Հայերեն
Իրանի ԱԳՆ-ն վերահաստատում է. մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը Տեղի է ունեցել Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Խարկովի մարզին, կան տուժածներ Պետական գաղտնիքի մասին օրենսդրությունը խախտելու համար պատիժը խստացվում է. խախտումները կքննի ԱԱԾ-ն Բրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը. Ալիև ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ Մինչ օրս ՀՀ-ում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին հայ ժողովրդի շահերից է բխում. Կոպիրկին Ռուսաստանը հարվածել է Լվովին ու Կրիվոյ Ռոգին. կան զոհեր 

«Դասախոսներին աշխատանքից հեռացնելը հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղել, ինչո՞ւ չեն դիմադրել բուհերի ներքին օղակները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր նախորդ համարում գրել էր, որ ԵՊՀ-ի և Բրյուսովի անվան համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են աշխատանքից: Ուսումնական տարվա մեկնարկին նրանք ծանուցվել էին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն երկարաձգվում: Թիրախում հայտնվեցին այն դասախոսները, որոնք մշտապես, առանց վարանելու, իրենց դիրքորոշումն են արտահայտում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանը մեկն է այն դասախոսներից, ում հետ ԵՊՀ-ն նոր պայմանագիր չի կնքել: Ինչպես նշել էր պարոն Սողոմոնյանը, «միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն. իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից»:

Արդյոք նման որոշումը կանխատեսելի՞ էր Մենուա Սողոմոնյանի համար: «Ինձ համար անսպասելի չէր: Ինձ վրա քրեական գործ էր հարուցվել, անհիմն դատական գործընթացի մեջ եմ: Դա ցուցիչներից մեկն էր: Բազմաթիվ ցուցիչներով հասկանում էի, որ պետք է փորձեն ինձ հարվածի տակ դնել, ահաբեկել, որ հետ կանգնեմ իմ գործունեությունից: Բայց չեմ ցանկանա, որ միայն սրա վրա կենտրոնանանք: Այստեղ փաստը ոչ թե այն է, որ նիկոլենք ճնշումներ են գործադրում բուհերի վրա, փորձում այդպես սաստել, լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին, այլ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե բուհի ներսում տարբեր օղակները, տարբեր պատասխանատու ստորաբաժանումները որքանո՞վ են հլու-հպատակ կեցվածք ընդունում կամ դիմադրում, դիմակայում այսպիսի միտումներին: Սա է ամենակարևոր խնդիրը: Իմ կամ Աբրահամ Գասպարյանի հետ կապված կարող էին դիմադրել, ասել, որ որևէ հիմք չկա այս մարդկանց աշխատանքից ազատելու:

Ինձ հետ պայմանագիր չերկարացնելը բացառապես հայեցողական նկատառումներից ելնելով է արված: 16 տարի դասավանդել եմ համալսարանում ու լավ եմ դասավանդել: Իմ մասին ուսանողական հարցումների արդյունքները շատ բարձր էին, դրանց համար հավելավճարներ եմ ստացել: Համալսարանում վարչական պաշտոններ եմ զբաղեցրել՝ ներգրավված լինելով կրթության կազմակերպման գործընթացի մեջ: Բարձրագույն կրթության փորձագետ եմ հանդիսացել նախարարության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրումների շրջանակներում և այսպես շարունակ: Որևիցե հիմք չկար ինձ աշխատանքից ազատելու: Եթե անգամ ճնշումներ են եղել, պատվեր, Քաղաքագիտության ամբիոնը կամ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էին ուղղակի դիմադրել, թույլ չտալ, որ նման բան տեղի ունենա: Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին: Համալսարանում մնալու են մարդիկ, որոնք հանրայնորեն կարծիք չեն արտահայտում:

Հետո էլ սկսելու են ճնշել ոչ հանրայնորեն կարծիք արտահայտողներին: Ինչ-որ մեկը հանկարծ Նիկոլ Փաշինյանի մասին կատակ անի, նրան կհեռացնեն աշխատանքից: Կամ էլ ինչ-որ մեկը պարզապես ռեկտորի դուրը չի գա, նրա հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարացվի և վերջ: Դա հարվածում է կրթության որակին, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ի վերջո, հակասում է մարդկային բարոյականության սկզբունքներին: Մարդու հետ տասնյակ տարիներ աշխատում ես կողք կողքի որպես գործընկեր, բայց նա քեզ չի էլ տեղեկացնում, որ քո դասընթացները հանել է ուսումնական պլանից, և անակնկալի ես գալիս: Մթնոլորտի փչացումը, բարոյականության բարքերի խեղումն է այս ամբողջի մեջ ամենակարևոր հանգամանքը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Նա վստահեցնում է՝ չի լռելու, անարդարությունը չի «մարսելու», բայց այս պահին մանրամասներ չի հնչեցնում, թե ինչ քայլեր է անելու հաջորդիվ: Ակնհայտ է, որ թիրախավորվել են այն դասախոսները, որոնք իրենց քաղաքացիական, նաև քաղաքական դիրքորոշումն են արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է նաև, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որքան էլ բուհերի ղեկավարությունները հակառակն ասեն: Բայց 2018 թ.-ին իշխանության եկած մարդիկ պնդում էին՝ իրենց առաջնային անելիքներից մեկը պետք է բուհերի ապաքաղաքականացումը լինի: Ստացվում է՝ գործ ունենք հերթական չիրականացված խոստման հետ: «Այդ մարդիկ, ի հակադրություն իրենց տված խոստման, բուհերը դարձնում են գերքաղաքականացված, ավելի քան քաղաքականացված, երբ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հետապնդում են սկսում, որովհետև այդ քաղաքական հայացքները մարդիկ բուհերից դուրս են հանում: Դասերի ընթացքում միայն դասերով եմ զբաղվել: Իմ բոլոր ուսանողներն ու շրջանավարտները կարող են փաստել սա:Եղել է էպիզոդիկ դեպք 16 տարվա ընթացքում:

Օրինակ՝ Արցախի հայաթափման օրը չէի կարող մտնել լսարան և չխոսել այդ մասին: Չեմ ժխտում, որ ինչ-որ տեղ ցուցադրել եմ իմ հայացքները: Քաղաքագիտության մասնագետ դարձող ուսանողների մոտ չեմ կարող չարտահայտել իմ դիրքորոշումը: Ի վերջո, նշենք, որ ցանկացած մեկը լսարանից դուրս կարող է տեղեկանալ իմ դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ: Բայց հիշեցնեմ՝ նույն այդ մարդկանց «հավին քշա ասող» չկար, որոնք բողոքում էին այն ժամանակվա վիճակներից և խոստումներ տալիս բուհերն ապաքաղաքականացնելու: Արայիկ Հարությունյանն այդքան բացակայում էր, «հեղափոխություն» էր անում, ռեկտորի հրաժարականն էր պահանջում և այլն, շարունակում էր դասավանդել: Կամ ԵՊՀ այժմյան ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում իր ընդդիմադիր ժամանակ, գործուղումների էր գնում երկար ժամանակով, բայց նրան «պահում» էին:Ինչո՞ւ հիմա այսպես եղավ»,-ասում է մեր զրուցակիցը:

Բուհերում տեղի ունեցող այս գործընթացներից առաջին հերթին տուժելու է ուսանողը, այնուհետև կրթական համակարգը, իսկ ավելի լայն իմաստով՝ հասարակությունն ու պետությունը: Պարոն Սողոմոնյանի հետ զրույցներում մշտապես բարձրաձայնել ենք մտահոգությունն առ այն, որ միայն կրթված հասարակությունն է ի զորու ազդել որոշումների կայացման վրա, ամուր հիմքերով պետություն կառուցել: Բայց իշխող ուժն այսօր թուլացնում է այդ հիմքերից մեկը՝ կրթական համակարգը: «Քար առ քար քանդում են պետության և հասարակության հիմքում ընկած արժեքային համակարգը: Յուրաքանչյուր այդպիսի քար քանդելուց փորձում ենք դիմադրել, որքանով թույլ են տալիս մեր հնարավորությունները: ԵՊՀ-ից Խաչիկ Գալստյանի, Աբրահամ Գասպարյանի, Բրյուսովի անվան համալսարանից Հակոբ Մադոյանի, Ցոլակ Հակոբյանի և այլոց դեպքերն աչքի զարնող են, բայց եզակիները չեն: Այս բոլոր դեպքերի առնչությամբ պետք է բարձրաձայնենք և փորձենք ներսի օղակներին ձիգ վիճակում պահել:

Դասախոսներին աշխատանքից հեռացնելը, «ժամ չտալը» հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղե՞լ, որ նրանք այսպիսի կրավորական վարքագիծ են դրսևորել ու չեն փորձել դիմադրություն ցույց տալ: Ամբողջ խնդիրն այն է, որ դիմադրելու փորձ չի եղել, որովհետև եթե եղած լիներ, ինձ, Գալստյանին, Գասպարյանին գոնե կասեին, որ նման բան են ուզում անել, բայց դա էլ չի ասվել, այդ մարդկային քայլն էլ չի եղել, ու սա շատ դատապարտելի է բարոյական բոլոր նորմերի տեսանկյունից: Քաղաքական ճնշումը, պատվերն ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, բայց երբ դրան նաև գումարվում է մարդկային հարաբերության նորմերի շրջանցումը, սա անհասկանալի է»,-հավելում է նա: Ընդդիմադիրները քաղաքական բուռն իրադարձություններ են խոստանում աշնանը: Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված դասախոսների հանդեպ նման գործելակերպը, գուցե նաև սա «զգուշացում» է նրանց, ովքեր իրենց քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը կարտահայտեն:

«Չեմ կարող սա միանշանակ կապել սպասվելիքի հետ, բայց որպես ընդհանուր օրինաչափություն, այո, նրանց պետք է, որ մենք ուսանողների հետ շփումներ չունենանք: Օրինակ՝ Խաչիկ Գալստյանի դեպքում կրճատել են հիմնականում նրա լսարանային բեռնվածությունը, այսինքն՝ լսարանում անցկացվող դասընթացներն են հանվել, որ նա մեծ թվով ուսանողների հետ շփում չունենա: Ստիպված թողել են միայն ասպիրանտներին ղեկավարելու հետ կապված նրա բեռնվածությունը: Նրանց խնդիրն է, որ ուսանողների հետ շփում չունենանք, որ ուսանողներն անգամ լսարանում մեզ չտեսնեն: Շատ լավ գիտեն, որ լսարանում քարոզ չենք անում, բայց տեսնում են՝ երբ մտնում ենք լսարան ու բարձր որակի կրթություն ենք տալիս, հետո այդ ուսանողները սկսում են մեզ հետևել սոցցանցերում և այլուր, և համակրանք է ձևավորվում: Իրենք, այ, դրանից են շատ անհանգիստ»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչխարների միֆը փաստերով Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը պատմում է․ ի՞նչ իրավիճակ է Արմավիրի բանտում (տեսանյութ)«Հայկական ավիաուղիներ»-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից Դելի և հակառակ ուղղությամբ Մեկնարկում է վիզայի ազատականացման երկխոսությունը. ՀՀ է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը. ԵՄ դեսպան Ռուսական անօդաչուները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով ԶՊՄԿ-ն նոր սարքեր է տեղադրել օդի մաքրության համար Բելինգհեմը շուտով կկարողանա մարզվել «Ռեալի» ընդհանուր խմբում Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Գետառ» գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները «Շատ դժվար օրեր ենք ապրել». Անահիտ Սիմոնյանը՝ իր և որդու ապրումների մասին Ռուբլին թանկացել էԻրանի ԱԳՆ-ն վերահաստատում է. մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը Հարգելի' դասախոսներ, ռեկտորները վաղը ձեզ են հասնելու, միացեք մեզ ու աջակցեք. Ցոլակ Ակոպյան Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները․ Մենուա ՍողոմանյանԷլեկտրական շարժիչների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7,400 հատ. ՊԵԿ Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար էԿյանքից հեռացել է «Տիտանիկ»-ից հայտնի My Heart Will Go On հիթի համահեղինակը Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել․ Տիգրան Աբրահամյան Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ովՀայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սկոպյե Երևանում տրվել է «Հայաստանը ես եմ». նախաձեռնության մեկնարկը Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում Սահմանազատումը պետք է տեղի ունենա խաղաղության հաստատումից հետո․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական պատճառներով հեռացված դասախոսների ասուլիսը Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսելու հայ ժողովրդի անունից․ Մենուա Սողոմոնյան Հայաստանում անպաշտպան է նաև ոստիկանությունը ԱԺ նստաշրջանը մեկնարկեց. աշնանը թեժ է լինելու «Հայաստանը ես եմ». նոր նախաձեռնությունն արդյունավետ ծրագիր կներկայացնի Տեղի է ունեցել Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» խորագրով անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը Գերմանիայում վերականգնվող էներգիան նոր ռեկորդ է սահմանում Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը ձախողված է․ Արմեն ՄանվելյանԳյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը Նախաձեռնությունը մեր արձագանքն է ՀՀ-ում ստեղծված իրականությանը. մեկնարկեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը Մայրուղիների արևային մարտկոցները կփակեն համաշխարհային էներգիայի սպառման ավելի քան 60%-ը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Այս տարվա «Միսս Տիեզերք Հայաատան»-ը ազգությամբ ռուս էՆիգերում հեղեղումների հետևանքով ավելի քան 270 մարդ է զոհվելՀայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Նոր-Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար Մի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ) Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին Շուրջ 40 մլն դրամի գրքեր՝ Երևանի գրադարանների համարՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ո՞ւմ է կոշտ զգուշացնում Իրանը Փաշինյանը չի մասնակցել ՔՊ խմբակցության նիստին Ալիևի 80 տոկոսը և ամերիկյան այցը Բաքու Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք ԶՊՄԿ-ի խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է․ բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ