Հայերեն
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» 

Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր որևէ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն այս կամ այն կերպ ազդում են նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ևս իրենց ներազդեցությունն են ունենում այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Եվ այս առումով հատկապես ուշագրավ է, որ, օրինակ՝ Հարավային Ասիայում առկա իրավիճակը ազդում է նաև Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում են Պակիստանի հետ։ Իսկ այդ համագործակցությունն ավելի խոր դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով զորավարժություններ անցկացվեցին։

Իսկ վերջերս էլ Աստանայում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։ Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը քննարկում են համատեղ ռազմական արտադրության հարցը։ Ու ամենավտանգավորն այն է, որ Պակիստանը ոչ միայն որոշակի չինական տեխնիկայի է տիրապետում, այլև միակ մահմեդական երկիրն է, որը միջուկային զենք ունի։ Բացի այդ, Պակիստանը բավական կուռ անվտանգային համակարգ է ստեղծել, որի արդյունքում էլ գեներալիտետը չափից ավելի մեծ ազդեցություն ունի երկրի ներքաղաքական գործընթացների վրա։

Ու պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում մշտապես քննարկումներ են ծավալվում Պակիստանի հետ փորձի փոխանակման, ինչպես նաև պակիստանյան սպառազինություններ՝ հատկապես կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Ուշագրավն այն է, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել արտատարածաշրջանային պետությունների որդեգրած՝ Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ։ Պարզ է, որ արտատարածաշրջանային ուժերի անվան տակ երեք երկրներն առաջին հերթին նկատի ունեն հենց Հնդկաստանին, որը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Անկարան ու Բաքուն Քաշմիրի հակամարտության հարցում աջակցում են Իսլամաբադին՝ ընդդեմ Նյու Դելիի, Իսլամաբադն էլ իր հերթին աջակցում է Անկարային ու Բաքվին իրենց ձգտումներում։ Մյուս կողմից՝ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Հնդկաստանն էլ իր սպառազինությունների սպառման համար գնորդ գտնելու հետ մեկտեղ ձգտում է թույլ չտալ, որ Հարավային Կովկասում ուժեղանան Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակի դիրքերը։

Բայց, ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսլամաբադի համագործակցության, Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը դեռևս բարձր մակարդակի չէ։ Օրինակ՝ մինչև հիմա որևէ խոսք չկա համատեղ արտադրության կազմակերպման կամ միասնական զորավարժությունների անցկացման մասին։ Դիվանագիտական հարթության վրա ևս փոխգործակցությունն այնպիսի մակարդակի չի հասել, որ արտաքին հարթակում Հնդկաստանը կոնկրետ հանդես գա ի շահ Հայաստանի ձգտումների։ Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում։ Մյուս կարևոր պահն այն է, որ Անկարան ու Բաքուն, օգտվելով այն իրավիճակից, որ Պակիստանը շատ սերտ հարաբերություններ ունի Չինաստանի հետ, փորձում են նաև այդ հողի վրա իրենց հարաբերությունները խորացնել Պեկինի հետ։

Իսկ Հայաստանը միայն ու միայն Արևմուտքի «պոչն է բռնել» ու բաց է թողնում Չինաստանի հետ համագործակցության հնարավորությունը։ Եվ ուշագրավ է, որ այդպես էլ ամենաբարձր մակարդակով Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներ չեն եղել, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այնինչ, Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է իր համագործակցությունը Չինաստանի հետ։ Դրա վկայությունն է նաև, որ Աստանայում Ադրբեջանի ու Չինաստանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթուղթը։ Ավելին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ալիևին հրավիրեց Պեկին։ Այս համատեքստում հարկ է հաշվի առնել, որ Չինաստանն ընդամենը երկրորդական խաղացող չէ, այլ աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, որը հավակնում է մի քանի տարի հետո դառնալ խոշորագույնը։

Բացի այդ, Չինաստանից կարելի է բազմաթիվ առաջադեմ տեխնոլոգիաներ ձեռք բերել, այդ թվում՝ սպառազինություն։ Մյուս կողմից էլ՝ Պեկինի քաղաքական ազդեցությունն աշխարհում շարունակում է աճել։ Բաց եթե Հայաստանը քայլ չի անում Չինաստանին ընդառաջ գնալու հարցում, ապա դա կատարելու է հակառակորդ Ադրբեջանը։ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ Հայաստանի բարդ իրավիճակը պահանջում է բոլոր աշխարհաքաղաքական ուժերի հետ համագործակցություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» «Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակըՀոնկոնգում բացվել է Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանըԱկումբային ԱԱ․ «Չելսին» հաղթեց «Ֆլումինենսեին»՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկումՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներՋրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման ԴավթյանՎերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսըՓորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըԱմեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ ՊետրոսյանՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինիԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածըԵրիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցԳործող իշխանությունները պատրաստվում են գրոհել ՎեհարանըԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցումՓաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցություններըՓաշինյանը մեկնում է ԱՄԷ․ տեղի կունենա հանդիպում Ալիևի հետՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Արթուր Սարգսյանի փաստաբանը միջնորդություն կներկայացնի դատարանԴատարանը քննում է Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունըԿյանքից հեռացել է հայտնի կոմպոզիտորըՈղբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել ենՊՆ զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածները վարժական հավաքի մասնակիցներ են. փոխգնդապետ է վիրավորվելԱնիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր ԱսողիկՀարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին