Հայերեն
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»

Սա ոչ թե «դուխով», այլ անգլուխ, անհեռատես ու վտանգավոր արտաքին քաղաքականություն է. քաղաքագետ

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը եւ հետեւալ վերտառությամբ հոդվածում «Հեղափոխական սադրանք Հայաստանի ու Արցախի դեմ․ ո՞րն է լինելու Փաշինյան–Պուտին հարաբերությունների վատացման գինը»

«Մինչ մեր խորհրդարանում քարոզվում է օրուելյան ոճի «բռնության սադրանքի» տեսությունն ու արժանանում ԱԺ ագրեսիվ մեծամասնության բուռն ծափահարություններին, աղմուկի մեջ խեղդվում է այն փաստը, որ պաշտոնական Երևանը Արցախի հարցով բանակցել է տխրահռչակ փուլային տարբերակի շուրջ։

Այդ փաստը թաքցնել փորձողն ու վարչապետի համար փաստաբանություն անողն, ի դեպ, նույն վարչապետի կողմից հռչակվեց սադրիչ և ժողովրդի թշնամի, իսկ նրա դեմ բռնությունը՝ «հեղափոխական իրավունքի իրացում»։

Եվս մի կարևոր դետալ խեղդվեց աղմուկի մեջ։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ եղել է զրո շփում ՌԴ նախագահի և ՀՀ ղեկավարի միջև։ Մինչդեռ օրվա առիթով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի 1–ին նախագահ Նազարբաևի և Ադրբեջանի գործող նախագահ Ալիeuի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից՝ զրուցակիցները միմյանց ջերմ ու սրտանց շնորհավորել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75–ամյակի կապակցությամբ։

Դիվանագիտական լեզվին, միջազգային հարաբերությունների դետալներին և արարողակարգային նրբություններին տեղյակ մարդիկ շատ լավ հասկանում են, թե սա ինչ է նշանակում։

Մեզ մնում է արձանագրել, որ հայ–ռուսական պաշտոնական հարաբերությունները, մասնավորապես՝ Փաշինյան–Պուտին հարաբերությունները եթե ոչ թշնամական, ապա առնվազն սառն են։ Պատճառները բոլորիս են հայտնի։

Մոսկվա–Երևան պաշտոնական ուղիղ կապը խզվել է այն հավաստիացումների ֆոնին, թե, իբր, հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են։

Եթե փայլուն են, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միևնույն անվտանգային համակարգում՝ ՀԱՊԿ–ում գտնվող և ռազմավարական դաշնակիցներ հանդիսացող Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները 75–ամյակի կապակցությամբ չեն շփվում իրար հետ, իսկ ահա Ադրբեջանը, որը ՀԱՊԿ անդամ չէ, արժանանում է նման վերաբերմունքի։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ–ում ռազմաբազա ունեցող ՌԴ ղեկավարը թարսվում է ՀՀ ղեկավարի հետ։ Նման բան կերազեին միայն մեր պետության թշնամիները և Հայաստանում գործող դրանց 5–րդ շարասյունը։

Հանուն սեփական էգոիստական ու նաև անհայտ նպատակների կարելի՞ էր արդյոք այսպես փչացնել Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն նշանակություն ունեցող հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։

Սա ոչ թե «դուխով», այլ անգլուխ, անհեռատես ու վտանգավոր արտաքին քաղաքականություն է (կա տեսակետ, որ սա կանխամտածված պետական դավաճանություն է, սակայն ես այդ կարծիքին չեմ, քանզի կարծում եմ, որ գործ ունենք անգրագիտության ու կոմպլեքսների հետ)։ Դրա գինը վճարելու են ՀՀ հպարտ ու այլ տիպի քաղաքացիները։

Ասեք գեթ մեկ պատճառ, թե ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը չվճարի այս ամենի համար։ Չէ՞ որ իր հազարամյա պատմության մեջ հաճախ է վճարել։ Վճարել է ի՛ր, այլ ոչ թե դրսի ուժերի մեղքով։

Մենք դեռ հնարավորություն ունենք խուսափելու սարսափելի զարգացումներից, բայց ժամանակն անսպառ չէ։ Հետհաշվարկը միացրած է։

Փոխենք, որ չպարտվենք։ Խելքի գանք, որ հաղթենք»։

 

Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումները 10 տարի առաջվա տվյալների համեմատ 60-70 %-ով աճել են». Երևանի քաղաքապետBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»