Հայերեն
Ռոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով Ռուսաստանում բենզինի գները հասել են տարեսկզբի առավելագույնին Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներում Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Իրանում` զոհերի նոր թվի մասին Իսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին Երկար ժամանակով գազ չի լինի Կան փակ ճանապարհներ Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին hшրձակումն Իրանի վրա. Փաշինյան 

Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը

Քաղաքականություն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի կոշտ դիրքորոշումը հայտնվել է նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների էջերում։ Բրիտանական The Guardian-ը գրում է, թե Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել։ Ըստ պարբերականի՝ Թեհրանի նախազգուշացումը հուշում է, որ երկրի նոր բարեփոխիչ կառավարությունը ցանկանում է ավելի հավասարակշռված արևելք-արևմուտք քաղաքականություն վարել: «Իրան-ՌԴ վեճն ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա, եթե պարզվի, որ Իրանի նոր կառավարությունը պատրաստ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ՝ որպես իր արտաքին քաղաքականությունը վերահավասարակշռելու ջանքերի մի մաս»,- գրում է The Guardian-ը:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության։ «Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- ասել է նա։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա։ «Մենք դեմ ենք ցանկացած միջանցքի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կխախտի։ Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ ենք, որ այլ երկրներից գան այստեղ և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանել։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ-որ միջազգային կազմակերպության։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը և վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից և հայաստանյան մարմինների կողմից», - նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Նախօրեին էլ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էր գրել, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել էր Արաղչին։

Սառա Բարսեղյան

Հայոց եկեղեցին թուլացնելը, նրա նկատմամբ իշխանություն հաստատելը շատ ավելի ծանրակշիռ զիջում է, քան տարածքները․ Մենուա ՍողոմոնյանԻսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ․ Տիգրան Ավինյանի հոր հայտարարությունը Գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք Իրան-Իսրայել հակամարտությունից․ Մհեր Ավետիսյան«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերըՀայկ Մարտիրոսյանը դարձել է շախմատի աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիրԷլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականով«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգինՌոդենի՝ ավելի քան 100 տարի կորած համարվող քանդակը վաճառվել է շուրջ 1 միլիոն դոլարով«Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչԹոշակառուներին պետք է տրամադրվի 10-15 տոկոսանոց հավելաճ. Հրայր ԿամենդատյանՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաԴժբախտ դեպք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքումՈւկրաինային լքեց իր ամենահզոր և ամենահարուստ դաշնակիցըԱրեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է տեղի ունեցել Բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված հերթական «կոռուպցիոն բացահայտումների» մասին․ Հայկ ԿոստանյանԻրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը. իրանցի պատգամավորՌուսաստանում բենզինի գները հասել են տարեսկզբի առավելագույնինՍոչին ջրի տակ է անցել, սկսել է ձյուն տեղալ (տեսանյութ)Ցավոք, մեր մտավորականությունն անհաղորդ մնաց այս աղետին. Արմեն ՄանվելյանԼրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և նրա հանդեպ կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելը հանցագործություն է․ Մենուա Սողոմոնյան«Մեր աշխատակիցները» շարքի հերթական հերոսը փականագործ Արտավազդ Սարգսյանն է, ով կարողանում է ապահովել հարյուրավոր սարքավորումների անխափան ընթացքը. ԶՊՄԿՈրևէ մեկը չպետք է զոհաբերվի, որ Նիկոլն իր կաշին փրկի. Հովհաննես ԻշխանյանԹուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայել-Իրան hակամարտության կարգավորման հարցում. Էրդողանը՝ ՓեզեշքիանինՀունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՀունիսի 13-16-ը բացահայտվել է 267 հանցագործություն. ՆԳՆԿա՞ Հայաստանի բլոկադայի վտանգ. ֆինանսների նախարարի արձագանքըԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. Գայի պողոտայում գտնվող ագուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱռաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը Գերմանիայում պատշգամբային էլեկտրակայանների թիվը մեկ տարում կրկնապատկվել է Ինչից են ամենաշատը վախենում իսրայելցիներըՓաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Պետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Ռուսաստանում պետական ​​պաշտոնյաների դեմ ահաբեկչություն է կանխվելՄենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ ՍրբազանՍրանք նիկոլի գործիքներն են, ու հենց սրանց նմաններն են ոստիկանական համակարգում պահվում՝ բարձր աշխատավարձով, որպեսզի պետք եղած դեպքում օգտագործեն ժողովրդի դեմ. Աննա ԿոստանյանՀունիսի 19-ին արցախցիները բողոքի ակցիա կիրականացնենԻրանցիները խուճապահար լքում են Թեհրանը. ի՞նչ է կատարվումՀայաստանի տնտեսությունը պետք է ծառայի ոչ թե ցուցանիշներին, այլ քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՈւղևորատար ինքնաթիռից նկարահանվել է Իրանի բալիստիկ հրթիռների` Իսրայելի ուղղությամբ թռիչքի պահը (տեսանյութ)Իրանի արևմուտքում պայթյուններ են որոտացելԱյն մասին, թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների համար, և ինչու ենք մենք դրան հետևողականորեն հետամուտ լինելու. Ավետիք ՉալաբյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԱյս արշավը կաթողիկոսի դեմ չէ․ Նաիրի ՍարգսյանՍպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ ՀայաստանումԻրանում` զոհերի նոր թվի մասինԻսրայելը հարվածել է Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկինԵրկար ժամանակով գազ չի լինիԿան փակ ճանապարհներ