Հայերեն
Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ» Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ» «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Իշխանությունները չեն կարողանում զսպել արցախցիների նկատմամբ իրենց ատելությունը Ուկրաինական սադրանք՝ Հայաստանի դեմ Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին 

Պարտությամբ հպարտացողների շարունակական «ցնծությունը».... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքները, ընդգծենք՝ արյամբ ազատագրված ու տասնամյակներ շարունակ, բազմաթիվ արժանավոր հայորդիների կողմից նաև կյանքի գնով պաշտպանված տարածքները գրիչի մի շարժումով թշնամուն նվիրած ՔՊ-ի ներկայացուցիչները «ցնծության էքսկուրսիաների» են մեկնում իրենց աղետած բնակավայրեր: Օրերս, նշենք, մի ամբողջ խումբ քպական պատգամավորների պատվիրակություն էր մեկնել Կիրանց, որի զգալի տարածքներ բառացիորեն վերջերս Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն, այդ թվում՝ իր ոստիկանության միջոցով տեռորի ու բռնությունների ենթարկելով այդ հողատվությանն ընդդիմացող կիրանցցիներին ու նրանց աջակցող քաղաքացիներին:

Առանձնապես ուշադրություն գրավեց այն դրվագը, որ քպական պատգամավորուհիներից մեկը, այդ թեմայով մեկ այլ քպական քարոզիչի ֆեյսբուքյան դիտարկմանը արձագանքելով, հայտարարել է, թե անսահման հպարտ է Կիրանցում իր տեսածով: Նրան, իհարկե, նմանապես հակադարձել են, բայց այստեղ այլ բան էլ է հետաքրքիր: Այդ ի՞նչ է տեսել քպական պատգամավորուհին Կիրանցում, որ անսահման հպարտ է: Կիսված գյո՞ւղը, գյուղի դպրոցին համարյա արդեն կպած ադրբեջանաթուրքական դիրքերն ու զորքե՞րը, սահմանային փշալա՞րը, թե՞ իրենց այդքան սրտամոտ ադրբեջանական դրոշը: Ինչի՞ց է, էլի, ուրախացել, ինչի՞ համար է հպարտ: Միգուցե հպարտ է հայ մարդկանց քանդված տների ու շինությունների տեսարանի՞ց: Այն շինությունների, որ գտնվում էին այն հայկական հողերի վրա, որոնք իր «պարտիական» շեֆ ու կուռք Նիկոլ Փաշինյանը նվիրել է Ալիևին: Դրա՞ համար է հպարտ:

Առհասարակ, գուցե մի առանձնահատուկ հոգեբանական երևո՞ւյթ է պարտության համար հպարտանալը: Թեպետ, դրան դեռ կվերադառնանք: Այստեղ այլ բան է հետաքրքիր: Կիրանցի մատույցներում ՔՊ պատգամավորական «դեսանտը» ավելի շուտ թեթևակի «հետախուզական մանևր» էր՝ պարտությամբ գլխավոր հպարտացողի այցից առաջ: Այսինքն, նախ՝ պատգամավորական «հետախուզական խումբ» են ուղարկել, տեսնեն՝ հո բան-ման չի լինում: Մի քանի կադր նկարվեն: Զարմանալի է, ի դեպ, որ նույն պատգամավորուհին, օրինակ՝ մի քանի հատ դեղձ կամ սև սալոր բռնած չի նկարվել ու գրել. «Կիրանցն իմ հայրենիքն է», ինչպես մի 4 տարի առաջ Ակնայում (Աղդամ) արել էին նրա սիրելի կուսակցական ընկերները: Կարծում ենք՝ հիշում եք, որ գնացել ու Արցախում նկարվել էին: Իսկ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ գոռում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Իսկ հիմա, ինչպես հայտնի է, այդպես չի բղավում, սակայն շարունակ այն է ասում, թե Կիրանցի կեսը Հայաստան չի, այլ ադրբեջանական է, Ոսկեպարի այս ու այն կողմերը ադրբեջանական են...

Իսկ ով էլ դրա դեմ է արտահայտվում, իր անմիջական ենթակայության տակ մտած ոստիկանական ստորաբաժանումներով բզկտում են, թե դուք ո՞վ եք, որ մեզ խանգարեք, որ ձեր հողերը հանձնենք ադրբեջանցիներին... Մի խոսքով, այն բանից հետո, երբ քպական պատգամավորները գնացել ու Կիրանցում բոլ-բոլ հպարտացել էին, նրանց «ոտնահետքերով» ու «աշխատանքային այցով» գլխավոր ՔՊ-ականն էլ էր մեկնել այնտեղ: Հիմնականում՝ նկարվելու. իբր, տեսեք-տեսեք, թե ինչ մեծածավալ աշխատանքներ են կատարվում, էլ ճանապարհներ սարքել, էլ այս, էլ այն: Էլ զինվորական համազգեստով «չեստ տվողներ», եթե կուզեք՝ «պատվի առնողներ»: Պարտությամբ... հպարտացողները: Լավ, այնուամենայնիվ հարց է ծագում: Իսկ ո՞ւմ համար են այս էժանագին շոուները: Ո՞ւմ են, էլի, ուզում հիմարի տեղ դնել Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցական ենթակաները:

Իբր ի՞նչ: Եվ ո՞ւր էին բոլոր նրանք մայիսին, ինչո՞ւ կիրանցցիների, ոսկեպարցիների բողոքի ցույցերի ժամանակ նրանք այդպես էլ չերևացին այդ սահմանապահ ու, ի դեպ, ասես ճակատագրի դաժան, բայց անողոք ծաղրով՝ 2021-ին հենց ՔՊ ընտրած գյուղերում ու գյուղացիների աչքերին: Կամ հիմա, որ գնում են, ինչո՞ւ են միայն սահմանային փշալարերի հետ նկարվում: Ի՞նչ է, դժվա՞ր է մի քիչ «փող թափել» ու նկարահանել սրտաճմլիկ տեսարաններ, օրինակ՝ առ այն, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչները ջերմառատ երախտագիտություն հայտնում Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին, որ վերջապե՜ս ադրբեջանական դիրքերը կտրուկ մոտեցրեց իրենց տներին, դպրոցներին, մանկապարտեզներին: Այս նույն այցերին անդրադառնալով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, կարծում ենք, միանգամայն դիպուկ է բնորոշել, նկատելով՝ երբ այդ ամենը (նկարներ, հպարտության ժայթքումներ և այլն) ֆիլտրում ես, տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղամարդը քնել է մետրոյի գծերի վրա, գնացքն անցել է նրա վրայով Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՋերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանովԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը83-ամյա քաղաքացին Երևանի քաղաքապետարանի դիմաց սպառնում է ինքնահրկիզվելԵրևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը կունենա նոր գեղարվեստական լուսավորությունԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում«ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին․ Դավիթ Սարգսյան«Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացՔՊ-ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ-ի ծեծկռտուքիցՔրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա ԿոստանյանՓողոցները կաթվածահար են եղել. ինչ է կատարվում Նորք ՄարաշումՖասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծՇատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ում խուզարկությունների մասինՎթարային ջրանջատում Երևանում և մարզերումՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճար ունենան՝ Հենրիխ Մխիթարյանին ու Լևոն Արոնյանին էլ կդատեն». Արթուր ՍարգսյանՆարեկ Կարապետյանին տեղափոխել են ոստիկանությունՈւՂԻՂ. Իրավապահները ներխուժել են ՀԷՑ. ինչ է կատարվում այնտեղ այս պահին (տեսանյութ)Անհայտ անձիք մտել են նիստերի դահլիճ և հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)Ադրբեջանը Հայաստանի` իրեն հասցված վնասը 150 միլիարդ դոլար է գնահատելԱյն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա ԿոստանյանՔԿ-ն՝ ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին Այն մասին, թե ինչու է որոշ պաշտոնյաների պետք հարգել քրեական օրենսգիրքը, և ինչ է նրանց սպասվում հակառակ դեպքում. Ավետիք ՉալաբյանԲաքվում կալանքի տակ են թողել Sputnik Ադրբեջանի ղեկավարին և գլխավոր խմբագրինՆոր և երիտասարդ քաղաքական ուժը միշտ էլ պահանջված է. քաղաքացիԻրավապահները ներխուժել են ՀԷՑ-ի կենտրոնական գրասենյակ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործելԻրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տունՀարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»«Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ»Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. «Փաստ»Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ»Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»Աշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Հատուկ պահպանություն է մտցվելու Գերմանիայի հետ սահմանին․ ՏուսկՍեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունիցՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետՄեքսիկայի ազգային հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի եզրափակչումԳալով իշխանության` թոշակները 15-20 տոկոսով բարձրացնելու ենք. Հրայր ԿամենդատյանԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավարներԱրծաթյա Քարտ․ Հայրենիքին ծառայած սերնդի արժանապատիվ ծերության իրավունքը․ Հրայր Կամենդատյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը