բարի է ժամանել Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել Պուլիայի սոցիալական և ձեռնարկատիրական համակարգի մասը՝ հետագայում ծավալվելով նաև տարածաշրջանային սահմաններից դուրս:

Ինչպես նշվեց ՀՀ դեսպանի և պրեֆեկտի կողմից, Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը դառնալու է Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի և Պուլիայի շրջանի միջև գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունների հղման վայրը:

Պատվո հյուպատոսության բացմանը Պուլիայի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի ներկա էին նաև Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ Ջանմաուրո Դել Օլիոն, Աննա Ռիտա Տատեոն, Բարի քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ, հեղինակավոր մտավորականներ, այդ թվում՝ Բարիի պոլիտեխնիկի ճարտարապետ պրոֆեսոր Ջուլիա Աննա Լինդա Նելիան, Մոնոպոլիի «Նինո Ռոտա» կոնսերվատորիայի դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախկին հրավիրյալ պրոֆեսոր Մարկո Միշանյան, «Նիկոլաոս» հիմնադրամի նախագահ Վիտո Ջորդանոն, Պուլիայի, Բազիլիկատայի և Մոլիզեի շրջանների բազմաթիվ պատվո հյուպատոսներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը Կարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՄարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը