Հայերեն
23 համարի ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, տուժել է 8 անձ․ նոր մանրամասներ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Երկրաշարժ` Հայաստանում Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 

Երևանի օդի աղտոտման սարսափազդու կոնցենտրացիան. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շրջակա միջավայրի աղտոտման և մարդու առողջության վրա դրա ունեցած ազդեցության թեմաները մեծ կարևորություն են ձեռք բերել։ Բայց Հայաստանում այս թեման հաճախ կա՛մ անտեսվում է, կա՛մ բարձրաձայնվում է շահարկումների մակարդակով, իսկ պաշտոնական մակարդակով ձեռնարկվող քայլերն ուղղակի թերի են։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մայրաքաղաքում օդն աղտոտված է, իսկ փոշու թույլատրելի մակարդակը չափազանց բարձր է սահմանված նորմերից։ Աղտոտվածությունը մեծ վնաս է հասցնում Երևանի բնակչությանը, քանի որ հիվանդությունների ու առողջական խնդիրների առաջացման պատճառ է դառնում։

Ուշագրավ է, որ որոշ «բնապահպաններ» տարիներ շարունակ մեծ աղմուկ են բարձրացրել, որ օդի աղտոտվածությունը բարձր է հանքերի մոտակայքում, օրինակ՝ ԶՊՄԿ-ի կամ Թեղուտի հանքավայրերի շրջանում, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ այլ բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում օդն անհամեմատ ավելի աղտոտված է, քան, ասենք, Լոռու կամ Սյունիքի մարզերում։ Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ մայրաքաղաքում օդն այնքան աղտոտված է, որ ծառերին ու քարերին նույնիսկ քարաքոս չկա։ Մյուս կողմից՝ օդի աղտոտվածության հարցն ավելի է բարդանում հատկապես Երևանում լայնածավալ շինարարության իրականացման պայմաններում։ Ու շինարարությունը շրջակա միջավայրի աղտոտման տեսանկյունից կատարվում է շատ փնթի կերպով։

Փոշու ամպեր են գոյանում ու տարածվում քաղաքով մեկ։ Դե, հսկողություն չկա, շինարարական ընկերություններն էլ ինչպես իրենց հարմար է, այնպես էլ աշխատանքներն իրականացնում են։ Անգամ երբ քաղաքի փողոցների ասֆալտն են քերում, որ հետո նորից լցնեն, մեծ փոշու քուլաներ են բարձրանում, իսկ երբ ավտոմեքենաներն էլ անցնում են ճանապարհով, շրջակա տարածքներն ուղղակի կորչում են փոշու մեջ։ Մեծաքանակ տրանսպորտի գերկենտրոնացումը մայրաքաղաքում նույնպես էապես նպաստում է օդի աղտոտվածությանը, քանի որ մեծ քանակությամբ վնասակար գազեր են արտանետվում, որը շնչում են բնակիչները։ Իսկ այս խնդիրը լուծելու համար քայլեր են պետք քաղաքն ապակենտրոնացնելու ուղղությամբ, երբ տրանսպորտի հոսքը տարբեր ուղղություններով կբաշխվի, կկառուցվեն այլընտրանքային ճանապարհներ, իսկ քաղաքը կբեռնաթափվի։ Օդի աղտոտումը նվազեցնելու տեսանկյունից կարևոր է նաև էլեկտրամոբիլների ձեռքբերումը և օգտագործումը խրախուսելը։

Որոշակի արտոնություններ, իհարկե, տրամադրվել են, սակայն էլեկտրամոբիլների թվի ավելացման համար պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Օրինակ՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերը շատ քիչ են մայրաքաղաքում ու հանրապետությունում ընդհանրապես։ Ճիշտ է, օրինակ՝ Team Energy-ն բավական մեծ ցանց է ստեղծել հանրապետությունում, ինչը մեծ խթան է էլեկտրամոբիլների քանակն ավելացնելու ուղղությամբ, սակայն միայն մեկ կազմակերպության ուսերին այս ամենը թողնելը լավագույն ճանապարհը չէ: Հանրային տրանսպորտի հատվածում ևս նախընտրելի է ներդնել էլեկտրական մեքենաներ, ավելացնել տրոլեյբուսների քանակը։ Օգտակար կլինի նաև մետրոյի թողունակության ավելացումը և նոր կայարանների ստեղծումը։

Քաղաքի կանաչապատումը ևս իր նպաստը կարող է բերել օդի աղտոտվածության նվազեցման ու թթվածնի մակարդակի ավելացման հարցում։ Բայց քաղաքի ծառային զանգվածն անընդհատ փոքրանում է։ Մայրաքաղաքում և շրջակա տարածքում կուտակվող աղբը ևս օդի աղտոտմանը նպաստող գործոն է։ Բնակարանների կամ օֆիսային շենքերի մոտ աղբն առանց տեսակավորվելու կուտակվում է, երկար ժամանակ հոտն ընկնում է տարածքով մեկ մինչև կտեղափոխվի։ Բացի այդ, խոշոր աղբավայրերն արդեն լցվել են։ Ու եթե դրանցից մեկում հրդեհ է բռնկվում, ապա ծուխը, աղտոտող գազերն ու գարշելի հոտը տարածվում են քաղաքով մեկ։ Նախ՝ անհրաժեշտ է աշխատանքներ տանել քաղաքացիների շրջանում, որ չաղտոտեն քաղաքը, մյուս կողմից էլ՝ աղբահանությունը շատ արդյունավետ իրականացվի, ու աղբն էլ տեսակավորվի, ինչպես կատարվում է բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում։

Վերջապես, Հայաստանում միշտ ակտուալ է եղել աղբի վերամշակման հարցը։ Որպես կանոն՝ քաղաքային գրեթե բոլոր իշխանությունները տարբեր տարիների հանդիպումներ են կազմակերպել աղբահանության ոլորտում փորձ ունեցող արտասահմանյան մասնագետների կամ ներդրողների հետ, խոսվել է աղբավերամշակման գործարան ունենալու անհրաժեշտության մասին, ու ամեն անգամ թեման այդպես էլ մնացել է խոսակցության մակարդակի։ Ի հավելումն՝ եթե կարողանանք օդի մաքրության հարցը լուծել, ապա նաև զբոսաշրջային լուրջ հոսք կունենանք։ Մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները նկատի են ունենում նաև աղտոտման հանգամանքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. ՄակրոնԵրևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի. Առողջապահության նախարարությունԱլեքսիս Օհանյանը 20 միլիոն ֆունտով բաժնետոմս է գնել Չելսիի կանանց թիմում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևովԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը «Մեծ հաջողության շեմին որոշում կայացվեց հեռացնել ANIF-ի ղեկավար թիմին». Orbis Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՓաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ«Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասինԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ 68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով «Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետՊաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Արի՛ ժամանակի միջով ճամփորդելու. Team-ի Կապի թանգարանը միացել է թանգարանային տոներին «Բելայա Ռուս» կուսակցության հրավերով Արման Աբովյանը և Իվետա Տոնոյանը մասնակցում են "Նացիզմի գաղափարախոսության ուժգնացում։ Պատճառներ, վտանգներ և դիմակայելու ուղղություններ" խորագրով միջազգային համաժողովինՄարդիկ հոգնել են Նիկոլից, նա «իզգոյ» է. Արմեն Մանվելյան23 համարի ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, տուժել է 8 անձ․ նոր մանրամասներ Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 23 ավտոբուսը բախվել է բենզալցակայանին, վիրավnրներ կան․ Shamshyan ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբԲանակից փողով ազատվելու նախագիծը բերելու է լրացուցիչ սոցիալական լարվածության. Ավետիք Չալաբյան Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններն այս տարի առանձնակի շքեղ են անցկացվել աշխարհի 120-ից ավելի երկրներում, շնորհիվ «Անմահ գունդ» նախաձեռնությանԳազ չի լինի մայիսի 19-ին և 20-ին․ հասցեներ Կենսաբազմազանության խնդիրները լուծողներից մեկը հենց հանքարդյունաբերությունն է (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ինչ կասկածելի հետք էին նկատել փրկարարները Դատարաններն անկախ կլինեն միայն քաղաքական կամքի առկայության դեպքում. Դավիթ Սարգսյան Հիտլերը Հայաստանի բարեկամը չէր. Հրայր ԿամենդատյանՀնդկաստանը 3 մլրդ դոլար է ծախսելու արևային և հողմային կայանների համար 25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը Երկրաշարժ` Հայաստանում Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերությունները Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձըՎթար՝ Կոտայքի մարզում, «Զիլ» է բախվել «Toyota»-ի․ Shamshyan Ջուր չի լինելու երկար ժամանակով ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվությունԵթե պետությունը ծառն է, ապա ուսուցիչն այդ ծառի արմատն է․ Մհեր ԱվետիսյանՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Նիկոլը գիժ չի, նա հակահայ ագենտ է. քաղաքացիԱյն մասին, թե ինչու է մեզ պետք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք ՉալաբյանՄահացել է Արման Գրիգորյանը Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ումերովը