Հայերեն
Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի Իշխանությունները լայն թափով գրոհ են սկսել ընդդիմության դեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարը փոխանակ պաշտպանելու հայկական արտադրանքը՝ նա պահպանում է իր պաշտոնը․ Հրայր Կամենդատյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ո՞ւմ են ուղղված «եվրոպական» մեսիջները, և ինչի՞ է պատրաստ Փաշինյանը. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ» 

Համընդհանուր հայտարարագրման տոտալ ձախողումն ու ապագայում սպասվող ծանր հետևանքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորություն չէ, որ միշտ էլ Հայաստանում հետևել են այլ երկրների օրինակին, այդ թվում՝ օրենսդրական բազայի ստեղծման կամ օրենսդրական որոշակի փոփոխությունների և, ընդհանրապես, նորամուծությունների առումով։ Սա գուցե բնական երևույթ է: Սակայն հարցն այն է, որ հաճախ հաշվի չի առնվում, թե արդյո՞ք այլ երկրներում ներդրված այս կամ այն պրակտիկան համապատասխանում է մեր երկրում առկա իրավիճակին ու հասարակության յուրահատկություններին։ Հիմնականում կրկնօրինակում են և վերջ:

Այս գործոնը հատկապես ցցուն դարձավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ «բարեփոխումների» անվան տակ, առանց քննարկումների, առանց հետևանքների մասին մտածելու, առանց մասնագետների հետ խորհրդակցելու, գործող իշխանությունները ներմուծեցին տարբեր «նորամուծություններ», որոնք կա՛մ չաշխատեցին Հայաստանում, կա՛մ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեցրին թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը, կա՛մ պարզապես փորձանք դարձան: Տպավորություն է, որ շատ դեպքերում կառավարությունն ուղղակի «գալչկա դնելու» խնդիր է լուծում։

Այս շարքին կարելի է դասել նաև կառավարության կողմից առաջարկվող Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։ Դեռևս 2022 թվականին ակտիվ շրջանառության մեջ դրվեց տեղեկությունը, որ կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել 3 փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Նախ նախատեսվում էր, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած քաղաքացիները, ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ ստացած քաղաքացիները։

Ի սկզբանե նախատեսված էր, որ 2023 թվականի արդյունքներով հայտարարագրերը առաջին փուլին համապատասխանող անձինք պետք է ներկայացնեին մինչև 2024 թ. մայիսի 1-ը։ Բայց որոշ ժամանակ անց ՊԵԿ-ը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե նախորդ տարվա համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր։ Արդյունքում 2023 թ. համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվեց 81 օրով՝ մինչև հուլիսի 22-ը։ Չնայած դա զարմանալի էլ չէ. ի վերջո, այս կառավարությունը նույնականացման քարտերի հարցին անգամ չի կարողանում վերջնական լուծում տալ, ուր մնաց, որ ավելի բարդ գրանցման համակարգ կարողանա ստեղծել։

Ինչևէ, հուլիսի 22-ից հետո էլ պարզվեց, որ հայտարարագիր է ներկայացրել առաջին փուլի շրջանակում ընդգրկված 120 հազար քաղաքացիների ընդամենը մոտ 50 տոկոսը (այս օրերին թիվը կարող է մի փոքր ավելացած լինել, բայց դա եղանակ չի փոխում)։ Եվ ՊԵԿ-ից որոշել են ծանուցումներ ուղարկել, ապա անցնել կոշտ վարչարարության իրականացման, ինչը ենթադրում է նաև տուգանքների կիրառում։

Բայց արդյո՞ք տուգանքների կիրառման արդյունքում իրավիճակը փոխվելու է, մնում է հարցական։ Ի վերջո, այս ամենի հետևանքն այն է լինելու, որ մարդկանց մի զգալի մասն ուղղակի հերթական ծախսի տակ է ընկնելու՝ ի դեմս տուգանքների: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն մասին, որ իշխանությունների կողմից ներդրվող համակարգին պատրաստ չեն թե՛ պետական համակարգը, թե՛ հասարակությունը։ Չկա ամբողջովին պատրաստ ու ձևավորված անհրաժեշտ թվային կառավարման միջավայր, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ գրանցեն իրենց հայտարարագրերը։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել մեր հասարակության պատրաստվածության աստիճանը՝ ինքնուրույն նման կարգի «գրագրություն» անցնելու համար: Այդուամենայնիվ, նույնիսկ չկարողանալով լուծել 120 հազար մարդու հայտարարագրման հարցը (էլ չենք խոսում այն մասին, որ տարիներ շարունակ նույնիսկ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ պատշաճ ժամկետներում հայտարարագիր չեն ներկայացնում), իշխանությունները կանգ չեն առնում ու նախատեսում են հաջորդ տարվանից գործարկել ամբողջական հայտարարագրման համակարգը։

Հետաքրքիր է, կառավարությունում նստածները պատկերացնո՞մ են, թե ինչպես են հայտարարագիր ներկայացնելու, օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները, նաև առավել ավագ սերունդը, հատկապես նրանք, որոնք խնդիրներ ունեն՝ կապված համակարգչային, թվային տեխնոլոգիաների, համացանցի և այլնի հետ:

Մի խոսքով, նորից ստացվում է, որ Հայաստանի «հպարտ քաղաքացիներն» ուղղակի հերթական անգամ կարող են վերածվել «տուգանքի մատերիալի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԶոհերի թիվը անցել է 80-ից. նրանց մեջ երեխաներ կան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունըՈւկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԻրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում զnհվել է ավելի քան 6000 մարդ․ ԱրաղչիԵթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԻնչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆԶանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-նԻնչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԳազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՃապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԹոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նԵրևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Ընդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՀութիները հայտարարել են Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասինՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԱրթուր Սերոբյանի գոլն օգնել է «Շերիֆ»-ին հաղթել «Միլսամի»-ին Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. ԹրամփՆԱՍԱ-ի տիեզերագնացը ֆիքսել է հազվագյուտ մթնոլորտային երևույթ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը