Հայերեն
Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատար Փաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն է Ձախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանություն Փաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-ն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին 

Ազգային բարոյական նկարագրի աղճատումը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի բոլոր երկրներում էլ տարերային աղետներ, բնության արհավիրքներ լինում են և պետությունները սովորաբար արձագանքում են իրենց ունեցած հնարավորություններով, ինչպես նաև դիմում գործընկեր ու այլ պետությունների, սեփական հանրություններին` տուժած շրջաններին օգնության հասնելու, տնազուրկ մարդկանց օգնելու, կացարան տրամադրելու և այլ հարցերով։ Տասնամյակներ շարունակ քաղաքակիրթ աշխարհը համապատասխան մոդելներ է ստեղծել, կառույցներ և ընթացակարգեր՝ մեկը մյուսին դիմելու, օգնություն առաջարկելու։ Այդ ամենը, սակայն, քիչ է կոնկրետ տվյալ երկրի ժողովրդի արձագանքի համեմատ։

Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ աղետներ է տեսել, որոնցից ամենամեծն, իհարկե, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր։ Բնավ ոչ տարօրինակ կերպով ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Սփյուռքում, ամենուրեք հավաքվեց, օգնության ձեռք մեկնեց տուժած հայրենակիցներին, յուրաքանչյուրը փորձում էր իր ունեցածի, իր կարեցածի չափով օգնել տուժած մարդկանց, հնարավորինն անել՝ նրանց հոգսը թեթևացնելու, վիշտը կիսելու ուղղությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո Հայաստանում, ցավոք, այլ դեպքեր էլ են եղել, բնության տարբեր աղետներ, որոնց ընթացքում ևս բազմիցս աչքի են ընկել մեկը մյուսին օգնելու՝ հայ ժողովրդի ցանկությունը, մղումները։

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղները ահռելի վնաս են հասցրել, ստիպել, որ իշխանությունը աղետի գոտի հայտարարի դրանք։ Դեբեդի բարձրացման հետևանքով 4 մարդ զոհվեց, տասնյակ ու հարյուրավոր տներ օրեր շարունակ մնացել են ցեխի ու ջրի տակ, իսկ հասցված վնասը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքակիրթ աշխարհն այս անգամ էլ արձագանքեց, օգնություն առաջարկեց։ Ռուսաստանի Դաշնությունից նշեցին, որ կապի մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, Շվեյցարիան վնասները գնահատելու հատուկ մասնագետներ է ուղարկել, Լիտվիան 100 հազար դոլարի օգնություն է առաքելու Հայաստան, Իրանը առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկեց, Արգենտինան և Իսպանիան ևս առաջիկայում մարդասիրական օգնություն կուղարկեն Հայաստան։

Օգնության ձեռք մեկնողների շարքում են ավելի քան 20 երկիր և սփյուռքի հայկական օջախներ։ Զարմանալիորեն բավարար չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես քաղաքացիական հասարակության արձագանքը՝ միասնություն և ուժ ցուցաբերելու բնական աղետի հետևանքները վերացնելու հարցում։ Քաղաքական ուժերը ևս այս անգամ, կարծես, բավարար չափով չարձագանքեցին, մինչդեռ դա առաջին հերթին խոսում է հենց կոնկրետ հանրության բարոյական նկարագրի մասին, որը նախընտրում է գինու փառատոնները, մի սուպերմարկետի խաղարկությունը, ժամանցի այլ վայրերը՝ սեփական երկրի տուժած քաղաքացիներին կարեկցելու, օգնության հասնելու փոխարեն։

Ազգային բարոյական նկարագրի այս աղճատումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հետագա ընթացքի համար. հատկապես անբարյացկամ երկրներով շրջապատված լինելով՝ Հայաստանը պետության և պետականության արժանի հիմքեր պիտի կարողանա դնել, իսկ պետության և պետականության կարևորագույն հիմնաքարերից մեկը քաղաքացու, բնակչի, ժողովրդի բարոյական նկարագիրն է, և այդ բարոյական նկարագրի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունի հայրենակցին օգնության ձեռք մեկնելու արձագանքը։ Եթե Հայաստանն ուզում է քաղաքացիական իսկական հասարակություն ունենալ, պետք է աղետների, տարբեր խնդիրների ժամանակ միմյանց ձեռք մեկնել սովորի։ Այսօր էլ ուշ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ» Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ» Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ» Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ» Ի՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ» Ֆրանսիան Եվրոպայում Ռուսաստանի «գլխավոր թշնшմին է». Ֆրանսիայի բանակի հրամանատարԹրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրսՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանՎանա լիճն օրեցօր ցամաքում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունն Ադրբեջանի նկատմամբ. Նիդեռլանդների խոշորագույն բանկային խումբՌուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան«Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են արգելված իրերԿանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻնձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. Յամալ Փոխանակ ոստիկանները մեզ պաշտպանեն, Փաշինյանին են պաշտպանում. քաղաքացիՆեթանյահուն հույս ունի շուտով հաշտություն կնքել մի քանի արաբական երկրների հետ Փորձում են վախեցնել և հնազանդեցնել ձեռնարկատերերին. Արմեն Մանվելյան«Հայր իմ». Արսեն Սաֆարյանը ներկայացրել է հայրերին նվիրված երգ «Ոչ օլիմպիական մարզաձևերի» միության նոր գործընկերը «Mix fight» ֆեդերացիան է Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ. ՅամալՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիանԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՏաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը և Փաշազադեն կառավարվում են նույն կենտրոնից` Անկարայից. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ում արևային էներգիայի արտադրությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 %-ով Որպիսի չասի՝ Ալիևի հետ ինչ է պայմանավորվել այսպիսի շոուներ է սարքում. Վարդանյան (տեսանյութ)Պետք է կոտրել Փաշինյանի բռնապետության շղթաները. Դավիթ Սարգսյան Բանգլադեշի նախկին վարչապետ Հասինան մեղադրվում է հարյուրավոր ուսանողների մահվան մեջԲաքվում կալանավորել են «Վագներ»-ի կազմում կռված ադրբեջանցիներինԵթե ձեր տանն ունեք ջրի պիստոլետներ, մեղադրվում եք ահաբեկչության մեջՓաշինյանի հաջորդ թիրախը կրկեսն էՁախողված հանդիպում, արտապատվիրակված ինքնիշխանությունՓաշինյանը մտադիր է փակել ՀՅԴ-նՀՀ քաղաքացիները կանգնել են խնդիրների առաջ․ մերժում մերժման հետևից. «Հրապարակ»ԶՊՄԿ-ի լեռնահատկացման ակտով սահմանված տարածքում հողային աշխատանքների ընթացքում բացառիկ դամբարանադաշտ է բացահայտվելՆոր մանրամասներ hրազենային վնաuվածք uտացած զինծառայողի առողջական վիճակից Եվրոպայի չեմպիոն Տաթև Հակոբյանը ամուսնացել է (լուսանկարներ)Վրաստանում դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը բացահայտվել էՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումԳյումրիում ծառայող 23-ամյա զինծառայողը կրակել է իր ճակատինՓաստեր, որոնք չեն կարող անտեսվել. Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպիտ խախտումները ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին և ԱլիևինԲիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել Ջուր չի լինի որոշ հասցեներում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը