Հայերեն
Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածելը. Բայդենի հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հանել է թռիչքների սահմանափակումները Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը 

Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, թե անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից արդեն իսկ օգտվում է 216380 քաղաքացի։ Նախարարությունը նաև հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվում է 12 %՝ նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։ Այս ամենը գուցե տպավորիչ է, եթե չլինեն մի շարք... եթե-ներ:

Բայց ամեն ինչ հերթով: Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ընդգծում է անկանխիկ շրջանառությունն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Եվ, իսկապես, ներկա տեխնոլոգիական զարգացման պայմաններում անկանխիկ գործարքների իրականացումն էական առավելություններ է տալիս։ Ու տարբեր երկրներ քայլեր են ձեռնարկում կանխիկի շրջանառությունը կրճատելու և անկանխիկինն ավելացնելու համար։ Իսկ Հայաստանում 2022 թվականին անգամ որոշում ընդունվեց, որ մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Ներդրվեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը, ինչի մասին էլ ակնարկում կամ հիշեցնում է ԱՍՀՆ-ն: Թվում է՝ խայտառակ ցածր թոշակների պայմաններում 6000 դրամը քիչ գումար չէ։ Բայց այստեղ է, որ առաջ են գալիս մի քանի կարևոր խնդիրներ:

Նախ՝ 10 տոկոսը 12 դարձնելու հետ, նոր փոփոխության համաձայն, սեպտեմբերի 1-ից արդեն կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։ Այսինքն, թոշակառուներին մնում է քարտով միայն գնումներ կատարել խանութներից: Միջանկյալ նշենք, որ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք իսկապես հակված են իրենց մոտ քիչ կանխիկ գումար պահել և վճարումներ կատարել քարտով։ Բայց անկանխիկ վճարումների մասով բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետության կողմից դեռևս լուծված չեն։ Այսինքն, պետությունը հայտարարում է անկանխիկ վճարումները խրախուսելու մասին, սակայն խնդիրներն այնքան շատ են, որ հաճախ քաղաքացիների համար դա դառնում է գլխացավանք:

Օրինակ՝ մայրաքաղաքի հատկապես ծայրամասերում, առավել ևս՝ մարզերում քիչ չեն փոքր ու միջին խանութները, որոնք կա՛մ համապատասխան տերմինալ չունեն, կա՛մ ուղղակի հակված չեն անկանխիկ վճարումների իրականացմանը, օրինակ՝ դրանք տարօրինակ կերպով «հանկարծ» կա՛մ «այս պահին» չեն աշխատում, կա՛մ հընթացս «խափանվում» են։ Խոսքն առավելապես վերաբերում է պտուղ-բանջարեղենի խանութներին, թեպետ նման գործելաոճով են աշխատում այլ փոքր խանութներ ևս: Սրան պետք է հավելել բոլոր այն դեպքերը, երբ խանութներն ունեն վճարային տերմինալ, բայց մեծամասամբ քարտով վճարել ցանկացող հաճախորդը հանդիպում է սառը, նույնիսկ մի տեսակ թշնամական վերաբերմունքի, չհաշված՝ մշտական «մուննաթը»։

Դե պարզ է, որ քարտով վճարումների դեպքում գործարքը գրանցվում է, ու տնտեսվարողները հակված են, որ էլեկտրոնային համակարգում գործարքները քիչ գրանցվեն, որ քիչ հարկեր վճարեն։ Մյուս հարցն այն է, որ պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել, որպեսզի արագ կապ ապահովվի ու գործարքներն արագ գրանցվեն առանց խնդիրների՝ հատկապես մարզերում։ Մասնավորաբար, վճարման համակարգերը պետք է հաճախակի թարմացվեն, ու հատուկ հսկողություն սահմանվի դրանց նկատմամբ։ Կառավարությունից անընդատ ընդգծում են, որ շատ մեծ գործ են կատարել թոշակառուների համար հետվճարային համակարգի ներդրման տեսանկյունից, սակայն իրականության մեջ, երբ հսկողություն չկա անկանխիկ առևտրի իրականացման հարցում, ապա հետվճար ստանալու նրանց հնարավորությունները էապես սահմանափակվում են։

Միգուցե կառավարությունը պետք է ավելի արտոնյալ պայմաններ ստեղծի կամ հարկային բոնուսներ տրամադրի խանութներին ու այլ տնտեսվարողներին՝ անկանխիկ շրջանառության պարագայում, որպեսզի նրանք փոխեն իրենց վերաբերմունքը անկանխիկ վճարումների հարցում ու նույնիսկ շահագրգռված լինեն։ Միևնույն ժամանակ, այս ամենը չի նշանակում, որ պետք է ամբողջովին խուսափել կանխիկի գործածումից, քանի որ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ էլեկտրոնային վճարային համակարգերում կարող են խափանումներ տեղի ունենալ կամ այլ խնդիրներ առաջանան, ֆինանսական գործառնությունները կաթվածահար կլինեն, ու անհնար կլինի առևտուր անել։ Ուստի, այս առումով կանխիկի գործածումն ապահովում է այլընտրանքային անվտանգության բարձիկները։ Մի խոսքով, որևէ համակարգ գործարկելուց առաջ, առավել ևս՝ ընթացքում, հստակ պետք է կանոնակարգվեն առկա խնդիրները, հակառակ դեպքում, ինչպես այս, այնպես էլ այլ պարագաներում, նույնիսկ ճիշտ գաղափարը վերածվում է հանրության համար իսկական փորձանք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գողության փորձ «Ջրվեժ անտառապարկի» տարածքից. 5 հոգով փորձել էին տանել 100 մետր մետաղյա խողովակ Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև շահերը հաշվի առնելու վրա հիմնված բազմաշերտ երկխոսության զարգացում. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին Եթե ​​դադարենք աջակցել Ուկրաինային, պատերազմը 15 օրից կավարտվի. Բորել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնՄանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում էԼիբանանում Իսրայելի բանակի 10 զինվոր է զոհվել Երեկ մահացած զինծառայողը 21 տարեկան էր, Սյունիքի մարզի Ագարակ համայնքից«Աննկարագրելի մարդ, կին ու մամա». Սիրուշոյի շնորհավորանքը՝ Սյուզան Մարգարյանի ծննդյան տարեդարձին «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածելԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել. Մեսսին երկրորդ տեղում է Ադրբեջանում զինվորի մարմին է հայտնաբերվել Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է«Եվրասիա»-ն այցելություն էր կազմակերպել Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոն Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում«Դիջիթեք էքսպո 2024»֊ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացնում է MyInvest ներդրումային հարթակը Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին «Դոմուս»-ի խանութների ցանցերում հակահրդեհային համակարգ առհասարակ չկա՞Մարզահամերգային համալիրում WCIT-ի ժամանակ հոսանքազրկման պատճառ են հանդիսացել «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից կտրված մալուխները «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ ջրցան մեքենաներ են հատկացվել. Կոստանյան Արցախցիները ՀՀ-ում իրենց պետք է տանտեր զգան․ Մենուա Սողոմոնյան«Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհով Բաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Ինչ է իրենից իրականում ներկայացնում ՍԴ վերջին որոշումը, և ինչու է այն չեղարկելու համար վերջապես պետք վայր դնել պատգամավորական մանդատները․ ՉալաբյանՀայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներ ենթարկվել են միջին նորոգման․ Երևանի քաղաքապետարան Եվրոպայում «կանաչ» էլեկտրաէներգիայի գները փլուզվել են YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան ԶՊՄԿ-ի լեռնահատկացման տարածքից գիտնականների հայտնաբերած պատմամշակութային գտածոները հանձնվեցին թանգարանինՍԴ-ն դարձել է սահմանադրական հեղաշրջման մասնակից․ Ավետիք Չալաբյան Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Աբովյան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը (տեսանյութ) Քանի՞ արևային մարտկոց պետք է տեղադրել էլեկտրաէներգիայի համար ընդհանրապես չվճարելու նպատակով Եթե ԱՄՆ-ը վերսկսի միջուկային փորձարկումները, ՌԴ-ն անմիջապես հայելային պատասխան կտա. ՌԴ փոխարտգործնախարար Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել Այսօր Դիլիջանի 480-ամյակն Պրեմիերա. Ռազմիկ Ամյան-«Знаю» Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Ուսուցիչները մարտահրավերների առաջ, նրանք պետք է պայքարեն. ՀՃԿ Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Ֆուտբոլում անհատական տիտղոսներ պետք չեն․ Տոնի Կրոս «Պեռնո Ռիկար»-ը դուրս չի եկել ռուսական շուկայից, նրա հայկական անվանումով կոնյակներում խախտումներ կան. ի՞նչ են մեկնաբանել Հայաստանից Հարավային Կորեան 97 մարդու է տարհանել Լիբանանից Փաշինյանը վերջնականապես խեղաթյուրում է դատական համակարգը