Հայերեն
Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը Գազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը UFC-ի տիտղոսային մենամարտ կանցկացվի 

«Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում ինչ-որ բան փոխելու համար պետք է մարդկանց գիտակցությունը փոխել, որովհետև դա ավելի կարևոր է, քան դասական իշխանափոխությունը: Ուղղակի իշխանափոխության դեպքում հնարավոր է արդյունքում այդպես էլ ոչինչ չփոխվի, ինչպես 2018 թ.-ից հետո եղավ: Այս միտքը վերջին ամիսներին հատկապես առաջ քաշեց Բագրատ Սրբազանը: Նկարիչ Աշոտ Ավագյանն էլ է շեշտում, որ այս առաջարկը, թերևս, ամենակարևոր բաներից մեկն է յուրաքանչյուր ժողովրդի, համայնքի, ընտանիքի, մարդու համար:

«Բայց դա ժամանակատար պրոցես է: Օրինակ բերենք քրիստոնեության ընդունումը: Մոտավորապես 300-400 տարի է պետք եղել, որ այդ գաղափարաբանությունն ընդունվի: Այսինքն՝ մարդկանց գիտակցության մեջ բան փոխելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, բայց դա մեզ համար շատ կարևոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը:

Նա վստահ է, որ համերաշխությունը, համախմբումը, փոխվելու ձգտումը բոլորիս մեջ կա, հատկապես արհավիրքը տեսնելուց հետո: «Պետք է հասարակության մեջ փոփոխության քարոզչությունը տանել, ընդ որում՝ ոչ թե մեկ մարդ դա պետք է անի կամ մարդկանց մի խումբ, այլ բոլորը, նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է պետք անել, բոլոր ուժերը պետք է ներդրվեն գիտակցության փոփոխության վրա: Ճիշտ է, ժամանակատար գործընթաց է, բայց պետք է սրա քարոզչությունը սկսենք: Ամեն մեկս մեր տեղում պետք է փորձենք ինչ-որ բան փոխել: Բագրատ Սրբազանն է, չէ՞, ասում՝ ամենքիցս է կախված փոփոխությունը, և իրականում այդպես է: Սերմը կա նետված, հիմա պետք է մասսայականանա: Հատկապես ծանր բեռ է դրված դպրոցների ուսուցիչների, անգամ մանկապարտեզների դաստիարակների վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, պետք է ձևավորվի մեկ ընդհանուր գաղափարախոսություն, որը կփոխանցվի հատկապես այն մարդկանց, որոնք սերունդներ են կրթում և դաստիարակում: «Պետք է մեկ երազանք կամ նպատակ ունենանք և վերջնական ձևակերպենք այն, այդ ձևակերպողների պոտենցիալն ունենք: Մնացյալ ամեն ինչն այդ նպատակի ածանցյալներն են, էպիզոդները: Օրինակ՝ խոսում ենք, որ «Հայոց պատմությունը» վերանվանվեց «Հայաստանի պատմություն», Հայ գրականության ծրագիրը փոփոխվում է, հայ հեղինակներին փոխարինում են արտասահմանյան գրողներ և այլն: Մեր պայքարն ու կռիվը ոչ թե սրա դեմ պետք է լինի, այլ հանուն մեկ գլխավոր նպատակի: Դա պետք է լինի մեր շոգեքարշը: Ընդ որում, ունեինք ազգային նպատակներ ու երազանքներ: Նախկին իշխանությունները, կարծես թե, ուշադրություն չէին դարձնում դրանց, այդ պատճառով էլ սրանք եկան ու կարողացան շատ արագ մեզ շեղել ճիշտ ուղուց, որով պետք է շարունակեինք ընթանալ:

Արդար լինելով՝ ասենք, որ միայն սրանցով չէր: Այս ուղղությամբ մոտ երեսուն տարի աշխատել են: Նաև արտաքին ուժերը, նաև մեր հարևանները: Բայց սա էլ է բնական, որովհետև եթե մենք, որպես պետություն ու հասարակություն, ուժեղանանք, նույն գործիքները վաղը կիրառելու ենք մեր հարևանների նկատմամբ: Սա արել ենք 1990-ական թվականներից սկսած, բայց, կարծես, հետևողական չեղանք: Սա մարդու բնազդի մեջ դրված մի բան է, որը հետո պետք է մեծացնել և դարձնել պետություն: 130 տարի առաջ Դաշնակցության հայրերը ձևակերպել են մեր երազանքը, բայց դա մենք մոռացել ենք: Իրենք խոսում են հարատև պայքարի մասին, որպես երազանք դրել էին միացյալ հայրենիքի գաղափարը և այլն: Այսօրվա համար այդ ձևակերպումները շարունակում են արդիական մնալ, գուցե մի փոքր անհրաժեշտություն կա դրանք փոփոխելու, որ համահունչ լինեն մեր ժամանակներին, բայց միայն այդքանը: Բայց մեզ անընդհատ շեղում են մեր կարևոր գաղափարից, նպատակից: Հեծանիվ է քշում, պեռաշկի է ուտում, հետո ի՞նչ: Բայց ամբողջ ընդդիմադիր մեդիան սկսում է դա քննարկել, ինչո՞ւ:

Մի փոքր այլ ուղղությամբ գնամ: Հիտլերը եկավ իշխանության, մի քանի տարվա մեջ պետություն կառուցեց, որը կարող էր ոտք գցել տարածքային առումով Խորհրդային Միության նման մեծ պետության հետ, Անգլիայի ու Ամերիկայի հետ: Այդ ընթացքում սխալներ էլ թույլ տվեց, դա ուրիշ պատմություն է: Համաշխարհային պատմությունը, մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, թե ինչ է պետք անել, դրա մասին գրված գրքեր կան, այս թեզերը ես չեմ հորինել, բայց ինչո՞ւ մենք չենք կարողանում եզրահանգումներ անել և մեր նպատակը ձևակերպել: Մեզանում էլ կան գաղափարական մարդիկ, որոնք կարող են փոփոխություններ անել, նպատակի ձևակերպման ու իրագործման ճանապարհով գնալ, ուղղակի վերջին շրջանում, կարծես, շատ չէին խոսում: Չնայած հիմա «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման և Սրբազանի շնորհիվ հնարավոր է այդ մարդիկ առաջին պլանում հայտնվեն: Ժամանակ է պետք: Պատահական չէ, որ սրանց օրոք կրթությունը, մշակույթը հայտնվեցին թիրախում վատ առումով:

Օրինակներ կան դեռ համաշխարհային պատմությունից եկող, թե ինչից պիտի սկսես դեգրադացնելը, երկիրը թուլացնելը, ժողովրդին ստրուկ դարձնելը: Մենք առաջինը չենք ու վերջինն էլ չենք լինելու: Եկեղեցին չկարողացան քանդել, քանի որ այն նախ ինստիտուցիոնալ, գաղափարական հիմք ունեցող կառույց է, արդեն որպես ավանդույթ է մեր մեջ, անգամ մեզանից անկախ: Բայց եկեղեցին էլ մի փոքր ուշ «արթնացավ», այն ժամանակ, երբ անկախացանք, ինչ-որ բան պետք է աներ, բայց չարեց, դա էլ իր մեղքն է»: Ավագյանը վստահ է մեկ բանում. «Պետք է հասկանանք այն տարածքի տրամաբանությունը, որտեղ ապրում ենք, նրա քննական պատմությունը, հաջորդիվ արդեն պարզ կլինի, թե ինչ պետք է անենք և ինչ չպետք է անենք»: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ժողովուրդների ներսից անհնար է հանել պայքարի գաղափարը:

«Որ ժողովուրդը չի պայքարում, վաղը կդառնա մի տարածքում ապրող մասսա: Բայց մեր բնազդների մեջ կա հակառակվելու կարողությունը, ռացիոնալության հատիկը միշտ կա: Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի: Միայն այդ դեպքում պայքարող, հակառակվող, գաղափարական տեսակը կգա առաջին պլան, այս բոլոր հատկանիշները նստած են մարդու մեջ, պետք է արթնացնել դրանք: Նպատակի իրականացումը բարդ է, ժամանակատար, բայց պետք է սկսել, եթե ուզում ենք պահպանել մեր պետությունը: Եթե ձեռքերդ ծալած նստեցիր ու ոչինչ չարեցիր, ոչինչ էլ չի փոխվի: Դու ոչ մեկին պետք չես, ոչ մեկն էլ քեզ պետք չէ: Երբ քո նպատակը կյանքի կոչես, այդ ժամանակ քո ուժը ցույց կտաս: Իսկ այդ պարագայում արդեն բոլորը կսկսեն քո նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխել: Երբ հաղթող կողմն էինք, բոլորի վերաբերմունքը մեր նկատմամբ այլ էր: Հիմա պարտվող կողմն ենք, բոլորը գցել են ոտքի տակ ու կոխ են տալիս: Ցավալի է նաև այն, որ պատմությունից դասեր չենք քաղում, այդ է պատճառը, որ 100 տարի առաջ մեզ հետ տեղի ունեցածը 100 տարի հետո գրեթե նույնությամբ կրկնվում է, բայց, միևնույնն է, չենք խրատվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր ԿամենդատյանԱրևային գերհզոր պանելները Ճապոնիայում կարտադրեն այնքան էլեկտրաէներգիա, որքան 20 միջուկային ռեակտորները ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՔարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարիցՍա ոչ թե իշխանություն է, այլ հանցավոր խումբ. Հովհաննես ԻշխանյանՓաշինյա´ն, մի´ խախտիր Քրեական օրենսգիրքը. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» ս.թ հուլիսի 1-5-ը դիտորդական դասընթացներ անցկացրեց Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներումՉինաստանը կհարձակվի Թայվանի վրա, իսկ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի․ NYTԳերմանիան անցել է վտանգավոր սահմանը․ Asia TimesԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայինԶոհերի թիվը անցել է 80-ից. նրանց մեջ երեխաներ կան ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին. ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունըՈւկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԻրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում զnհվել է ավելի քան 6000 մարդ․ ԱրաղչիԵթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԻնչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆԶանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-նԻնչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԳազանջատումներ հարյուրավոր հասցեներում՝ հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ինՃապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԱյս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ Իսրայելի հետ 12–օրյա պшտերազմից հետո Խամենեին առաջին անգամ հայտնվել է հանրության առաջԹոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նԵրևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը