Հայերեն
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» 

Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար է

Հասարակություն

Հայաստանը անհպում QR վճարումների ոլորտում տարածաշրջանի առաջատարներից է։ Մեր երկրում QR վճարումները ներդրվել են դեռևս 2016 թվականին: QR վճարումների ներկայիս իրավիճակի և ոլորտի հետագա զարգացման մասին զրուցել ենք Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի հետ։

  • Իդրամ ընկերությունը Հայաստանում QR վճարումների ներդրման առաջամարտիկն է։ 2016-ից մինչև հիմա, ընդամենը մի քանի տարում վճարումների այս եղանակը շեշտակի աճ է գրանցել ու շարունակում է գնալով ավելի մասսայական բնույթ ստանալ։ Ինչն է դրդում մարդկանց վճարել QR-ով։

Չնայած առաջին QR-վճարումները կատարվել են 2016-ին, Իդրամը սկսել է ակտիվորեն զարգացնել QR-ենթակառուցվածքը 2019-ից, և ընդամենը 5 տարում այսօր արդեն ունենք աննախադեպ արդյունք։ Հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց անկանխիկ վճարումները կատարում են Իդրամ QR-ի միջոցով, ՀՀ տարածքում ավելի քան 22,000 վաճառակետերում կարելի է վճարել Իդրամ QR-ով, ընդ որում այդ բոլոր վաճառակետերում հասանելի է IDBank-ի հետ ստեղծված առաջին BNPL-ը (գնիր հիմա, վճարիր հետո)՝ Rocket Line թվային ապառիկը, որից 10,000 կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը 1-12 ամիս անտոկոս վճարման ճկուն գրաֆիկով։

Եթե վիճակագրության թվերով խոսենք, ապա միայն 2024 թվականի 9 ամիսների ընթացքում QR վճարումներից օգտվել է շուրջ 200.000 Իդրամի օգտատեր, իսկ գործարքների քանակը շուրջ 4 մլն է։

Այս թվերը խոսում են այն մասին, որ QR վճարումների նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելի է մեծանում, իսկ վաճառակետերը շահագրգռված են ունենալ QR վճարում ընդունելու հնարավորություն, քանի որ դա ոչ միայն հարմարավետություն է տալիս իրենց գնորդին, այլ նաև ժամանակակից գործիքների, այդ թվում` Rocket Line-ի շնորհիվ նպաստում է վաճառքների աճին։

  • Այսօր ավելի ու ավելի հաճախ ենք լսում «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունը․ նկատի ունեք՝ թե օգտատերերի, թե վաճակետերի՞ համար։

Իդրամը բոլորի համար է արտահայտությունը մի քանի ասպեկտով կարելի է դիտարկել, օրինակ՝ ըստ տարիքի։ Ընդհանրապես՝ Իդրամը նախատեսված է չափահաս քաղաքացիների համար, բայց արդեն երկու տարի է, ինչ գործարկել ենք Idram Junior-ը՝ Հայաստանում առաջին ֆինանսական հավելվածը երեխաների համար ու շարունակում ենք զարգացնել այն՝ նպաստելու երեխաների ֆինանսական կրթությանը։ Վերջերս, օրինակ, Idram Junior-ում Կորիզ կրթական մրցույթի հետ համատեղ գործարկել ենք Junius խաղը։ Երեխաները խաղում են և գիտելիքներ ձեռք բերում ֆինանսների և տեղեկատվական անվտանգության մասին։

Ստացվում է, որ անկախ տարիքից, այո՛, Իդրամ կարող են օգտագործել բոլորը, և՛ չափահաս մարդիկ, և՛ անչափահասները։

Եթե դիտարկենք գնումների և վճարումների հարթակների տեսանկյունից, ապա իր օգտատեր-հաճախորդներին Իդրամն առաջարկում է 500+ ծառայություններ հավելվածում, 1000-ից ավելի առցանց կայքերում և խանութներում առցանց վճարման հնարավորություն, ինչպես արդեն նշեցի՝ նաև 22,000 վաճառակետերում QR վճարումներ կատարելու տարբեր ակցիաների, լոյալության ծրագրերի շրջանակում վերջերս գործարկված idcoin-ներ կուտակելու հնարավորություն։

Եթե դիտարկենք B2B տեսանկյունից, ապա վաճառակետերին, ծառայություն մատուցողներին, առցանց կայքերին և խանութներին Իդրամը տրամադրում է վճարային և լոյալության գործիքներ՝ հարմար, ակնթարթային և թվային ապառիկով վաճառքներ իրականացնելու համար։ Մասնավորապես՝ վաճառակետերը կարող են բոնուսներ տրամադրել իրենց բոլոր կամ միայն հավատարիմ հաճախորդներին, թվային նվեր-քարտերի վաճառել և դրանք արդեն նվեր ստացած անձանցից որպես վճարում ընդունել։ Ընդ որում՝ և՛ լոյալության միավորները, և՛ թվային նվեր քարտերը Իդրամի օգտատեր-հաճախորդը տեսնում և օգտագործում է անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Եթե ընդհանրացնենք, ապա այստեղ ևս Իդրամը բոլորի համար է, այսինքն՝ բոլոր հնարավոր հարթակներում գնումներ և վճարումներ անողների համար։

Բայց մենք չենք սահմանափակվում արդեն իսկ ստեղծված և իր գործունակությունն ապացուցած համակարգով։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում անհպում QR վճարումները շատ ավելի մեծ պոտենցիալ ունեն և արդեն ձեռնարկել ենք քայլեր ոլորտի՝ էլ ավելի լայն թափով զարգանալուն նպաստելու ուղղությամբ։ Խոսքը նոր հնարավորության մասին է, երբ մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների՝ բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերը, իրենց իսկ բանկի կամ վճարահաշվարկային ընկերության հավելվածների միջոցով կկարողանան վճարում կատարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը վերոնշյալ վաճառակետերից որևէ մեկում։ Սրանով «Իդրամը բոլորի համար է» արտահայտությունն էլ ավելի է ընդգծվում և իմաստավորվում։

  • Նշանակու՞մ է արդյոք, որ օրինակ բանկերից մեկի հաճախորդը իր բանկի հավելվածով կկարողանա վճարել՝ սքանավորելով Իդրամի QR-ը։ Եթե այո, ապա ո՞րն է նպատակը, ի՞նչ է տալիս դա հաճախորդներին և ի՞նչ է տալիս Ձեր գործընկեր ֆինանսական կազմակերպություններին։

Ինչպես արդեն նշեցի՝, այն ֆինանսական կազմակերպությունները, որոնք կինտեգրվեն մեր համակարգին, իրենց հաճախորդներին հնարավորություն կտան վաճառակետերում կատարել վճարում հենց իրենց բջջային հավելվածներով՝ սքանավորելով Իդրամի QR-ը։

Եկեք դիտարկենք այս հնարավորությունը թե հաճախորդների, թե մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից;

Հաճախորդը ստանում է հնարավորություն վճարելու ավելի քան 22,000 վաճառակետերում՝ առանց լրացուցիչ հավելվածի ներբեռնման, այսինքն հաճախորդը շարունակում է օգտվել իր բանկի մոբայլ բանկինգից և վճարման ժամանակ որպես վճարման աղբյուր կարողանում է ընտրել տվյալ բանկում ունեցած իր բանկային հաշիվներից ցանկացածը, ինչը հնարավորություն է ընձեռում թե տվյալ բանկին, թե բանկի հաճախորդներին ունենալ ևս մեկ անկախ վճարային գործիք առօրյա անկանխիկ վճարումներ կատարելու համար։

Նշեմ, որ մենք տեխնիկապես լիովին պատրաստ ենք սկսել համագործակցությունը․ մի քանի ֆինանսական կազմակերպություն արդեն իսկ միացել է մեզ, ինտեգրվել են և թեստավորման փուլում ենք,  մի քանիսի հետ հարաբերությունները պայմանագրային փուլում են, մյուսները՝ բանակցային։ Այսինքն շատ շուտով մի քանի ֆինանսական գործընկերների հետ ծառայությունը կգործարկենք իրական միջավայրում և կսպասենք նոր գործընկերների, որովհետև՝ այո, Իդրամը բոլորի համար է (խմբ․ ժպտում է)։

  • Արդյոք կա նման մոտեցում համաշխարհային պրակտիկայում և ինչպես է նախագիծն իրագործվելու տեխնիկական տեսանկյունից։ Առաջին հայացքից բավականին բարդ պրոյեկտ է թվում։

Հավանաբար տեղյակ եք, հատկապես Հնդկաստանում, Չինաստանում և Բրազիլիայում շատ արագ տեմպերով զարգանում են QR վճարումները, յուրաքանչյուր երկրի ներսում արդեն ձևավորված և ներդրված է ընդհանուր կամ փոխգործելի QR ենթակառուցվածք, այսինքն երկրի ներսում կամ մեկ, կամ մի քանի հիմնական համակարգերի կողմից ներդրվել է ընդհանրական QR-ով վճարումների ստանդարտ և ամբողջ շուկան արդեն օգտվում է այդ ներքին ստանդարտներից։ Եթե վերցնենք Հնդկաստանի օրինակը, ապա այնտեղ ներդրված է UPI (Unified payment interface) ստանդարտը և հնդկական 65 տարբեր բանկեր և ֆինտեխ ընկերությունների բջջային հավելվածներ աշխատում են նույն ստանդարտով, Չինաստանում երկու տեխնոլոգիական հսկաներ WeChat-ը և AliPay ձևավորել են իրենց ստանդարտը և ամբողջ Չինաստանի ֆինտեխ համակարգը աշխատում է այդ ստանդարտով, Բրազիլիայում QR-ով վճարումների ստանդարտը ներդրվել է Pix-ի կողմից, որին միացել են Բրազիլական շուկայի մասնակիցները։ Տեխնիկապես այս ամենը իրականացնելը շատ բարդ չէ, հատկապես դրա փորձը ունեցող մասնակիցների համար, սակայն ամենամեծ մարտահրավերը և հիմնական դժվարությունը բոլոր մասնակիցների մեջ ընդհանուր սկզբունքների, մոտեցման և ստանդարտի ներդրման պատրաստակամության հարցն է։

Վերադառնալով մեր նախագծին, ապա մենք նույնպես տարբեր ֆորմատներով և հարթակներում անցել ենք երկար քննարկումների և բանակցությունների բարդ փուլերով շուկայի մասնակիցների հետ համատեղ, որի արդյունքում հաջողվել է ձևավորել ընդհանուր սկզբունքներ և շատ շուտով կհայտարարենք Իդրամ QR-ից համակարգի բաց և հասանելի դառնալու մասին շուկայի այլ մասնակիցների համար։ Առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարվի իրական միջավայրում Իդրամ QR-ի ենթակառուցվածքից օգտվելու հնարավորության գործարկման մասին, որին միանում են մի շարք հայկական բանկեր և վճարահաշվարկային ընկերություններ և լիահույս ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ կկարողանանք էլ ավելի զարգացնել և կատարելագործել համակարգը՝ ապահովելով փոխգործելիություն, համակցման ստանդարտացում և ենթակառուցվածքի զարգացման և օգտագործման ավելի մեծ հնարավորություններ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը Կարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակՄարդկային ոսկորներ, նիզակ Ողջի գետի ափին բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել (տեսանյութ) Խոշոր ու ողբերգական վթար, 4 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել․ Ղրիմ Ես համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Լարված իրավիճակ՝ Արմավիրում. գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել մեծ թվով ծաղկավաճառներ Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ ՊետրոսյանԱլիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի բանագնացի հետ Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք ՉալաբյանԵրեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր․ Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերովՄեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՄեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան «Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը