Հայերեն
ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նիկոլ Փաշինյանն ազատվում է կուսակիցների մի մասից Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Կտրուկ ցրտելու է Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» 

Կրթության գլխավերևում կուտակված սև ամպերը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, այնպես էլ դրանից հետո Փաշինյանն անընդհատ հայտարարում է կրթական համակարգի բարելավման անհրաժեշտության մասին։ Բայց իր պաշտոնավարման ընթացքում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Փաշինյանը իշխանության գալուց որոշ ժամանակ անց հայտարարում էր, թե կրթությունը դարձնելու են ազգային ապրելակերպ։ Բայց արդեն 6 տարի է, ինչ հարվածի տակ է մեր կրթության արժեհամակարգային տարրը, որը քաղաքացի է ձևավորում ու նրանց կապում է իր ազգային արմատների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն իշխանության մակարդակով խրախուսվում է ոչ թե կրթությունն ու գիտելիքը, այլ դիլետանտությունն ու տգիտությունը։ Օրվա իշխանությանը ոչ թե պետք են ազգային արժեհամակարգի ոգով դաստիարակված անձինք, որոնք որոշակի տեսլական են տեսնում հայ ժողովրդի ապագայի նկատմամբ, այլ մարդիկ, ովքեր կուրորեն կհետևեն, թե ուր են իրենց տանում իշխանությունները՝ անգամ անդունդ։

Այս քաղաքականության առաջին ակորդը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ հանրակրթական համակարգից հանելու որոշումն էր։ Նախօրեին էլ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թվականից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Որդեգրած «քաղաքականության» համատեքստում իշխանությունները տեղում կանգ չեն առնում։

Տևական ժամանակ է, ինչ նրանց կողմից հարձակումների են ենթարկվում հայագիտական առարկաները, մասնավորապես «Հայոց պատմությունը»։ Ու հիմա արդեն կատարում են հերթական «վճռական» քայլը՝ կառավարությունը փոխում է «Հայոց պատմության» առարկայի անվանումը, դարձնում «Հայաստանի պատմություն»։ Ու Փաշինյանն էլ այն հիմնավորում է այնպիսի սոուսով, որ «Հայոց պատմությունը» պետության չգոյության պատմություն է, սակայն առանցքային է պետության հարատևության ռազմավարությունը։ Ստացվում է, որ հայոց պատմության այն ժամանակահատվածները, որոնք, չնայած պետականության բացակայության պայմաններում մեր ժողովրդի կյանքում անկյունաքարային նշանակություն են ունեցել, կարող են ուղղակի դուրս մնալ դասագրքի բովանդակությունից։

Իսկ այդպիսի ժամանակահատվածներն ընդգրկում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են ազատագրական շարժումները, ինքնապաշտպանական մարտերը և հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Չէ՞ որ եթե մատաղ սերունդը ծանոթ լինի այս իրադարձություններին, ապա նրա մոտ պայքարի ոգին կարթնանա, իսկ իշխանությանը պետք է այնպիսի սերունդ, որը կհամակերպվի պարտության ու նվաստացման հետ՝ թշնամու ողորմածությանը հանձնվելը համարելով փրկություն։ Դեռ չենք խոսում այն մասին, որ անտեսվեցին բազմաթիվ մասնագետների կարծիքները, թե որքա ընդգրկուն է «Հայոց պատմությունը», և որքան նեղ «Հայաստանի պատմությունը»: Չնայած, դա զարմանալի չէ, քանզի քիչ չեն քպականները կամ նրանց սատելիտները, որոնք «Հայոց»-ը համարում են ածական՝ այդպես էլ չհասկանալով ո՛չ բառի կառուցվածքը, ո՛չ իմաստը, ո՛չ բովանդակությունը:

Մյուս կողմից էլ՝ անուշադրության է մատնված հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը, ինչը դրսևորվում է նաև քննությունների ժամանակ։ 2024 թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի արդյունքների համաձայն, 20 միավոր է հավաքել ընդամենը... 5 դիմորդ։ Ու, ընդհանրապես, պայմաններ ստեղծված չեն, որպեսզի աշակերտների և ուսանողների մեջ զարգանա քննադատական մտածողությունը, վերլուծելու, իրադարձությունները համեմատելու, օրինաչափություններ գտնելու կարողությունները։ Փոխարենը նրանք մակերեսային պատկերացում կարող են ունենալ պատմական իրադարձությունների մասին, ինչպես Փաշինյանը, որը քիչ թե շատ գիտի Պապ թագավորի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից, այն էլ՝ խեղաթյուրված կերպով։

Մյուս կողմից էլ՝ կրթական որակի բարձրացումը դժվար է պատկերացնել այն պարագայում, երբ ոլորտի կառավարման օղակները թերի են։ Ամեն ինչ, կարծես, իդեալական էր, հիմա էլ նախագիծ են առաջ քաշել, որ դպրոցում երկու տնօրեն պետք է լինի, ու լրիվ շիլաշփոթ իրավիճակ ստեղծվի։ Մի խոսքով, փոխանակ աշխատեն եղածը պահելու և զարգացնելու ուղղությամբ, ամեն ինչ քանդում են։ Իսկ դա առաջին հերթին մեր հակառակորդների երազանքն է, այն է՝ Հայաստանում մարդիկ կտրվեն պատմությունից ու ազգային արմատներից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջուր չի լինելուԻշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմAKNEYE-ը՝ Harmony VII-ինԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիսՓաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններինԻշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժըԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներՎերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվելՈՒՂԻՂ. Պաշտոնյաները մասնակցում են Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությանը«43-ում զրոյից հաստատ չեն սկսում»․ Նազենի Հովհաննիսյանը նշում է ծննդյան տարեդարձըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցԱվտովթար՝ Գեղարքունիքիում․ 60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավորՏարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինԿյանքից հեռացել է «Արցախի այաներ»-ից Անահիտ Հովսեփյանը Անձրև և ամպրոպ. Սուրենյանը՝ եղանակի մասինՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք ՉալաբյանՆիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ. այն կտևի մինչեւ հուլիսի 23-ըՓաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր ԱվետիսյանԴսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 17/18-ինԵրևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունըՆեյմարի գոլը հաղթանակ բերեց «Սանթոսին» «Ֆլամենգոյի» հետ խաղումՀամացանցում հայտնվել է Հագրիդի առաջին լուսանկարը նոր «Հարրի Փոթերի» մասին ֆիլմիցՃշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետԵրեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին (տեսանյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում էԱյդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունիԹրամփը հայտարարում է՝ Coca-Cola-ն ԱՄՆ-ում կանցնի շաքարեղեգից ստացված շաքարիՀամապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք ՔերոբյանԻշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան«Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ ԶաքարյանՎարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր ԿամենդատյանՎարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան ԽաչատրյանՄեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր Ավետիսյան