Նոր տվյալներ՝ կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը օգոստոսի 11-ի դրությամբ հասել է
20,257,466-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:
Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 738,956 պացիենտ, բուժվել՝
13,121,562:
Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ հաստատված
դեպքերը 5,251,446-ն են:
Հայաստանում արձանագրվել է վարակման 40,433 և մահվան 796 դեպք: Ըստ կայքի՝
Հայաստանը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը՝ ևս մեկ աստիճանով բարելավելով իր
դիրքերը: