France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank Privilege Banking: IDBank's offer for the premium services fans «Transformation of the future»: TEDxMoskovyanStSalon conference 

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով սպանված 10-ամյա Արեգի ծննդյան օրն էր

Socity

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախցի Արեգը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ցեղասպանական պատերազմի մանկահասակ զոհն էր։ Վերջինս սպանվել էր իրենց տան նկուղում՝ տատիկի հետ հերատակոծության ժամանակ։

Նրա բարեկամը՝ Անժելա Շահանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկնքում բոլորն իրենց հրեշտակն ունեն, բայց իմ հրեշտակը ամենայուրահատուկն է, յուրահատուկ է իր պարզությամբ, անկեղծությամբ, խարտյաշ մազերով, սպիտակ մաշկով ի սկզբանե հենց հրեշտակի կերպարանքով: Իր փոքրամարմին, բայց ներսում մեծ մարդուկ ունեցող Արեգը բոլորից տարբեր է, տարբեր է իր մտածողությամբ, մեծերին առանձնահատուկ ուշադրությամբ, կարեկցելու ունակությամբ ու միշտ ինձ պաշտպանելու յուրատիպությամբ, այսօր ես այդ պաշտպանությունը կրկնակի ուժգնությամբ եմ զգում: Դեռ ոչ ոք իմ վարսերը այնքան զգուշությամբ չի սանրել ինչպես նա, չի նստել կողքիս ու հաճույքով նայել թե ինչպես եմ դիմահարդարվում ու խնդրել, որ թույլ տամ, որ գոնե  շրթներկը նա քսի: Ոչ ոք չի նկատել իմ թիթիզության աստիճանն այնպես, ինչպես նա՝ ով, հագնում էր իմ հագուստի երանգին նման հագուստ, վազելով մտնում սենյակ ու ասում, որ արի լուսանկարվենք նույն գույնի հագուստով ենք:

Չկա մեկը, ով այնքան զգուշությամբ կսաստի ինձ, ինչպես նա իր նմանը չունեցող ժպիտով ասելով թե ինչու եմ ամառային արձակուրդներին այդքան երկար քնում, չէ՞ որ արդեն նա եկել է ինձ հյուր: 44-օրյա պատերազմի ժամանակ մի տան էինք ապրում, մի ափսեից ուտում, հաճախ նաև իր հորդորով երաժշտության տակ էր քնում, որը ես էի երգում, հատուկ իր համար: Տառերն էինք սովորում գրել, բայց ամենից շատը թվերն էր սիրում, թվային բարդ աշխարհն է սիրում, մարդկանց տարիքներն էլ միանգամից չի հարցնում, ծննդյան  տարեթվերով է որոշում: Նրա նման քաղցր ձայնով ինձ ոչ ոք չի կանչում: Լուսանկարվելիս իր նման ոչ մեկը փոքրիկ  «մենամարտ» չի տալիս, որ անպայման իմ կողքին կանգնի կամ գրկի նոր լուսանկարվի, իսկ վերջում էլ քթի տակ խորամանկ ժպիտով իր հաղթանակը տոնի: Արեգը հարազատ մորաքրոջս տղան է: Բոլորը նրան սիրում ու հարգում են մեծի պես, չնայած այն հանգամանքին, որ նա ընդամենը 9 տարեկան է: Այդ տարիքի երեխաներին դժվար է խաղից կտրել ու օրինակ դաս սովորեցնել, բայց նա ինքն է կտրվում  ամեն ինչից ու ոչ միայն դաս սովորում, այլ նաև նոր առաջադրանքներ հորինում իր համար, մասնակցում էր եկեղեցական գրեթե բոլոր տոներին ու հավատում էր Աստծուն: Գերհոգնում էր և հենց դա էր պատճառը, որ առաջինն էր պառկում քնելու, քանի որ առավոտյան շուտ պիտի արթնանա ու նոր երևույթներ բացահայտի իր փոքրիկ էության համար: Նույն սկզբունքով, սեպտեմբերի 18-ին պառկեց քնելու, առավոտյան սովորականի նման արթնացավ, պատրաստվեց, գնաց  դպրոց, սակայան դպրոցից տուն տանող ճանապարհը այս անգամ սովորականի նման չէր, քանի որ սեպտեմբերի 19-ին էլի պատերազմ էր…

Երբ պատերազմը նոր էր սկսվել, մարմնով փոքրիկ, բայց մտածելակերպով բավականին հասուն Արեգը, վազել ու համբուրել է եկեղեցու բակի խաչքարը, խնդրել Աստծուն, որ պատերազմը շուտ ավարտվի: Գիտե՞ք, Արեգիս խնդրանքը կատարվեց, պատերազմը ավարտվեց, բայց միայն նրա համար: Սովորության համաձայն, շուտ պառկեց քնելու նկուղում՝ որտեղ պատսպարվել էին, բայց  արթնացավ իր Աստծու մոտ: Պապիկի անունը կրող Արեգը պապի նման հայրենասեր է, քանի որ  մենք հիմա հայրենիքում ենք , բայց ոչ մեր տանը, իսկ նա ի՛ր հայրենիքում է ու ի՛ր տանը:
Արեգս խորամանկ ու չարաճճի է, սիրում է, երբ կարոտում եմ նրան  երազիս մեջ դեռ մի անգամ է  այցելել ինձ, բայց գիտեմ, որ էլի կգա ախր հանդիպելու շա՜տ առիթներ ունենք: Քանի ամիս է սպասում եմ, որ  մեր սիրելի վաֆլիները միասին ուտենք, գիտի որ ավանդույթ է մեզ մոտ միասին ուտելն ու, որ ամենակարևորն է բարակ շերտերը առանձնացնելով ճաշակելը, այդպես ուտելը մեզ համար ամենահամեղն է: Մարտի 20-ին դու կդառնաս 10 տարեկան, արի ավանդույթից շեղվենք: Ոչ թե ես քեզ նվեր տամ այս ծնունդիդ, այլ դու ինձ, նվիրիր ինձ մի երազ, որտեղ մենք կունենանք ամենայուրահատուկ տարեդարձը իրարից հեռու, բայց և իրար մոտ, իսկ ես խոստանում եմ այս անգամ  չլուսանկարվել, միայն կգրկեմ ու այն կլինի իմ անջնջելի լուսանկարը, որովհետև իմ մտապատկերը ոչ ոք չի կարող ջնջել: Ես քո մասին միշտ եմ ներկայով խոսելու…

Որքան էլ, որ զարմանալի է թվում, բայց ես  Արցախից, որտեղ վերջին շրջանում  ցեղասպանության ուրվականն էր շրջում ինձ հետ Աստծո կամոք կյանք եմ բերել: Կյանք, որի ամեն ակնթարթ պարուրված էր սիրով ու ջերմությամբ: Այդ կյանքը նման է գրքի, որի առաջին հատորը ավարտվել է, իսկ երկրորդ հատորը նոր պիտի ձևավորվի: Այն շատ դժվար է, բարդություններով լի, բայց  ես ունեմ ամնայուրահատուկ հրեշտակը, ով օգնում է, որ ես առաջ շարժվեմ, ով ձեռքս բռնած տանում է կյանքիս գրքի սպասվելիք հատորներների ճանապարհով…
Իմ հրաշք․։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/arm24live

From now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli